07/07/2020 17:55
Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանի գործով մեղադրող դատախազների միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադորղ դատախազների ներկայացրած միջնորդությունը։
Դատախազները դատարանին միջնորդել էին սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։
Դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին։