«Չտրվել Արման Սահակյանի սադրանքներին․ այս արշավի հիմնական նպատակն աթոռակռիվն է». ՀՖՖ նախագահի բաց նամակը՝ «Շիրակի» երկրպագուներին, մարզիչներին, ֆուտբոլիստներին

09/07/2020 16:07

«Չտրվել Արման Սահակյանի սադրանքներին․ այս արշավի հիմնական նպատակն աթոռակռիվն է». ՀՖՖ նախագահի բաց նամակը՝ «Շիրակի» երկրպագուներին, մարզիչներին, ֆուտբոլիստներին


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը բաց նամակ է հղել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներին, մարզիչներին, ֆուտբոլիստներին։

«Ավարտին է մոտենում Հայաստանի բարձրագույն խմբի հերթական առաջնությունը. վերջին տուրից առաջ 2 թիմեր պահպանում են չեմպիոն դառնալու հույսերը: Ամբողջապես հասկանում եմ ձեր զգացումները՝ սիրելի թիմը դուրս է մնացել չեմպիոնական պայքարից, և տվյալ պահին կարող են էմոցիոնալ գնահատականներ հնչել։ Բայց վստահ եմ՝ էմոցիաները չպետք է գերակշռեն․ մասնագետները մրցավարության վերաբերյալ տվել են իրենց կարծիքը, որն էլ հրապարակվել է ՀՖՖ-ի կողմից։

Մեծ հաշվով ես կարող եմ ընդունել կամ չընդունել ձեր կարծիքները, բայց համաձայնեք նաև, որ մեկ խաղով, կամ մեկ խաղում մրցավարական ճիշտ կամ սխալ որոշումների արդյունքում չի կարող լուծվել առաջնության չեմպիոնի հարցը: Առաջնության ընթացքում արձանագրվել են այլ վիճահարույց դրվագներ, որոնցից տուժել կամ շահել են բոլոր թիմերը, այդ թվում՝ «Շիրակը»: Բացի այդ, պնդում եմ, որ ցանկացած ֆուտբոլային հարց գտնվում է մեր ուշադրության կենտրոնում ու մենք պատրաստ ենք այն քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Քննարկումների փոխարեն, սակայն, ստանում ենք այլ իրողություն: «Շիրակ» ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ մեղադրելով ինձ անգործության, Գյումրիի նկատմամբ իրենց իսկ խոսքով՝ «ջերմ» վերաբերմունքի մեջ:
Միանգամից ասեմ՝ բոլոր կետերն աղերս չունեն իրականության հետ, մանիպուլյատիվ են, ամբողջապես կառուցված են փաստերի աղավաղման վրա: Վստահ եմ, որ այս հայտարարությունը ոչ թե «Շիրակ» ակումբի, այլ «Շիրակի» սեփականատեր Արման Սահակյանի պատկերացումներն են ֆուտբոլի մասին, ուր անձնական շահը մշտապես առաջնային է հանրային շահից: Փաստերի մանիպուլյացիան, ինտրիգները, Հայաստանը գյումրեցիների ու երևանցիների, ախալքալաքցիների ու ղարաբաղցիների, սփյուռքահայերի և հայաստանցիների բաժանելն արատավոր պրակտիկա է, և նման փորձերը չեն կարող օգնել ո՛չ «Շիրակին», ո՛չ հայկական ֆուտբոլին, որի անբաժանելի և կարևորագույն մասերից է Գյումրիի թիմը։

Ցավալիորեն, «Շիրակի» ներկայիս սեփականատերը փորձում է իր նեղ անձնական շահը թաքցնել այլ մարդկանց հետևում՝ տվյալ դեպքում դա «Շիրակ» ակումբն է՝ իր հզոր երկրպագուներով, մարզչական կոլեկտիվով, ֆուտբոլիստներով, իր հարուստ անցյալով ու վստահ եմ՝ փայլուն ապագայով: «Շիրակը» իրոք ժողովրդական թիմ է և չի կարող համարվել որևէ մեկի սեփականություն, առավել ևս չպետք է դառնա խաղալիք՝ տարատեսակ անձնական հարցեր լուծելու համար:

Պատմությունը հիշում է դեպքեր, երբ Արման Սահակյանը «Շիրակն» օգտագործել է անձնական շահերի համար։ Ամենաթարմ դեպքը տեղի ունեցավ ուղիղ 2 տարի առաջ՝ 2018 թվականի մայիսին, ինչի հետևանքով.

- «Շիրակը» զրկվեց չեմպիոնությունից
- «Շիրակը» զրկվեց եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից
- «Շիրակը» հեռացվեց ՀՖՖ -ի կազմից
- «Շիրակում» արձանագրվեց ցմահ որակազրկում:

Ի՞նչ իրավիճակ է հիմա: 2018 -ի սեպտեմբերից աշխատում եմ ֆուտբոլի ֆեդերացիայում. Մինչև 2019-ի դեկտեմբերի 23-ը՝ որպես գլխավոր քարտուղար, իսկ հետո ընտրվել եմ նախագահ: Ընդ որում, իմ նախագահության 6,5 ամիսներից 4-ն անցել է կորոնովիուսային համավարակի պատճառով հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում, իսկ առաջին 2 ամիսների ընթացքում Հայաստանի առաջնության հանդիպումներ չեն եղել։ Բայց անգամ այս բարդ պայմաններում փորձել եմ իրագործել այն ծրագրերը, որոնք ներկայացրել եմ ընտրությունների ժամանակ: Կոնկրետ Շիրակի մարզի և «Շիրակ» ակումբի հետ կապված՝ կարող եմ արձանագրել.
- «Շիրակի» ֆուտբոլի ակադեմիան առաջինն է, որ ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի կողմից ստացել է «Ազգային մարզումային ծրագիրը», իսկ «Շիրակի» ՖԱ-ի մոտ մեկ տասնյակ մարզիչներ մի քանի օր մարզչական վերապատրաստում են անցել ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ նրանց դասավանդել են անձամբ Խինես Մելենդեսը, ինչպես նաև Անտոնիո Ֆլորեսը և Ռուբեն Լեսկանոն: Այդ ընթացքում գյումրեցի մարզիչների կացության և սննդի ողջ ծախսերն իր վրա է վերցրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

- Շիրակի մարզում կառուցվել են արհեստական խոտածածկով 12 փոքր խաղադաշտեր:

- Վերջերս ՀՖՖ-ն հաստատել է Գյումրիի 3 բակային խաղադաշտերի վերանորոգման ծրագիրը, և հուսով եմ՝ այդ աշխատանքները կավարտենք այս տարվա աշնանը:

- ՀՖՖ-ն այս տարվա սկզբին պատրաստակամություն է հայտնել ֆինանսական աջակցություն ցուցաբերել Գյումրիի մարզադաշտի լուսավորության տեղադրման հարցում: Գյումրիի մարզադաշտի լուսավորության խնդիրը համարում եմ անչափ կարևոր․ ՀՖՖ-ն խնդրել է «Շիրակ» ակումբին տրամադրել մարզադաշտի գծագրերը, սակայն մինչ օրս դրանք չենք ստացել։

- 2003 թվականից ի վեր Գյումրիում չէր անցկացվել Հայաստանի որևէ տարիքային հավաքականի մասնակցությամբ որևէ հանդիպում: 16 տարի անց մեր ջանքերով հաջողվեց Հայաստանի և Լյուքսեմբուրգի մինչև 21 տարեկանների հավաքականների հանդիպումն անցկացնել Գյումրիում: Այդ հանդիպումը, որին ներկա էր 3000 հանդիսական, վերածվեց իսկական տոնի, ինչը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համարում է իր նվաճումը: 2020 թվականին, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, Մ-21 հավաքականի մասնակցությամբ հանդիպումներ չեն անցկացվել, իսկ առաջիկա հանդիպումների անցկացման վայրի վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում դեռ կայացված չէ: 

- «Շիրակի» բազմաթիվ սաներ ընդգրկված են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում, Ռուդիկ Մկրտչյանը մեր երիտասարդականի ավագն է, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու լինելու հիմքով, կախված զորակոչի ժամկետներից, ՀՖՖ-ի կողմից տարկետման են ներկայացվել «Շիրակի» մի շարք սաներ, այդ թվում՝ Վահան Բիչախչյանը, Ռուդիկ Մկրտչյանը, Ռաֆիկ Միսակյանը:

- Անցյալ տարի ստեղծված ԲԿՄԱ-ի կազմում ընդգրկված են «Շիրակի» սաներ Արման Քիշմիշյանը և Լևոն Դարբինյանը։

Ամփոփելով՝ ցանկանում եմ կրկին դիմել «Շիրակ» ակումբի երկրպագուներին, մարզիչներին, ֆուտբոլիստներին, մեր ֆուտբոլային հանրությանը: Արդեն օգոստոսին հայկական թիմերը մեկնարկելու են եվրագավաթների խաղարկություններում, իսկ սեպտեմբերի սկզբին Հայաստանի ազգային հավաքականը պաշտոնական խաղեր կանցկացնի: Համավարակի պատճառով հայտնվել ենք ծանրագույն իրադրությունում. դեռ պարզ չէ, թե ինչպես են մեր թիմերը մեկնելու արտերկիր, ինչ ճանապարհով են Հայաստան ժամանելու հավաքականի ֆուտբոլիստները, արդյոք մինչ այդ գործելու է ինքնամեկուսացման 14-օրյա ռեժիմը:

Հասկանալի է, որ նման իրավիճակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լծված է ամենօրյա, հրատապություն ունեցող խնդիրների լուծմանը, բայց դրա հետ մեկտեղ մենք փորձում ենք չմոռանալ մեր հիմնական ծրագրերի մասին։ Մենք ունենք բոլոր երաշխիքները, որ մեր նոր մարզիչ Խոակին Կապառոսի գլխավորությամբ կարող ենք Ազգերի լիգայում հաջող ելույթ ունենալ, այս պահին զբաղվում ենք հավաքական նոր ֆուտբոլիստներ հրավիրելու հարցերով։ Այս և բազմաթիվ այլ խնդիրների լուծման ճանապարհին մեզ փորձում են ներքաշել Արման Սահակյանի կողմից սանձազերծված ինտրիգների, փոխադարձ մեղադրանքների, մեծ հաշվով՝ ինքնաոչնչացման անպտուղ խաղի մեջ:

Հանդուրժողականության մթնոլորտը, որը համարել եմ մեր ֆուտբոլի հաղթանակների գլխավոր պայմաններից մեկը, կրկին խախտվում է, քանի որ այդ պայքարի մեջ ակամա փորձում են նաև ձեզ ներգրավել:

Կոչ եմ անում հանգիստ քննարկել տեղի ունեցող իրադարձությունները, չտրվել Արման Սահակյանի սադրանքներին․ այս արշավի հիմնական նպատակը աթոռակռիվն է: Ակումբի սեփականատերերը, ֆեդերացիայի նախագահները անցողիկ են. հավերժ են Հայաստանի ազգային հավաքականները և պատմություն, անցյալ ու ապագա ունեցող ակումբները, ինչպիսին է, իմ համոզմամբ, «Շիրակը»», - նշված է բաց նամակում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին Այսօր, 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Այսօր, 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Այսօր, 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Այսօր, 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը Այսօր, 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան Այսօր, 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է Այսօր, 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից Այսօր, 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է Այսօր, 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան Այսօր, 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու Այսօր, 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան Այսօր, 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը Այսօր, 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին Այսօր, 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել Այսօր, 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում Այսօր, 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են Այսօր, 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել Այսօր, 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու Այսօր, 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում Այսօր, 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց Այսօր, 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է Այսօր, 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Այսօր, 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել Այսօր, 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին Այսօր, 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսօր, 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին Այսօր, 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» Այսօր, 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը