07/07/2020 12:37
Բրազիլիայի նախագահ Բոլսոնարուն հայտնել է իր մոտ կորոնավիրուսի ախտանիշների մասին
Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն CNN Brasil-ին տված հարցազրույցում հաղորդել է իր մոտ կորոնավիրուսի ախտանշաների մասին, քաղաքական գործիչը չեղյալ է հայտարարել հանդիպումներն ու ընդունում է հիդրօքսիքլորին:
65-ամյա Բոլսոնարուի խոսքով՝ նրա ջերմաստիճանը բարձրացել է 38 աստիճանի, իսկ թթվածնի մակարդակը իջել է 96%, և, հետևաբար, նա ընդունում է հիդրօքսիքլորին դեղամիջոց:
Հիվանդության ախտանշաների պատճառով նախագահի ընթացիկ շաբաթվա բոլոր հանդիպումները չեղյալ են հայտարարվել:
Քաղաքական գործչի խոսքով՝ երեքշաբթի սպասվում են SARS-CoV-2- ի համար նոր թեստի արդյունքները, ռենտգենն իր մոտ թոքերի հետ կապված խնդիրներ ցույց չի տվել: