07/07/2020 18:32
Աստրախանի շրջանում ահաբեկչություն է կանխվել
Աստրախանի շրջանում ձերբակալել են մի տղամարդու, որը պատրաստվում էր զինված հարձակում գործել վարչական շենքերի վրա, հայտնում են ԱԴԾ-ից:
Պարզվել է, որ որ 1987 թվականին ծնված շրջանի բնակիչը, որը մտադրվել էր միանալ Սիրիայում գործող զինված խմբավորումներին, «որոշել էր ահաբեկչական գործողություն կատարել Աստրախան քաղաքում՝ վարչական շենքերի վրա զինված հարձակման միջոցով»:
«Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներն Աստրախանի շրջանում կանխել են Ռուսաստանի քաղաքացու գործունեությունը», - ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է, ձերբակալվածն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության աջակից է: