
07/07/2020 17:00
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր:
ՀՀ գլխավոր դատախազն իր խոսքում նշել է, որ տպավորված են Արցախում տեղի ունեցած վերջին համապետական ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների ուղղությամբ իրենց արցախցի գործընկերների կատարած պատշաճ աշխատանքով:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
09/12/2023 21:16