07/07/2020 13:01
Կորոնավիրուս. ԱՄՆ-ում վարակված է ավելի քան 3 միլիոն մարդ
Worldometers կայքի տվյալնով՝ հուլիսի 7-ի դրությամբ՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 11 740 105 դեպք, մահացել է 540 677 մարդ:
Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Միացյալ Նահանգներում՝ 3,040,833 և 132 979 մահ, որից 378-ը՝ մեկ օրում: Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսի 1 626 071 դեպք, նախօրեին մահացել է 656 մարդ: Հնդկաստանում՝ 720.3 հազար դեպք է գրանցվել: Մեկ օրում մահացել է 474 մարդ:
Ընդհանուր առմամբ, հուլիսի 6-ին, գրանցվել է կորոնավիրուսի 171 508 նոր դեպք: