07/07/2020 10:58
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում մեկնարկել են իտալացի բժիշկների երկօրյա քննարկում-սեմինարները
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում մեկնարկեցին իտալացի բժիշկների երկօրյա քննարկում-սեմինարները: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
«Առաջին սեմինարի բանախոսն էր Տուսկանիայի Արեցցո հիվանդանոցի համաճարակաբան Դավիթ Ռեդին: Նա անդրադարձավ թոքաբորբի ընթացքում հակաբիոտիկների կիրառմանը, COVID 19-ով հիվանդների վարմանը և բուժման մոտեցումներին»,- գրել է մամուլի խոսնակը: