07/07/2020 13:10
Չինաստանում դպրոցականներ տեղափոխող ավտոբուսն ընկել է ջրամբարը
Չինաստանի հարավ-արևմտյան Գուիզհո նահանգում երեքշաբթի առավոտյան դպրոցականների տեղափոխող ավտոբուսն ընկել է ջրամբարի մեջ, ուղևորների քանակի և հնարավոր զոհերի մասին դեռ չի հաղորդվել:
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11.45-ին (Երևանի ժամանակով 07.45-ին), երբ դպրոցականներ տեղափոխող ավտոբուսն Անշուն քաղաքում անհայտ պատճառներով շրջվել է մի կողմի վրա, բախվել ճանապարհի սահմանափակող պատնեշին և ընկել ջրամբարի մեջ: