08/07/2020 13:47
Մեր ստացած բոլոր նվիրատվությունները փոխանցել ենք զինծառայողների վերականգնողական կենտրոնին. Հանձնախմբի համակարգող
Մեր ստացած բոլոր նվիրատվություններն ամբողջությամբ փոխանցել ենք զինծառայողների վերականգնողական կենտրոնին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի հայրենադարձների հանձնախմբի համակարգող Ժիրայր Բյոջեքյանը:
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ պատրաստակամ են իրավաբանական անվճար խորհրդատվություն տրամադրել հայրնեադարձ բոլոր այն ընտանիքներին, որոնք, Հայաստան վերադառնալով, այս կամ այն խնդրին կբախվեն:
Բանախոսի տեղեկացմամբ՝ ամենամեծ խնդիրը, որին հաճախ հանդիպում են հայրենադարձ ընտանիքները, աշխատանքի հարցն է:
«Բոլորս գիտենք, որ նույնիսկ ՀՀ քաղաքացին աշխատանքի խնդիր ունի: Նույն իրականության մեջ փորձում ենք նրանց համար ամեն ինչ անել», - նշեց դաշնակցական գործիչը:
Անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված առաջ եկած խնդիրներին՝ Ժիրայր Բյոջեքյանը նշեց, որ այս ընթացքում ՀՅԴ Գերագույն մարմնի հայրենադարձների հանձնախումբը սննդամթերքով է ապահովվել 220 ընտանիքի, այդ թվում՝ ոչ միայն հայրնեադարձների, այլ ՀՀ քաղաքացիների և Հայաստանում գտնվող օտարազգի ուսանողների: