08/07/2020 14:38
Հայրենադարձության մասին օրենքը պետք է մշակվի սփյուռքյան բոլոր կառույցների մասնակացությամբ. Դաշնակցական գործիչ
Հայրենադարձ ընտանիքները մեզ բազմաթիվ շնորհակալական խոսքեր են ասում, որովհետև Հայաստանում հարազատ չունենալով՝ նրանք միշտ մեզ են դիմում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի հայրենադարձների հանձնախմբի համակարգող Սիմոն Գաֆալյանը:
Նա նշեց, որ այդ մարդկանցից շատերը հաճախ հազիվ ի վիճակի են լինում հանապազօրյա հաց վաստակել և փոքրիկ բիզնես հիմնելու ճանապարհին բազմաթիվ բյուրոկրատական դժվարությունների են հանդիպում: Սա նրանց թևաթափ է անում:
Ասուլիսին ներկա ՀՅԴ Գերագույն մարմնի հայրենադարձների հանձնախմբի համակարգող Ժիրայր Բյոջեքյանն իր հերթին նկատեց՝ անհնար է հայրանեդարձության մասին օրենքը Երևանում նստած մշակել, այն պետք է մշակվի սփյուռքյան բոլոր կառույցների մասնակացությամբ: