07/07/2020 19:07
ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 45 հազար նոր դեպք
Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 45 հազարով, մահացել է ավելի քան 320 մարդ, վկայում է Ջոնս Հոփկինսի համալսարանը, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև լրատվամիջոցների և այլ բաց աղբյուրների տվյալները:
Համալսարանի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է վարակի 44 953 և մահվան 325 դեպք:
Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում ողջ ընթացքում վարակվել է 2 938 624 մարդ, մահացել է ավելի քան 130 հազարը:
Նշվում է, որ ավելի քան 924 հազար մարդ ապաքինվել է: