Անձնական տվյալները, ադրբեջանական հաքերները և կառավարելի քաոսը. Սամվել Մարտիրոսյանը՝ տվյալների արտահոսքի մասին մանրամասներ է ներկայացրել

09/07/2020 17:07

Անձնական տվյալները, ադրբեջանական հաքերները և կառավարելի քաոսը. Սամվել Մարտիրոսյանը՝ տվյալների արտահոսքի մասին մանրամասներ է ներկայացրել


Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է.

«Կորոնավիրուսը շատ բան փոխեց, շատ խնդիրներ ստեղծեց, ավելի շատ արդեն եղած խնդիրներ վերհանեց։ Ամենահետաքրքիր թեմաներից մեկն անձնական տվյալների պաշտպանությունն է ու դրանց արտահոսքերը, հնարավոր հետևանքները։

Մի քիչ պատմություն 
 

Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության հարցը միշտ խնդրահարույց է եղել, քանի որ չի եղել ո՛չ պետական մոտեցում, ո՛չ հանրային պահանջ։ Երկուհազարականների սկբում գրվեց անհատական տվյալների պաշտպանության օրենքը, որը իր մահով չորացավ, քանի որ ընդունելու օրվանից մոռացվեց։ Տասը տարի անց՝ 2015 թվականին, ընդունվեց Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը, ինչպես նաև ստեղծվեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, որը գործում է արդարադատության նախարարության անձրևանոցի տակ։ 
 
Տվյալների արտահոսքեր մինչև վերջերս, անկասկած, եղել են։ Այն էլ բավականին մեծ արտահոսքեր: 2012-2013 թվականներին, օրինակ, եղել էր մեծ արտահոսք հեռախոսահամրների բազաների։ Սակայն այն ժամանակ շատ բանի արտահոսք չէր էլ կարող լինել․ դեռ շատ բան թղթով էր պահվում։ 
 

Ներկա իրավիճակը 
 

Ինչպես նշեցի, մենք արդեն ունենք Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք, համապատասխան գործակալություն։ Բայց այսքանից շատ բան չունենք։ Տուգանքը խախտման, արտահոսքի, անբարեխիղճ վերաբերմունքի դեպքում հավասար է 200-500 հազար դրամի։ Եվ դեռ երբեք չի կիրառվել ՀՀ նորագույն պատմության ժամանակ։ 
 
Մյուս կողմից մենք ունենք արագ թվայնացում։ Պետական փաստաթղթաշրջանառությունն արդեն տարիներ շարունակ թվայնացված է։ Իսկ հիմա թափով թղթից դուրս է գալիս քաղաքացի - պետություն հարաբերությունը, քանի որ նոր ու նոր ոլորտներ մտնում են էլեկտրոնային կառավարման տակ։ Մեկ այլ կողմից օրենքն ու գործակալությունը գործի կեսի կեսն են։ Եթե չկան հստակ կարգավորումներ, թե ինչպես է պետք օգտվել անձնական տվյալների շտեմարաններից, ով ու երբ իրավունք ունի դրանք օգտագործել, որ պաշտպանվածության մակարդակներն են հարկավոր այս կամ այն տիպի տվյալների հետ աշխատանքի դեպքում, մենք ստանում ենք այն իրավիճակը, որն ունենք այսօր։

Ի՞նչ ունենք այսօր 
 

Հունիս-հուլիս սեզոնում մենք արդեն ունենք ահռելի քանակի արտահոսքեր։ Եկեք նայենք հերթով, թե ինչ դեպքեր են արձանագրվել․
 
Հունիսի 2. «Զնդան» ֆեյսբուքյան էջը հրապարակում է կորոնավիրուսից մահացածների ցուցակները 
 
Հունիսի 11. Ադրբեջանական հաքերային խումբը, որը արդեն տարիներ շարունակ հարձակումներ է իրակականցնում հայկական էլեկտրոնային փոստերի և սոցցանցերի հաշիվների վրա, հրապարակում է երեք հազարից ավելի տվյալ․ կորոնավիրուսով վարակվածների և իրենց հետ կոնտակտ ունեցածների։ Հրապարակվում են անունները, ծննդյան թվերը, հասցեները, հեռախոսահամրները և անձնագրի սերիաները։ Հիմնական «զոհերն» Արմավիրից են։ 
 
Հունիսի 24-26. Նույն հաքերային խումբը հարապարակում է ևս մոտ երկու հազար հայաստանցու տվյալ։ Այս անգամ՝ առանց անձնագրային տվյալների։
 
Հուլիսի 5. Նույն խումբը սկսում է հրապարակել հայաստանցիների անձնագրերի լուսանկարներ։ Ընդ որում, մեջը կան Արցախի ԱԱԾ աշխատակցի տվյալներ։

Հուլիսի 6. Ադրբեջանական հաքերային ֆորումում հրապարակվում են մի քանի հարյուր հայաստանցու անձնագրային տվյալներ։ Ընդ որում, դա անձնագրերի լուսանկարներ են, մի մասում մարդիկ նկարահանվել են անձնագրերի հետ։ Նման նկարահանում պահանջում են, օրինակ, վարկային կամ նմանատիպ կազմաերպություններ, որոնց պետք է նույնականացնել մարդուն և համոզվել, որ նա չի օգտագործում մեկ այլ քաղաքացու անձնագիրը։ Ասեմ, որ առկա են նաև Արցախի ԱԱԾ աշխատակցի տվյալներ։ 
 

Սա արտահոսքի օրինակներից մեկն է։ Բլուրը իմ կողմից է արվել:


Հուլիսի 7. Ադրբեջանական հաքերները Ֆեյսբուքում հրապարակաում են Արցախի Պաշտպանության բանակի զորամասի գույքագրմանը վերաբերող թերթիկներ, որոնք ներառում են նաև ավտոմոբիլային պարկի վերաբերյալ տեղեկություններ:
Թերթիկներն ինչ-որ մեկը նկարահանել է և, ամենայն հավանականությամբ, իր անձնական «մայլով» ուղարկել մեկ ուրիշ հանճարի։ Սա արդեն մի դեպք է, որ պետք է երկրում բարձրացներ մեծ աղմուկ։ Լսո՞ւմ եք աղմուկը։ Ես էլ չեմ լսում։

Սա արտահոսքի օրինակներից մեկն է։ Տվյալների մի մասը ես ջնջել եմ:

Համաձայնեք, որ մեկ ամսում նման քանակի տվյալների արտահոսքն իսկապես կատաստրոֆա է։ Առավել մտահոգիչն այն է, որ արտահոսքերը տարբեր են։ Հստակ երևում է, որ աղբյուրը մեկը չէ, երկուսը չէ։ Ինչ կարելի է ենթադրել հարձակումներից․ 

ա․ «Զնդանի» դեպքն ակընհայտ ներքաղաքական պայքարին է ուղղված։ Ինչը նշանակում է, որ ամեն պահի մի ներքին աղբյուր կարող է լուրջ արտահոսք իրականացնել՝ ինչ-որ մի քաղաքական ուժի պատվերով։

բ․ Կորոնավիրուսային արտահոսված տվյալներն իրենք իրենց մեջ տարբեր են։ Ֆայլերի և տվյալների ձևավորումը իրարից տարբերվում են։ Ինչն, ամենայն հավանականությամբ, նշանակում է, որ մի քանի աղբյուրց են եղել արտահոսքերը։ 

գ․ Իմանալով կոնկրետ ադրբեջանական հաքերային թիմի՝ տարիների ընթացքում իրականացված հարձակումների ոճը, «modus operandi», կարելի է գրեթե հարյուր տոկոսանոց հավանականությամբ ենթադրել, որ իրենք տվյալները ստացել են ոչ թե ինչ-որ համակարգերի վրա հարձակումներից, այլ անձնական էլեկտրոնային փոստեր կոտրելուց։ Ընդ որում, հիմնականում դա իրենք անում են ընդհանուր շաբլոններով, mail.ru համակարգի վրա ֆիշինգային հարձակումների միջոցով։ 

դ․ Ինչը նշանակում է, որ մեծ քանակի պետական պաշտոնյաներ, բուժաշխատողներ, ՏԻՄ ներկայացուցիչներ իրար հետ փախանակվում են նման ինֆորմացիայով անձնական էլեկտրոնային փոստերով։ Կամ ընդհանրապես, որպես գործական՝ օգտագործում են անձնական փոստերը։
Ամենազարհուրելին այն է, որ բանակային տվյալները նույն կերպով են տնօրինվում։ 

ե․ Ընդհանուր առմամբ,  չկան հստակ կարգվորումներ, թե ով և ինչպես կարող է օգտագործել այս կամ այն տեղեկատվությունը։ Չկան պահանջներ և կանոններ տեղեկատվության հետ աշխատանքի։ Ոչ մի պաշտոնյա հստակ չի տեղեկացվում, թե ինչպես ինքը կարող է և պարտավոր է պաշտպանել թվային հաշիվները։ Կարճ ասած․ չկա հստակ ֆիքսված, գրված քաղաքականություն այս հարցում։

զ․ Չկան հստակ և խիստ պատիժներ խախտումների դեպքում։ Եղած տուգանքները գրեթե ոչինչ են՝ համեմատած հասցրած վնասների հետ։ 

 է․ Մասնավոր հատվածում ընդհանրապես կարգավորումների ծայրը չի երևում։ Եղած տուգանքները հստակ հուշում են, որ ավելի հեշտ է վճարել 200 հազար դրամ մեկ անգամ, քան ամեն ամիս վճարել մասնագետի, որը պետք է հետևի թվային անվտանգությանը և տեղեկատվության հետ աշխատանքին։ 

ը․ Եթե ոչինչ չարվի, մենք ունենալու ենք ավելի ու ավելի մեծ արտահոսքեր։ Մեր քաղաքացիները դառնալու են ավելի ու ավելի անպաշտպան։ 
 
Ի՞նչ անել 
 
ա․ Վերջապես ստեղծել կիբեր անվտանգությունով զբաղվող կենտրոն:

բ․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մեծացնել։ Կտրուկ մեծացնել տուգանքները և հետևողական կիրառել։ Կասեցնել մարդկանց և կազմակերպությունների գործունեությունը, որոնք չեն կարողանում աշխատել անձնական տվյալների հետ:

գ․ Ունենալ հստակ պետական քաղաքականություն, որը կընդգրկի տեղեկատվական անվտանգությունը, անձնական տվյալների պաշտպանությունը։ Հստակեցենել պատասխանատու մարմինները։ Այսօր պարզ չէ, թե հանրությունն ումից պետք է պատասխան պահանջի:

դ․ Բոլոր անձնական տվյալներով աշխատող պետական պաշտոնյաների համար անցկացնել համապատասխան թրեյնինգներ:
 
ե․ Բարձրացնել հանրային իրազեկումը թեմայի շուրջ:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:39 Երթևեկության փոփոխություն՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին Այսօր, 15:25 ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է. փաստաբան Այսօր, 15:00 Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ Այսօր, 14:54 Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին. Մեդիա պաշտպան Այսօր, 14:36 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 19 միլիոնը Այսօր, 14:29 Հակառակորդն անցնող շաբաթվա ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 2800 կրակոց. ՊԲ Այսօր, 14:20 Հայաստանի բնակչության 98%-ը հայեր են, ինչը մեծ խնդիր է գլոբալիստների համար. Արթուր Ղազինյանը՝ Զարեհ Սինանյանի հայտարարության մասին Այսօր, 14:04 Ավստրիան Լիբանանին կհատկացնի 1 միլիոն եվրո օգնություն՝ Այսօր, 13:56 Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկել է Սևանի հիմնախնդիրները Այսօր, 13:43 Եվրամիությունը թարմացրել է երկրների ցանկը, որոնց համար բացելու է սահմանը Այսօր, 13:32 Շինարարության ոլորտում պետության կողմից հայտարարված մրցույթներում կիրառվող կարգը պետք է կատարելագործվի Այսօր, 13:21 Բնակարաններ, ավտոմեքենաներ և պարգևավճարներ. «Կորսված փողեր և հույսեր». 5-րդ ալիքի ֆիլմը Այսօր, 13:11 Դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի. Pastinfo Այսօր, 13:03 ՀՅԴ Հայաստանի կառույցն ամեն ինչ անելու է պետականությունը ամրապնդելու, անվտանգությանն ու կայուն զարգացմանն ուղղված մարտահրավերները դիմագրավելու համար Այսօր, 12:47 Մհեր Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որն ի սկզբանե ընդունվել էր, սակայն հետագայում նա հրաժարվել է. ԱՆ պարզաբանում Այսօր, 12:32 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 129 մարդ է մահացել Այսօր, 12:16 Արցախի նախագահը հանդիպել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասի բնակիչների հետ Այսօր, 12:03 Օդային աղետ՝ Հնդկաստանում. զոհերի թիվն աճում է Այսօր, 11:54 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք Այսօր, 11:43 Աֆրիկայում զինյալները շուկայում գնդակահարել են տասնյակ մարդկանց Այսօր, 11:29 Իր սեփական շողքից վախեցող առողջապահության «պատասխանատուն», պիտի ազատվի այն մարդկանցից, ովքեր տեղյակ են իր «քաջագործություններից». Ուռուցքաբան Այսօր, 11:20 Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել Այսօր, 11:03 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 200 նոր դեպք, մահացել է 8 մարդ Այսօր, 10:55 Իրաքի վարչապետը Սպիտակ տանը հանդիպելու է Թրամփի հետ Այսօր, 10:52 Արցախի ՊՆ-ն պայմանագրային հիմունքներով ծառայության է հրավիրում մինչև 40 տարեկան պահեստազորայինների (Տեսանյութ) Այսօր, 10:40 Ադրբեջանում գազատարի վրա հրդեհ է բռնկվել (Տեսանյութ) Այսօր, 10:34 ԱՄՆ-ում հայրը երեխաներին փրկել է հսկայական կոկորդիլոսից Այսօր, 10:31 Վթար՝ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին. կա մեկ զոհ և վեց վիրավոր Այսօր, 10:19 Ամոնիումի նիտրատ տեղափոխող նավը 2018 թվականին Բեյրութում խորտակվել էր Այսօր, 10:06 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:56 «Ժողովուրդ». «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները կանցկացվեն առցանց Այսօր, 09:53 «Ժողովուրդ». Ո՞վ է ճիշտ Գրիշա Թամրազյան-Սմբատ Գոգյան թեժ «մարտերում» Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Ավելացել է գյուղատնտեսական արտադրանքը. աճն արձանագրվել է ձկնորսության ոլորտում Այսօր, 09:47 «Ժողովուրդ». Հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը 07/08/2020 20:44 Նա հայ չլինելով՝ հանրահռչակում է հայկական երաժշտությունը, ինչու ոչ՝ նաև հայ ժողովրդի պատմությունը. Արամ Մովսիսյանը՝ Ջորդի Սավալի հետ համագործակցության մասին 07/08/2020 20:00 Facebook-ն աշխատակիցներին թույլ է տվել հեռավար աշխատել ևս մեկ տարի 07/08/2020 19:42 Արայիկ Հարությունյանը պետական պագևներ է հանձնել հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին 07/08/2020 19:34 Հարց է՝ ինչու «հեղափոխական իշխանությունները» անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սարգսյան (Տեսանյութ) 07/08/2020 19:23 Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Ստեփանակերտում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին 07/08/2020 19:10 Նկատե՞լ եք՝ Ամուլսարի հարցում ինչ ցինիկ պահվածք է որդեգրել Փաշինյանի ռեժիմը՝ տնեցիներից մինչև պաշտոնյաներ. Միհրան Հակոբյան 07/08/2020 18:54 Հայկական «Superannotate» ստարտափը համավարակի պայմաններում կարողացել է 3 մլն ԱՄՆ դոլար ներդրում ստանալ. Տիգրան Ավինյան 07/08/2020 18:39 ԱԺ-ն վերսկսում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հանրային քննարկումները 07/08/2020 18:27 Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի և Էրեբունու թաղապետարանի գործունեությունը․ ԱԱՏՄ 07/08/2020 18:18 ԶՈՒ ԳՇ պետը հետևել է զորավարժության ընթացքին 07/08/2020 18:00 Պոմպեոն կոչ է անում Աֆղանստանին ազատել բանտարկյալ թալիբներին 07/08/2020 17:46 Անիրատեսական է ակնկալել, որ ռազմական գործողությունների ժամանակ զոհեր չենք ունենա. ՀՀ երորդ նախագահ (Տեսանյութ) 07/08/2020 17:29 Դատախազությունն առաջարկում է օրենսդրորեն բարելավել ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը 07/08/2020 17:10 ԱՄՆ-ը Թայվանին հետախուզական անօդաչուներ է մատակարարելու 07/08/2020 16:58 Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված տարածքը՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 07/08/2020 16:50 «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել 07/08/2020 16:38 ԱՄՆ-ը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանանին կհատկացնի 17 միլիոն դոլար 07/08/2020 16:24 Սպառելով Հրայր Թովմասյանի սանիկներին՝ ՀՔԾ-ն սանիկներից սահուն անցում կատարեց Հրայր Թովմասյանի նախկին վարորդներին. փաստաբան 07/08/2020 16:10 ՔԿ վարույթ է ընդունվել Լանջիկ համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով առերևույթ յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործը 07/08/2020 15:59 «Հայինկասացիա»-ն հորդորում է փաստաբաններին զերծ մնալ ԶԼՄ-ներով իրականությանը չհամապատասխանող, զրպարտչական բնույթի տեղեկությունների հրապարակումից 07/08/2020 15:45 Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել 07/08/2020 15:39 Լուկաշենկո. Կիևը ազդանշան է տվել հարավից զինյալների երկրորդ խմբի ներխուժման մասին 07/08/2020 15:25 Իսրայելում հյուսիսում տագնապի ազդանշանը կեղծ էր 07/08/2020 15:16 Ամփոփվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի կիսամյակային գուրծունեության արդյունքները 07/08/2020 15:08 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 119 մարդ է մահացել 07/08/2020 14:52 Նիկոլ Փաշինյանը հետևում է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին 07/08/2020 14:43 Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի 07/08/2020 14:37 Չէի կարող չգնալ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին, որովհետև թաքցնելու ոչինչ չունեմ. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 07/08/2020 14:29 Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել քաղաքաշինության ոլորտում ունեցած ձեռքբերումները 07/08/2020 14:14 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք 07/08/2020 14:05 Փրկարարները հենասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացու դի 07/08/2020 13:58 Հարավային Կորեայի նախագահի վեց խորհրդական հրաժարական է տվել 07/08/2020 13:51 Խոշոր չափերով գողություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 44-ամյա բնակչին 07/08/2020 13:47 Հնդկաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 62 հազար նոր դեպք 07/08/2020 13:42 «Դուխ» ասածը հերիքելու է ապաշնորհության ողջ մեղքը միայն Արսեն Թորոսյանի վրա բարդելու ու նրան պաշտոնից ազատելու համար. Արթուր Վանեցյան 07/08/2020 13:40 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 07/08/2020 13:29 Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել, նա հատուցել է պետությանը պատճառված վնասի մի մասը 07/08/2020 13:27 Նավթի համաշխարհային գները նվազում են 07/08/2020 13:24 Ինքնասպանության փորձ՝ Դավթաշենի կամրջից 07/08/2020 13:18 58-ամյա տղամարդը կալանավորվել է քրոջն առանձնակի դաժանությամբ սպանելու մեղադրանքով 07/08/2020 13:10 Թրամփը հրամանագիր է ստորագրել ընդդեմ TikTok-ի և WeChat-ի «սպառնալիքների» 07/08/2020 13:05 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 19 միլիոնը 07/08/2020 12:57 Երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ մեր երկրում իրավիճակն էլ ավելի վատթարանար. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 07/08/2020 12:52 Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել 07/08/2020 12:39 Ավտոմեքենան սահել է դեպի ձորը․ կան տուժածներ և զոհ 07/08/2020 12:37 Հակակառավարական ցույցեր՝ Լիբանանի մայրաքաղաքում (Տեսանյութ) 07/08/2020 12:30 Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ․ ՄԻՊ-ը ՀԿ-ների հետ քննարկման արդյունքներն ուղարկել է պարետատուն 07/08/2020 12:24 Հասրաթյան-Մարտիրոսյան փողոց և Իսակովի պողոտա-դեպի «Զվարթնոց» օ/կ-ի բեռնային համալիր տանող խաչմերուկներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 07/08/2020 12:22 Հայաստանում իշխանության կողմից իրավական համակարգի և իրավունքի ջախջախումը պարբերական բնույթ է կրում և ՀՔԾ-ն մասնակից է այդ ամենին. Արսեն Բաբայան 07/08/2020 12:08 Հայաստանի Հանրապետությունը երեք ինքնաթիռով հումանիտար աջակցություն կցուցաբերի Լիբանանի Հանրապետությանը 07/08/2020 11:56 Ավտովթար՝ Կոտայքում. բախվել են «Օպել»-ն ու «Վազ 21091»-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր (Shamshyan.com) 07/08/2020 11:46 ՀՔԾ ավագ քննիչը «Հայրենիք», ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացրած փաստերը չի դիտարկել ամբողջության մեջ, վերջիններս բողոք կներկայացնեն 07/08/2020 11:38 Ժամանակակից լուծումներով պայքար համաճարակի դեմ. «Զվարթնոցը» սպասում է իր ուղևորներին (Տեսանյութ) 07/08/2020 11:29 ՀՔԾ-ում խառնաշփոթ է. Ռոբերտ Նազարյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ, իսկ նրան կալանավորելու հիմքեր չեն գտնում (168.am) 07/08/2020 11:16 Տիգրան Մնացականյանն ու Մարիամ Հովհաննիսյանը որդի են ունեցել 07/08/2020 11:12 «Անցյալի հետ հարցերը պետք է ավարտել». Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին (Տեսանյութ) 07/08/2020 11:10 Հրատապ է փրկարարներ, բժիշկներ Բեյրութ գործուղելը, Լիբանանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելը․ «Ազգային օրակարգ» 07/08/2020 11:03 Հայաստանի շաշկու հավաքականը՝ անարդարության զոհ. ֆեդերացիան պատրաստվում է դիմել ՄԻՊ-ին և դատի տալ լեհ մրցավարին 07/08/2020 10:51 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 166 նոր դեպք, մահացել է 5 մարդ 07/08/2020 10:40 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում 07/08/2020 10:25 Գյումրիում նռնակ է հայտնաբերվել 07/08/2020 10:17 Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան 07/08/2020 10:05 «Ժողովուրդ». Այս տարվա 6 ամիսներին ծնվածների թիվը պակասել է. ավելացել է մահացածների թիվը 07/08/2020 09:53 Ես այժմ ունեմ մարդ իմ կյանքում, ճակատագիրն ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով. Լևոն Արոնյանը նոր ընտրյալ ունի (Լուսանկարներ) 07/08/2020 09:42 «25-ամյա զինծառայությունից հետո զորացրվում եմ ՊԲ շարքերից». Սենոր Հասրաթյանը թողնում է ՊԲ մամուլի քարտուղարի պաշտոնը 07/08/2020 09:32 «Ժողովուրդ». ԳՇ պետը մերժել է բոլորին. սահմանափակվել է պաշտոնյաների շփումը զինվորների հետ

Տվյալ բաժնի վերջին նյութերը