08/07/2020 10:53
Կոտայքի մարզում 1003 դիմորդ կա
Այսօր միասնական քննությունների վերջին օրն է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Չարենցավանի չորս դպրոցներում տեղակայված քննական կենտրոններում մեր մարզի շուրջ 236 դիմորդներ այսօր քննություն են հանձնում հայոց պատմություն, քիմիա և աշխարհագրություն առարկաներից:
Մեր մարզի ընդհանուր դիմորդների թիվը 1003 է:
Ընդունելության քննությունները պատշաճ և անվտանգ կազմակերպելու և անխոչընդոտ անցկացնելու նպատակով այսօր ևս հարկ եմ համարում հորդորել՝ քննական կենտրոնների տարածքներում բացառել կուտակումները, պահպանել սոցիալական հեռավորություն և ՀՀ պարետի որոշմամբ հաստատված սանիտարահամաճարակային կանոնները:
Հաջողություններ նաև այսօրվա քննությունների բոլոր մասնակիցներին: