«Չտրվել Արման Սահակյանի սադրանքներին․ այս արշավի հիմնական նպատակն աթոռակռիվն է». ՀՖՖ նախագահի բաց նամակը՝ «Շիրակի» երկրպագուներին, մարզիչներին, ֆուտբոլիստներին

09/07/2020 16:07

«Չտրվել Արման Սահակյանի սադրանքներին․ այս արշավի հիմնական նպատակն աթոռակռիվն է». ՀՖՖ նախագահի բաց նամակը՝ «Շիրակի» երկրպագուներին, մարզիչներին, ֆուտբոլիստներին


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը բաց նամակ է հղել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներին, մարզիչներին, ֆուտբոլիստներին։

«Ավարտին է մոտենում Հայաստանի բարձրագույն խմբի հերթական առաջնությունը. վերջին տուրից առաջ 2 թիմեր պահպանում են չեմպիոն դառնալու հույսերը: Ամբողջապես հասկանում եմ ձեր զգացումները՝ սիրելի թիմը դուրս է մնացել չեմպիոնական պայքարից, և տվյալ պահին կարող են էմոցիոնալ գնահատականներ հնչել։ Բայց վստահ եմ՝ էմոցիաները չպետք է գերակշռեն․ մասնագետները մրցավարության վերաբերյալ տվել են իրենց կարծիքը, որն էլ հրապարակվել է ՀՖՖ-ի կողմից։

Մեծ հաշվով ես կարող եմ ընդունել կամ չընդունել ձեր կարծիքները, բայց համաձայնեք նաև, որ մեկ խաղով, կամ մեկ խաղում մրցավարական ճիշտ կամ սխալ որոշումների արդյունքում չի կարող լուծվել առաջնության չեմպիոնի հարցը: Առաջնության ընթացքում արձանագրվել են այլ վիճահարույց դրվագներ, որոնցից տուժել կամ շահել են բոլոր թիմերը, այդ թվում՝ «Շիրակը»: Բացի այդ, պնդում եմ, որ ցանկացած ֆուտբոլային հարց գտնվում է մեր ուշադրության կենտրոնում ու մենք պատրաստ ենք այն քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Քննարկումների փոխարեն, սակայն, ստանում ենք այլ իրողություն: «Շիրակ» ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ մեղադրելով ինձ անգործության, Գյումրիի նկատմամբ իրենց իսկ խոսքով՝ «ջերմ» վերաբերմունքի մեջ:
Միանգամից ասեմ՝ բոլոր կետերն աղերս չունեն իրականության հետ, մանիպուլյատիվ են, ամբողջապես կառուցված են փաստերի աղավաղման վրա: Վստահ եմ, որ այս հայտարարությունը ոչ թե «Շիրակ» ակումբի, այլ «Շիրակի» սեփականատեր Արման Սահակյանի պատկերացումներն են ֆուտբոլի մասին, ուր անձնական շահը մշտապես առաջնային է հանրային շահից: Փաստերի մանիպուլյացիան, ինտրիգները, Հայաստանը գյումրեցիների ու երևանցիների, ախալքալաքցիների ու ղարաբաղցիների, սփյուռքահայերի և հայաստանցիների բաժանելն արատավոր պրակտիկա է, և նման փորձերը չեն կարող օգնել ո՛չ «Շիրակին», ո՛չ հայկական ֆուտբոլին, որի անբաժանելի և կարևորագույն մասերից է Գյումրիի թիմը։

Ցավալիորեն, «Շիրակի» ներկայիս սեփականատերը փորձում է իր նեղ անձնական շահը թաքցնել այլ մարդկանց հետևում՝ տվյալ դեպքում դա «Շիրակ» ակումբն է՝ իր հզոր երկրպագուներով, մարզչական կոլեկտիվով, ֆուտբոլիստներով, իր հարուստ անցյալով ու վստահ եմ՝ փայլուն ապագայով: «Շիրակը» իրոք ժողովրդական թիմ է և չի կարող համարվել որևէ մեկի սեփականություն, առավել ևս չպետք է դառնա խաղալիք՝ տարատեսակ անձնական հարցեր լուծելու համար:

Պատմությունը հիշում է դեպքեր, երբ Արման Սահակյանը «Շիրակն» օգտագործել է անձնական շահերի համար։ Ամենաթարմ դեպքը տեղի ունեցավ ուղիղ 2 տարի առաջ՝ 2018 թվականի մայիսին, ինչի հետևանքով.

- «Շիրակը» զրկվեց չեմպիոնությունից
- «Շիրակը» զրկվեց եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից
- «Շիրակը» հեռացվեց ՀՖՖ -ի կազմից
- «Շիրակում» արձանագրվեց ցմահ որակազրկում:

Ի՞նչ իրավիճակ է հիմա: 2018 -ի սեպտեմբերից աշխատում եմ ֆուտբոլի ֆեդերացիայում. Մինչև 2019-ի դեկտեմբերի 23-ը՝ որպես գլխավոր քարտուղար, իսկ հետո ընտրվել եմ նախագահ: Ընդ որում, իմ նախագահության 6,5 ամիսներից 4-ն անցել է կորոնովիուսային համավարակի պատճառով հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում, իսկ առաջին 2 ամիսների ընթացքում Հայաստանի առաջնության հանդիպումներ չեն եղել։ Բայց անգամ այս բարդ պայմաններում փորձել եմ իրագործել այն ծրագրերը, որոնք ներկայացրել եմ ընտրությունների ժամանակ: Կոնկրետ Շիրակի մարզի և «Շիրակ» ակումբի հետ կապված՝ կարող եմ արձանագրել.
- «Շիրակի» ֆուտբոլի ակադեմիան առաջինն է, որ ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի կողմից ստացել է «Ազգային մարզումային ծրագիրը», իսկ «Շիրակի» ՖԱ-ի մոտ մեկ տասնյակ մարզիչներ մի քանի օր մարզչական վերապատրաստում են անցել ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ նրանց դասավանդել են անձամբ Խինես Մելենդեսը, ինչպես նաև Անտոնիո Ֆլորեսը և Ռուբեն Լեսկանոն: Այդ ընթացքում գյումրեցի մարզիչների կացության և սննդի ողջ ծախսերն իր վրա է վերցրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

- Շիրակի մարզում կառուցվել են արհեստական խոտածածկով 12 փոքր խաղադաշտեր:

- Վերջերս ՀՖՖ-ն հաստատել է Գյումրիի 3 բակային խաղադաշտերի վերանորոգման ծրագիրը, և հուսով եմ՝ այդ աշխատանքները կավարտենք այս տարվա աշնանը:

- ՀՖՖ-ն այս տարվա սկզբին պատրաստակամություն է հայտնել ֆինանսական աջակցություն ցուցաբերել Գյումրիի մարզադաշտի լուսավորության տեղադրման հարցում: Գյումրիի մարզադաշտի լուսավորության խնդիրը համարում եմ անչափ կարևոր․ ՀՖՖ-ն խնդրել է «Շիրակ» ակումբին տրամադրել մարզադաշտի գծագրերը, սակայն մինչ օրս դրանք չենք ստացել։

- 2003 թվականից ի վեր Գյումրիում չէր անցկացվել Հայաստանի որևէ տարիքային հավաքականի մասնակցությամբ որևէ հանդիպում: 16 տարի անց մեր ջանքերով հաջողվեց Հայաստանի և Լյուքսեմբուրգի մինչև 21 տարեկանների հավաքականների հանդիպումն անցկացնել Գյումրիում: Այդ հանդիպումը, որին ներկա էր 3000 հանդիսական, վերածվեց իսկական տոնի, ինչը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համարում է իր նվաճումը: 2020 թվականին, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, Մ-21 հավաքականի մասնակցությամբ հանդիպումներ չեն անցկացվել, իսկ առաջիկա հանդիպումների անցկացման վայրի վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում դեռ կայացված չէ: 

- «Շիրակի» բազմաթիվ սաներ ընդգրկված են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում, Ռուդիկ Մկրտչյանը մեր երիտասարդականի ավագն է, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու լինելու հիմքով, կախված զորակոչի ժամկետներից, ՀՖՖ-ի կողմից տարկետման են ներկայացվել «Շիրակի» մի շարք սաներ, այդ թվում՝ Վահան Բիչախչյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Ռաֆիկ Միսակյանը:

- Անցյալ տարի ստեղծված ԲԿՄԱ-ի կազմում ընդգրկված են «Շիրակի» սաներ Արման Քիշմիշյանը և Լևոն Դարբինյանը։

Ամփոփելով՝ ցանկանում եմ կրկին դիմել «Շիրակ» ակումբի երկրպագուներին, մարզիչներին, ֆուտբոլիստներին, մեր ֆուտբոլային հանրությանը: Արդեն օգոստոսին հայկական թիմերը մեկնարկելու են եվրագավաթների խաղարկություններում, իսկ սեպտեմբերի սկզբին Հայաստանի ազգային հավաքականը պաշտոնական խաղեր կանցկացնի: Համավարակի պատճառով հայտնվել ենք ծանրագույն իրադրությունում. դեռ պարզ չէ, թե ինչպես են մեր թիմերը մեկնելու արտերկիր, ինչ ճանապարհով են Հայաստան ժամանելու հավաքականի ֆուտբոլիստները, արդյոք մինչ այդ գործելու է ինքնամեկուսացման 14-օրյա ռեժիմը:

Հասկանալի է, որ նման իրավիճակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լծված է ամենօրյա, հրատապություն ունեցող խնդիրների լուծմանը, բայց դրա հետ մեկտեղ մենք փորձում ենք չմոռանալ մեր հիմնական ծրագրերի մասին։ Մենք ունենք բոլոր երաշխիքները, որ մեր նոր մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորությամբ կարող ենք Ազգերի լիգայում հաջող ելույթ ունենալ, այս պահին զբաղվում ենք հավաքական նոր ֆուտբոլիստներ հրավիրելու հարցերով։ Այս և բազմաթիվ այլ խնդիրների լուծման ճանապարհին մեզ փորձում են ներքաշել Արման Սահակյանի կողմից սանձազերծված ինտրիգների, փոխադարձ մեղադրանքների, մեծ հաշվով՝ ինքնաոչնչացման անպտուղ խաղի մեջ:

Հանդուրժողականության մթնոլորտը, որը համարել եմ մեր ֆուտբոլի հաղթանակների գլխավոր պայմաններից մեկը, կրկին խախտվում է, քանի որ այդ պայքարի մեջ ակամա փորձում են նաև ձեզ ներգրավել:

Կոչ եմ անում հանգիստ քննարկել տեղի ունեցող իրադարձությունները, չտրվել Արման Սահակյանի սադրանքներին․ այս արշավի հիմնական նպատակը աթոռակռիվն է: Ակումբի սեփականատերերը, ֆեդերացիայի նախագահները անցողիկ են. հավերժ են Հայաստանի ազգային հավաքականները և պատմություն, անցյալ ու ապագա ունեցող ակումբները, ինչպիսին է, իմ համոզմամբ, «Շիրակը»», - նշված է բաց նամակում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

03/08/2020 21:17 Կստեղծվի ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրգործերն ուսումնասիրող աշխատանքային խումբ 03/08/2020 21:12 Սարսանգի ջրերի տեղափոխման ծրագիրն Արցախի համար «դարի նախագիծ» կարող է դառնալ. Արայիկ Հարությունյան 03/08/2020 21:10 Վարչապետի մոտ քննարկվել են խաղողի մթերման գործընթացում մասնավոր հատվածին օժանդակություն ցուցաբերելու մեխանիզմները 03/08/2020 20:57 Սևանի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու գործունեությունը կկասեցվի, կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները 03/08/2020 20:30 Փարիզում սկսվել են Նոտեր Դամի երգեհոնի վերանորոգման աշխատանքները 03/08/2020 20:15 Բրազիլիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 25 800 նոր դեպք 03/08/2020 20:08 Հարավային Կորեայում անձրևների հետևանքով զոհեր և անհետ կորածներ կան 03/08/2020 20:00 Բենեդիկտոս 16-րդը լուրջ հիվանդացել է 03/08/2020 19:50 Բոլթոնը Թրամփին անվանել է «անբարոյական նախագահ» 03/08/2020 19:41 Հնդկաստանում կեղծված ալկոհոլի օգտագործումից ավելի քան 100 մարդ է մահացել 03/08/2020 19:29 Իրանում COVID-19-ից մահվան դեպքերը գրեթե երեք անգամ ավելի են, քան ներկայացնում է կառավարությունը 03/08/2020 19:21 Հայտնաբերվել են սահմանված քանակից ավելի ուղևորներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ 03/08/2020 19:08 Գիշերային ուժեղացված ծառայություն՝ մայրաքաղաքում․ լռության կանոնները խախտած ու հրավառություն արած անձ է հայտնաբերվել 03/08/2020 18:56 Վարչապետն ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչներին 03/08/2020 18:53 Հարուցվել է քրգործ՝ Ռուբինյանց փողոցում 32-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ 03/08/2020 18:44 Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար 03/08/2020 18:40 Մաշտոցի պուրակի ակտիվիստները լռում են, որովհետև այժմ պաշտոններ են զբաղեցնում. ծառերի հատման փաստով Երևանի դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել 03/08/2020 18:35 Կայացել է Արցախի կառավարության առաջին նիստը 03/08/2020 18:14 Գլխավոր շտաբի պետն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ 03/08/2020 17:59 Ոստիկանության Տավուշի բաժնի վարչական շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է Բերդ քաղաքի 40-ամյա բնակիչը 03/08/2020 17:48 Իսրայելը հայտարարել է Սիրիայի հետ սահմանին պայթյունի կանխման մասին 03/08/2020 17:37 Վթար՝ Մովսես գյուղում․ կան տուժածներ 03/08/2020 17:30 Վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2019թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը 03/08/2020 17:24 Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ 03/08/2020 17:08 Տպավորություն եմ ստանում, որ Հայաստանում ինչ-որ օտար ուժեր ձայնարկում են՝ «Մենք ենք տերը ձեր երկրի». Ավետիք Իշխանյան 03/08/2020 16:49 Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտի վթարային բնակելի շենքերի հարցով 03/08/2020 16:39 ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի ապրանքներ 03/08/2020 16:29 Շրջակա միջավայրի նախարարությունում բավականին շատ անելիք կա, փոփոխություններ լինելու են․ Ռոմանոս Պետրոսյան 03/08/2020 16:25 Սևանի քրեական հետախույզները գողության դեպքեր են բացահայտել 03/08/2020 16:10 Կիևի բիզնես կենտրոնում տղամարդը մարդկանց է պատանդ վերցրել (Տեսանյութ) 03/08/2020 15:59 Այսպես որ գնա, Շուշիի ազատագրումն էլ է Նիկոլ Փաշինյանը հաստատել, Բեռլինի գրավումն էլ. ՀՀԿ խոսնակ 03/08/2020 15:51 58-ամյա տղամարդը նախ խեղդել, ապա գլխատել էր քրոջը․ Էրեբունու ոստիկանների բացահայտումը 03/08/2020 15:44 Պետք է համախմբվել և հասկանալ, որ այս իշխանության մեկ օր ավելի գոյատևումը հարված է մեր ազգային արժեքներին. Էդուարդ Շարմազանով 03/08/2020 15:27 Ի տարբերություն Արթուր Վանեցյանի՝ Մխիթարն իսկապես թույլ էր տվել խախտում. Արսեն Բաբայան 03/08/2020 15:23 Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր. ԱԱԾ 03/08/2020 15:10 Գլոբալ տաքացման ֆոնին նույնիսկ մեկ ծառ կտրելը հանցագործություն է. Բնապահպանը՝ Նորքի այգիներն օտարելու մասին 03/08/2020 14:55 Շիրակի մարզում 64 տոկոսով ավելացել է հարուցված կոռուպցիոն քրեական գործերի քանակը 03/08/2020 14:47 ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ նախագահը դրսևորել է անգործություն, ինչը կարող է հիմք հանդիսանալ նրան պաշտոնանկ անելու համար․ Սահմանադրագետ 03/08/2020 14:28 Մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Հյումը 03/08/2020 14:15 Oգոստոսի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 03/08/2020 14:04 Աֆղանստանի բանտի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի 03/08/2020 13:57 Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը. Վիվա-ՄՏՍ 03/08/2020 13:50 Նորքի այգիները կառուցապատման նպատակով օտարելը Երևանի համար հակաէկոլոգիական հերթական որոշումը կլինի. Բնապահպան 03/08/2020 13:42 ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցել է եզդի ժողովրդին 03/08/2020 13:39 ՀԿԵ-ն բեռների առաքման հետ կապված խնդիրներ չի կանխատեսում Թբիլիսիի երկաթուղում շինարարական աշխատանքների պատճառով 03/08/2020 13:32 Լիբանանի ԱԳ նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել 03/08/2020 13:26 Արաբկիրում շուրջ 250 տնատիրությունների համար նոր կոյուղագիծ է կառուցվում 03/08/2020 13:20 «Ես պատրաստ եմ, գիշեր-ցերեկ աշխատելով, մեղմել ձեր խնդիրները». Ծառուկյանը հանդիպել է երաժիշտ-կատարողների հետ 03/08/2020 13:12 Շուրջ 17.6 մլն դրամի չափով տուգանք «Սիթի» ՍՊԸ-ի նկատմամբ, նախազգուշացում՝ «Ալեքս էնդ հոլդինգ»-ին. ՏՄՊՊՀ որոշում 03/08/2020 13:05 Ավազակային հարձակում` Ալավերդիում գտնվող ոսկյա զարդերի խանութի վրա. հարուցվել է քրեական գործ 03/08/2020 12:57 Բագրատյանն այն պատգամավորներից էր, ով առանց ընդվզման, համաձայնել է քաղաքական ղեկավարության բոլոր որոշումներին. Գևորգ Պետրոսյան 03/08/2020 12:49 Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 5 394 մարդ 03/08/2020 12:40 Microsoft-ը կավարտի TikTok-ի գնման բանակցությունները ոչ ուշ, քան սեպտեմբերի 15-ը 03/08/2020 12:33 Իգոր Պիկուշչակը դարձել է Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ 03/08/2020 12:25 Լեհ կարգավորիչը տուգանել է «Գազպրոմին» «Nord Stream 2»-ի պատճառով 03/08/2020 12:17 Քծնանք, անվստահություն, ներքին վախեր. Մարինե Սուքիասյան 03/08/2020 12:09 Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ 03/08/2020 12:00 Երկու եղբայր ձերբակալվել են՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով 03/08/2020 11:54 Ամենահարուստ երկրները կորոնավիրուսային պատվաստանյութերի համար հերթ են կանգնել 03/08/2020 11:47 Տավուշի մարզային վարչության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ հնչած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 03/08/2020 11:40 Օգոստոսի 4-ին գազամատակարարման ընդհատումներ կլինեն Երևանում և Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում 03/08/2020 11:31 Կստեղծվի մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան. օրենսդրական փաթեթը դրվել է հանրային քննարկման 03/08/2020 11:20 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք 03/08/2020 11:09 Կանադայում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է եղել 03/08/2020 11:00 Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 18 միլիոնը 03/08/2020 10:48 Թուրք-ադրբեջանական զորավարժություններն ուղեկցվում են կեղծ և ակնհայտորեն չափազանցված տեղեկատվությամբ. Տիգրան Աբրահամյան 03/08/2020 10:39 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք, մահացել է 8 մարդ 03/08/2020 10:33 Արարատի մարզում 12 ժամ ջուր չի լինի 03/08/2020 10:15 Հերթական խայտառակությունը. Նորքի այգիները վաճառքի են հանվել. Վահագն Վարագյան 03/08/2020 10:07 Էդգար Մանուչարյանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին 03/08/2020 09:59 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում 03/08/2020 09:50 Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ 02/08/2020 10:50 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 209 նոր դեպք, մահացել է 5 մարդ 01/08/2020 17:35 Ձերբակալվածին ստիպում են Վանեցյանի դեմ ցուցմունք տալ. կնոջը մինչև կեսգիշեր պահել են ԱԱԾ-ում («Հրապարակ») 01/08/2020 16:23 Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն 01/08/2020 16:12 Այգեպարում հակառակորդի հրետակոծությունից վնասված տներից մի քանիսն արդեն ամբողջությամբ վերականգնված են 01/08/2020 15:45 Աշխարհում կորոնավիրուսով վարակվածներների թիվը գերազանել է 17.5 միլիոնը 01/08/2020 15:27 Ֆրանսիայում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ 01/08/2020 15:24 «Արայիկ, եթե ողջ գիտական հանրույթը դեմ է մի բանի, կարելի էր եզի կաշին հանել երեսից և մի հոդաբաշխ միտք գրել». Վահե Սարգսյանը՝ ԿԳՄՍ նախարարին 01/08/2020 15:15 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 955 նոր դեպք 01/08/2020 15:10 Մեքսիկան կորոնավիրուսից մահացածների թվով աշխարհում երրորդն է 01/08/2020 15:05 Արցախյան պատերազմի մի խումբ ազատամարտիկներ ստացել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ 01/08/2020 14:58 «Ամերիա ճամփորդություն» վիճակահանություն. հնարավորություն բացահայտելու Հայաստանը մեզ հետ (Տեսանյութ) 01/08/2020 14:53 ԱՄՆ-ում չեղարկել է Բոստոնի ահաբեկչության համար մեղադրվող Ջոհար Ցարնաևի մահապատիժը 01/08/2020 14:42 Նախագահի 2020-2025թթ.-ի ծրագրով նախատեսված է Արցախում իրականացնել տարեկան մինչև 80 կմ ասֆալտապատում 01/08/2020 14:33 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք 01/08/2020 14:31 Արայիկ Հարությունյանը ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին հրամանագիր է ստորագրել 01/08/2020 14:20 Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտների հանդեպ՝ կազմելով 69,4 մլրդ դրամ․ ՊԵԿ 01/08/2020 14:01 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ. ՊԲ 01/08/2020 13:52 Սևանա լճում այս ժամանակահատվածը մարդու առողջության համար կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. Վահագն Վարագյան (Տեսանյութ) 01/08/2020 13:44 Կարող ենք հասնել ինչ-որ մի անդառնալի կետի, որի հետևանքով կկորցնենք մեր ազգային հարստությունը՝ Սևանա լիճը. Վահագն Վարագյան (Տեսանյութ) 01/08/2020 13:14 Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսը կոչ է անում ադրբեջանական սադրանքի կասկածի դեպքում դիմել իրավապահներին 01/08/2020 13:03 Խաբարովսկում տեղի է ունենում հերթական հավաքը՝ ի աջակցություն Ֆուրգալի 01/08/2020 12:49 «Աուու, մյաու, հաֆ-հաֆ շարքի կենդանական բացականչությունները հարիր չեն պետական պաշտոնյային». Մարզպետ-քաղաքապետ «հակամարտությունը» շարունակվում է 01/08/2020 12:27 Ալյասկայում թեթև շարժիչով օդանավերի բախման հետևանքով յոթ մարդ է զոհվել 01/08/2020 12:01 Կարծես Ուկրաինան բարդույթ ունի՝ ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը. Զոհրաբ Մնացականյան 01/08/2020 11:45 Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել, 167 մարդ ապաքինվել է 01/08/2020 11:33 Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն՝ գործողության մեջ (Տեսանյութ) 01/08/2020 11:06 Չի լինելու երբևէ զիջում, չի լինելու երբևէ ԼՂ հակամարտության կարգավորման չբալանսավորված լուծում․ ՀՀ ԱԳ նախարար 01/08/2020 10:59 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիմոնետա Սոմարուգային՝ Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի առթիվ