07/07/2020 17:45
Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանի գործով խորհրդակցական սենյակ գնաց․ որոշումը կհրապարակվի վաղը
Վերաքննիչ դատարանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորման բողոքի քննության հարցով խորհրդակցական սենյակում է, այս մասին լրագրողներին տեղեկացրին Գագիկ Ծառուկյանի պաշտպանները։
«Կողմերը ներկայացրեցին իրենց բողոքներն ու առարկությունները, դատարանի կողից բավականին խորը հարցեր կային, որոնք երկու կողմերին էլ առաջդրվեցին։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը», - լրագրողներին ասաց Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ հունիսի 21-ին դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել էր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։
Դատախազությունն այս որոշման դեմ բողոք էր ներկայացրել վերաքննիչ դատարան։ Գործը մակագրվել էր դատավոր Մխիթար Պապոյանին։
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա, սակայն, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։