07/07/2020 10:36
Հնդկաստանում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 700 հազարը
Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակի հայտնաբերված դեպքերի թիվը աճել է ավելի քան 22,2 հազարով և հասել 719 665-ի, հայտնում են Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունից:
Համաձայն վերջին տվյալների՝ Հնդկաստանն առաջ է անցել Ռուսաստանից և աշխարհում վարակվածների քանակով երրորդ տեղում է:
Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում բուժում է անցնում 259 557 մարդ, ապաքինվել է 439 947 պացիենտ (մեկ օրում 15 515), 20 160-ը մահացել է (մեկ օրում 467):