07/07/2020 12:53
Մարտի 16-ից մինչև արտակարգ դրության ավարտը անձնագրի ժամկետը լրանալու պարագայում անձնագրերը կհամարվեն վավեր
Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում կիրառվող սահմանափակումների պատճառով, մարտի 16-ից մինչև արտակարգ դրության ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի վավերականության ժամկետը լրանալու պարագայում՝ ՀՀ պարետի ցուցումով անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր, սակայն ոչ ավելի՝ քան արտակարգ դրության ավարտից հետո 30-րդ օրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։