Տնտեսական գործունեության տեսակներից մինչև պետության կողմից ոչ բավարար իրազեկումներ. 8-րդ միջոցառման վերաբերյալ ՄԻՊ դիտարկման արդյունքները

07/07/2020 15:07

Տնտեսական գործունեության տեսակներից մինչև պետության կողմից ոչ բավարար իրազեկումներ. 8-րդ միջոցառման վերաբերյալ ՄԻՊ դիտարկման արդյունքները


Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակի համաճարակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելուց հետո Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող կազմակերպություններն ու վարձու աշխատողները բախվել են ֆինանսական դժվարությունների։ Այդ դժվարությունները մեղմելու նպատակով Կառավարությունն ընդունել է հակաճգնաժամային 8-րդ տնտեսական միջոցառումը, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 

Միջոցառումն ընդունվել է 2020 թվականի մարտի 30-ին, որի շահառու են այն անձինք, ովքեր մարտի 13-30-ը եղել են միջոցառումը սահմանող Կառավարության որոշման ցանկում ընդգրկված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր և համապատասխանել են պահանջվող այլ պայմանների։

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ինչպես մյուս, այնպես էլ այս միջոցառման նկատմամբ սահմանվել է մշտադիտարկում, այդ թվում՝ լրատվամիջոցների հրապարակումների միջոցով: Դրանից բացի, Պաշտպանն իրականացրել է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր կարգով հասցեագրված բողոքների քննարկում: Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման վերաբերյալ ստացել է 77 դիմում-բողոք, որից 116 թեժ գծին ահազանգերի թիվը կազմել է 28։

8-րդ միջոցառման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությամբ վեր հանված խնդիրները հիմնականում կապված են՝

Կառավարության որոշմամբ սահմանված ոլորտների սահմանափակ լինելու հետ.

հարկային հաշվարկներում արտացոլված տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ ոչ պատշաճ իրազեկումների պատճառով դասակարգիչը փոխելու համար սահմանված ժամկետի բացթողման հետ:

Ի սկզբանե Կառավարությունը միջոցառման շահառու է դիտարկել տնտեսական գործունեության որոշակի տեսակներ իրականացնող տնտեսվարողների՝ չնայած ՀՀ պարետի որոշումներով արգելված տնտեսական գործունեության տեսակների մեջ ընդգրկված են եղել տնտեսական գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ ևս, որոնք նույնպես բախվել են ֆինանսական դժվարությունների։

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել երեխաների գեղագիտական դաստիարակությամբ զբաղվող մշակութային կրթօջախներ: Օրինակ՝ նրանցից մեկի տնօրենը նշել է, որ նոր կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով կրթօջախի գործունեությունը կասեցվել է: Ըստ բողոքի՝ կրթօջախի աշխատակիցների աշխատավարձը գոյանում է բացառապես սաների վարձավճարներից, իսկ սահմանափակումների հետևանքով կրթօջախը հայտնվել է ֆինանսական ծանր դրության մեջ, չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձը և ունի աջակցության կարիք:

Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ պարետին ուղղված գրությամբ բարձրացրել է նշված ոլորտի կազմակերպությունները նույնպես թիրախային ոլորտների ցանկում ընդգրկելու հարցը: Պաշտպանի առաջարկի հիման վրա մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում կրթական գործունեություն իրականացնող կազմակերպություններն ընդգրկվել են 8-րդ միջոցառումը սահմանող կառավարության որոշման ցանկում:

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են նաև բողոքներ այն մասին, որ տնտեսվարողները և վարձու աշխատողները չեն կարողացել օգտվել 8-րդ միջոցառումից՝ ժամկետը բաց թողնելու պատճառով:

Այսպես, 8-րդ միջոցառմամբ սահմանված են գործունեության այն տեսակները, որոնց առնչվող վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը կարող են օգտվել միջոցառմամբ սահմանված չափով դրամական աջակցությունից։ Սակայն միջոցառմամբ հաստատված ոլորտներում գործող կազմակերպությունները, թեև փաստացի իրականացրել են միջոցառմամբ սահմանված գործունեությունը, սակայն չեն կարողացել օգտվել միջոցառումից այն պատճառով, որ հարկային հաշվարկներում արտացոլել են իրենց փաստացի գործունեությունից տարբերվող տնտեսական գործունեության այլ տեսակի դասակարգիչ:

Օրինակ՝ դեպքերից մեկով Մարդու իրավունքների պաշտպանին բողոք է հասցեագրվել այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտը տնտեսական գործունեության դասակարգիչն ուղղել է սահմանված ժամկետից ուշ և չեն կարողացել օգտվել միջոցառումից։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվել է այս խնդրի համակարգային ուսումնասիրություն: Պարզվել է, որ Կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ կատարվել է փոփոխություն, որով տնտեսական գործունեության դասակարգիչն ուղղելու համար ժամկետ սահմանվել է 2020 թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 5-ը:

Բողոք ներկայացրած անձինք իրենց դժգոհություն են հայտնել, որ դասակարգիչը փոխելու համար ունեցել են ընդամենը հինգ օր ժամանակ՝ ապրիլի 30-ից մինչև մայիսի 5-ը: Ավելին՝ բողոքների հեղինակների պնդմամբ՝ այդ կարճ ժամկետի ընթացքում պետությունը չի իրականացրել պատշաճ իրազեկումներ տնտեսական գործունեության դասակարգիչն ուղղելու համար նախատեսված ժամկետների ու դրանց փոփոխության վերաբերյալ: Արդյունքում, մի շարք սուբյեկտներ զրկվել են 8-րդ միջոցառման շահառու լինելու հնարավորությունից առհասարակ:

Օրինակ՝ անհատ ձեռնարկատերը Մարդու իրավունքների պաշտպանին բողոքով տեղեկացրել է, որ փաստացի իրականացնում է զբոսաշրջային ծառայություն, սակայն հարկային հաշվարկներում արտացոլել է իր փաստացի գործունեությունից տարբերվող տնտեսական գործունեություն։ Տնտեսական գործունեության դասակարգիչն ուղղելու նպատակով անհատ ձեռնարկատերը, իրազեկված չլինելով դասակարգիչն ուղղելու համար սահմանված վերջնաժամկետի մասին, Պետական եկամուտների կոմիտե է դիմել վերջնաժամկետից ուշ, արդյունքում՝ չի կարողացել օգտվել միջոցառումից։ Ըստ բողոքաբերի՝ ժամկետի ուշացման գլխավոր պատճառ են ոչ պատշաճ իրազեկումները և կարճ ժամկետը:

Մեկ այլ դեպքում՝ տնտեսվարողը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ ունի ռեստորան և տնտեսական գործունեություն է իրականացնում հանրային սննդի ոլորտում, սակայն հարկային հաշվարկներում իր գործունեության դասակարգիչն արտացոլել է որպես «այլ ծառայություն»: Վերջինս նույնպես չի կարողացել օգտվել միջոցառումից այն պատճառով, որ իրազեկված չի եղել դասակարգիչն ուղղելու համար նախատեսված ու այն էլ կարճ ժամկետի մասին և դասակարգիչն ուղղելու համար պետական իրավասու մարմին է դիմել այդ ժամկետից ուշ:

Մարդու իրավունքների պաշտպանը Կառավարություն է ներկայացրել 8-րդ միջոցառման շահառու դառնալու նպատակով նկարագրված հարցերի առնչությամբ դիմելու առավել երկար ժամկետը նախատեսելու և դրա հետ կապված՝ պատշաճ իրազեկումներ իրականացնելու վերաբերյալ առաջարկներ:

Թե՛ մշտադիտարկման, թե՛ բողոքների քննարկման արդյունքները պարբերաբար ամփոփվել և համապատասխան առաջարկներով ներկայացվել են Կառավարություն կամ Պարետատուն՝ ըստ խնդրի կամ առաջարկի բնույթի: Պաշտպանի առաջարկների հիման վրա կատարվել են անհրաժեշտ համապատասխան փոփոխություններ, որոնք հնարավորություն են տվել վերացնել վերը նշված խոչընդոտները։

Մարդու իրավունքների պաշտպանը դրական է համարում միջոցառումների թիրախային ոլորտների ցանկի պարբերական ընդլայնումը: Հատկանշական է, որ միջոցառման սկզբնական շրջանում ընտրվել են թիրախային 5 ոլորտներ, հետագայում թիրախային ոլորտների ցանկն ընդլայնվել է, ներկայում դրանք 32-ն են:

Դրա հետ մեկտեղ, սակայն, Պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ միջոցառումից օգտվելուն ուղղված որոշակի գործողություններ կատարելու համար վերջնաժամկետներ սահմանելիս պետությունը պետք է հաշվի առնի, որ նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) վարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական միջոցառումները նոր երևույթ են հանրության համար, ուստի դրանցից օգտվելու կարգի և պայմանների առնչությամբ պետությունը պետք է իրականացնի պատշաճ հանրային իրազեկումներ:

Այլ կերպ ասած, ստեղծված պայմաններն ու հատկապես արտակարգ դրության փաստը մեծացնում են մասնավոր կազմակերպությունների կամ մարդկանց նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունների աստիճանը և իրավական բեռը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ Այսօր, 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ Այսօր, 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով Այսօր, 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ Այսօր, 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել Այսօր, 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան Այսօր, 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան Այսօր, 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել Այսօր, 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը Այսօր, 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել Այսօր, 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին Այսօր, 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ Այսօր, 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին Այսօր, 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է Այսօր, 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել Այսօր, 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները Այսօր, 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ Այսօր, 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Այսօր, 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ Այսօր, 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ Այսօր, 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը Այսօր, 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին Այսօր, 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում Այսօր, 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Այսօր, 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ Այսօր, 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ Այսօր, 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային Այսօր, 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում Այսօր, 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ Այսօր, 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին Այսօր, 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան Այսօր, 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Այսօր, 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան Այսօր, 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը Այսօր, 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին Այսօր, 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Այսօր, 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան Այսօր, 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր, 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ Այսօր, 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ Այսօր, 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն Այսօր, 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով Այսօր, 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին Այսօր, 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին Այսօր, 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) Այսօր, 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ Այսօր, 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ Այսօր, 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Այսօր, 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական Այսօր, 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում Այսօր, 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան Այսօր, 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ Այսօր, 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն Այսօր, 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Այսօր, 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Այսօր, 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ Այսօր, 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Այսօր, 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան Այսօր, 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան Այսօր, 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ Այսօր, 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա Այսօր, 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) Այսօր, 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) Այսօր, 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից Այսօր, 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Այսօր, 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ Այսօր, 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան Այսօր, 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր Այսօր, 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Այսօր, 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Այսօր, 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Այսօր, 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է Այսօր, 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է Այսօր, 09:49 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ Այսօր, 09:47 «Փաստ». Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը քննչական կոմիտեն հարցեր է տվել Այսօր, 09:44 «Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը Այսօր, 09:40 «Փաստ». Ասֆալտը Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից․ տևական ժամանակ է՝ լքել է Հայաստանը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ստորագրել պարտադրող գեներալները չկան. Փաշինյանը սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 27/03/2024 23:58 Էնքան դալբաբութ են, որ չէին հասկանում՝ ճյուղը, որի վրա նստած ենք, չկոտրեն. Սերգեյ Սարգսյան (Տեսանյութ) 27/03/2024 22:47 «Ճակատագրական չաթը»․ Ո՞ւմ կամ ինչի՞ պատճառով են ազատման դիմում գրել 4 դատավորները 27/03/2024 22:23 Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կենսակերպից 27/03/2024 22:10 ՆԳՆ-ից բոնուսներ են խոստանում ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների համար 27/03/2024 21:51 Ուրսուլա Ֆոն դեր Լայեն-Էնթոնի Բլինքեն-Նիկոլ Փաշինյան հանդիպումը երրորդ կողմի դեմ ուղղված չէ․ ԱԳՆ խոսնակ

Տվյալ բաժնի վերջին նյութերը