08/07/2020 16:40
Նանա Գնդոյանը ստանձնել է «Հայփոստ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի պարտականությունները
Նանա Գնդոյանը ստանձնել է «Հայփոստ» ՓԲԸ մամուլի խոսնակի պարտականությունները։
«Սիրելի լրագրողներ, ընկերներ ուզում եմ տեղեկացնել, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի առաջարկով ստանձնել եմ Հայփոստի հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի պարտականությունները:
Շնորհակալ եմ պ-ն Կարապետյանին իմ մասնագիտական հմտություններին վստահելու համար:
Ուրախ եմ, որ նորից հնարավորություն ունեմ աշխատելու իմ լրագրող գործընկերների հետ, անկեղծ ասած, արտակարգ ռեժիմով տեղեկատվական դաշտում մեր համատեղ աշխատանքը կարոտել եմ:
Նորանշանակ տնօրենի գլխավորությամբ թիմը գնալու է փոստային կապի ազգային օպերատորի ծառայությունների արդիականացման և շուկայում նոր դիրքավորման լայնամասշտաբ բարեփոխումների: Ռազմավարական նշանակություն ունեցող փոստային կապի ազգային օպերատորը վստահաբար ունենալու է իր ներուժին համապատասխան դիրքավորում պետության ենթակառուցվածքային համակարգում: Այս գործում մեզ համար անչափ կարևոր է լինելու ԶԼՄ-ների հետ աշխատանքը հանրային իրազեկման բաղադրիչի ապահովման հարցում: Անչափ գործ ունենք անելու:
Դե գիտեք, լրատվական դաշտի գուրուներ ջան, մենք իրարից անպակաս», - ֆեյսբուքյան էջում գրել է Գնդոյանը։