07/07/2020 11:19
Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումի քննությունը չկայացավ. քվորում չկա
Սահմանադրական դատարանում չկայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը։
ՍԴ աշխատակիցը լրագրողներին հայտնեց, որ նիստը չի կայանա, քանի որ քվորում չկա։
Նշենք՝ բացի Քոչարյանի դիմումից, ՍԴ օրակարգում ներառված էր ևս վեց հարց։
Հիշեցնենք՝ ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը:
Խնդրել էին ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար։
Հիշեցնենք՝ քվորումի բացակայության պատճառով չէին կայացել նաև հունիսի 30-ին նշանակված ՍԴ և աշխատակարգային նիստերը։
ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Aysor.am-ի հետ զրույցում հաստատել էր լուրը՝ նշելով, որ նիստին մասնակցել է 4 դատավոր: