07/07/2020 11:56
Ֆրանսիայում ձևավորվել է նոր կառավարություն
Ելիսեյան պալատից հատնել են Ֆրանսիայում կառավարության նոր կազմ ձևավորելու մասին, հայտնում է France Bleu-ն:
Ընդհանուր առմամբ՝ նոր վարչապետ Ժան Կաստեքսի ղեկավարած կաբինետում կա 16 նախարար և 14 փոխնախարար:
Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Ֆլորենս Փարլին պահպանել են իրենց պաշտոնները նոր կաբինետում: Կառավարությունում մնում է նաև էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լե Մեր: Ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնը անցել է Ժերալդ Դարմանենին, որը փոխարինել է Քրիստոֆ Կաստաներին:
Հուլիսի 3-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետ է նշանակել է Ժան Կաստեքսին: