«Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք, առանց աշխատավարձ մնացած հարյուր հազարավոր մարդկանցից». ԲՀԿ նախագահի հայտարարությունը

10/07/2020 14:43

«Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք, առանց աշխատավարձ մնացած հարյուր հազարավոր մարդկանցից». ԲՀԿ նախագահի հայտարարությունը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ հայ ժողովուրդ

Ես պլանավորել էի մեծ ասուլիս, որպեսզի կարողանամ ուղիղ պատասխանել բոլոր հարցերին։ Շատ հարցեր են կուտակվել, որոնք պետք է հնչեն և որոնց ես ուզում էի տալ ամենաանկեղծ պատասխանները։

Ցավոք, կյանքը իր շտկումները մտցրեց և ես, ինչպես գիտեք, վիրուսով պայմանավորված՝ ունեմ առողջական խնդիրներ, գտնվում եմ բժիշկների հսկողության տակ և չունեմ մեծ լսարանի հետ շփման հնարավորություն։
Այդ պատճառով ես որոշեցի իմ ասելիքի գոնե մի մասը ներկայացնել այսպես։

·Ինչո՞վ էր պայմանավորված հունիսի 5-ի իմ ելույթը և արդյոք ես գիտակցո՞ւմ էի, որ դրանից հետո իմ հանդեպ կսկվի նման արշավ։

Իմ ողջ ելույթը երկրում ստեղծված իրավիճակը փայլուն պատկերացնող և դրանով խիստ մտահոգ մարդու ելույթ էր։ Ինձ մոտ կա հիմնավոր կասկած, որ իշխանությունը չի պատկերացնում պրոբլեմների իրական ծավալը։ Չի պատկերացնում, որ առաջիկայում մենք ունենալու ենք 200-300 հազար նոր գործազուրկ, որ փակվում են տասնյակ հազարավոր բիզնեսներ, որ սնանկանում են բիզնեսի ամբողջական ուղղություններ, որ եթե այսօր չփրկենք, ապա վաղը դրանց վերականգնումը անհնար է լինելու։

Իմ կարծիքով՝ իշխանությունը լավ չի պատկերացնում, որ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մի քանի տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ այս տարի կարող են չունենալ այդ հնարավորությունը և, հետևաբար, չունենալ իրենց ընտանիքները պահելու միջոցներ։ Խնդիրներ են առաջանալու և, արդեն իսկ առաջացել են խոշոր բիզնեսում՝ տասնյակ հազարավոր մարդկանց աշխատավարձի խնդիր է ծագելու։

Շատ ռեալ է բյուջեի մուտքերի թերակատարումը, որը ինչ-որ պահի կարող է անդրադառնալ բյուջետային համակարգի աշխատողների աշխատավարձերի և թոշակներ վրա, պետության այլ պարտավորությունների վրա։

Իմ ելույթը ամբողջապես այս խնդիրների բարձրաձայնումն էր, ահազանգը, որ հիմա պետք է լուրջ աշխատել, որ ժամանակ չի կարելի կորցնել, որ վաղը ուշ կլինի։ Արդյո՞ք ես գիտակցում էի, որ իմ ելույթից հետո իշխանության ռեակցիան կլինի քրեական գործեր հարուցելը, ինձ և իմ թիմակիցներին կալանավորելու փորձերը։ Ես դա համարում էի իշխանության հնարավոր ռեակցիաներից մեկը, բայց կարծում էի նաև, որ հնարավոր է՝ իմ ահազանգը տեղ հասնի ու իշխանությունը տա այլ՝ լուծումներ գտնելու, խորհրդակցելու, քննարկելու ռեակցիա ։

·Ասում են, որ իշխանությունը վախենում է Ծառուկյանից և դրա համար է նրա դեմ սկսվել արշավ։

Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք, առանց աշխատավարձ մնացած հարյուր հազարավոր մարդկանցից։ Պետք է վախենալ երեխայի ուտելիքի, շորի և դեղի փող չունեցող ծնողից։ Պետք է վախենալ բանկերում տոկոսների պատճառով տուն-տեղ կորցնող հարյուր հազարավոր մադկանցից։ Պետք է վախենալ հույսը կորցրած, ապրուստի միջոց չունեցողներից, տասնյակ հազարներով սնանկացած փոքր և միջին ձեռներեցներից։ Սա իսկապես վախենալու է։

Ես իմ քաղաքական գործունեությամբ շատ հաճախ եղել եմ խորը սոցիալական լարվածության մեջ գտնվող լայն զանգվածների և իշխանության միջև բալանսավորող, մեղմացնող կամուրջ։
Այսօր, սիրելի՛ ժողովուրդ, իմ նպատակը իրավիճակը ձեզ շիտակ ներկայացնելն է։

Ցանկացած խելոք իշխանություն, որ կանգնած է սոցիալական ճգնաժամի շեմին, ո՛չ թե ժողովրդի համար շոու կկազմակերպեր՝ Ծառուկյանին կալանքի սանկցիա տալու էս ամբողջ ներկայացումները բեմադրելով, այլ էդ նու՛յն ժողովրդի համար կփորձեր վաղվա օրն ապահովել՝ նու՛յն Ծառուկյանի կարողություններն ու կապերն օգտագործելով հանուն մեր պետության զարգացման։ Հիմա ամբողջ աշխարհում ուժերն են հաշվում, չեղած հզորություններ են ստեղծում, իսկ իրենք դրած՝ եղած հզորություններն են քանդում։

·Ասում են, որ ես հոռետեսական գույներով եմ ներկայացնում իրականությունը, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ։

Եթե մի քանի համալսարան ավարտած տնտեսագետները կամ փափուկ աշխատասենյակներում նստած նոր պաշտոնյաները հանգիստ ասում են, որ Հայաստանում կարող է լինել երկնիշ տնտեսական անկում, ապա ես ամեն օր անձամբ շփվում եմ մարդկանց հետ և նրանցից գիտեմ իրականությունը։ Ես գիտեմ, որ երկնիշ տնտեսական անկումը կես միլիոն սոված մարդն է, որը կորցնելու էլ ոչինչ չի ունենալու։ Տուն, տեղ, բիզնես, հող ամեն ինչ կորցրած է լինելու։

Ի՞նչ է անում պետությունը աշնանացանին նախապատրաստվելու համար։ Համաճարակից հետո բոլոր երկրներում պարենային անվտանգության խնդիր կա: Եթե մենք տապալենք աշնանացանը, ուտելու բան մեր երկրում չի լինելու, ամեն մեկը իր համար է պահելու սննդամթերքը։

Վաղը-մյուս օր գալու է խաղողի մթերման ժամանակը. պետությունը գիտի՞, որ գինու և կոնյակի սպառումը մինչև 60-70 տոկոս անկում ունի։ Մթերող գործարանները ո՛չ փող ունեն, ո՛չ էլ տեղ՝ նոր մթերումների համար։ Իշխանությունը հասկանո՞ւմ է, թե դա ինչ սոցիալական լարվածության է բերելու։

· Ի՞նչ եմ արել ես տնտեսության վիճակը լավացնելու, աշխատատեղեր ստեղծելու համար։

Արել եմ ինձնից կախված ամեն ինչ։ Արել եմ այն, ինչը ոչ ոք չի արել։ Սակայն բազմաթիվ ծրագրեր վերջին երկու տարում կասեցվել են, չեղարկվել կամ մնացել են կիսատ։ Թվարկեմ այն կառույցների, այն ձեռնարկությունների ցանկը, որոնք իշխանությունը թույլ չի տալիս շարունակել, սկսել, շահագործել, բացել։

Երևանում կասեցված է Կեմպինսկի հյուրանոցի շինարարությունը։ Քուվեյթի թագավորական ընտանիքի ներկայացուցչի հետ համատեղ ներդրումային ծրագիր էր` 100 մլն դոլարից ավելի։

«Արմօյլ» գործարանը, որը աշխատանքով պիտի ապահովեր Եղվարդի և հարակից բնակավայրերի բնակիչներին։

Մյուս խոշոր պրոեկտը «Արսիլիցիումի» գործարանի նախագիծն էր։ Արժենալու էր մոտ 1 միլիարդ դոլար, ունենալու էր մոտ 3000 աշխատատեղ։ Արհեստական քաշքշուկների, խոչընդոտների պատճառով արաբ ներդրողները հիասթափված հեռացան։ Բամբակի գործարանը, որը միջազգային խոշոր պրոեկտ էր, շատ հեռանկարային, պիտի ապահովեր հարյուրավոր աշխատատեղեր։
Բայց արդեն մեկ տարի է՝ գործընթացը արհեստական ձգձգվում է։ Աբովյան քաղաքում աննախադեպ սոցիալական բնակարանաշինության ծրագիրը՝ մոտ 2000 ընտանիքի համար գերմատչելի բնակարան ձեռք բերելու հնարավորություն։

Նախատեսված էր, որ ամսական վճարելով մոտ 65 հազար դրամ, երիտասարդ ընտանիքը կդառնար բնակարանի տեր։ Նման պայմաններով նման ծավալի սոցիալական բնակարանաշինական ծրագիր Հայաստանում չի եղել։

Տարբեր կարգի չինովնիկների պատճառով մեկ տարի է՝ ամեն ինչ կանգնած է, շինարարական աշխատանքներ չեն արվում։ Հազարավոր մարդկանց՝ մատչելի պայմաններով տուն ունենալու երազանքը այդ մարդիկ, այդ պաշտոնյաները գողացել են։

Ո՞ր մեկը թվարկեմ։ Աշխատատեղ ո՞նց պիտի բացվի՝ ներդրումներով, տուն ո՞նց են ստանում մարդիկ՝ շինարարությամբ, պետությանը ո՞նց են շատ հարկ մուծում՝ նոր գործարաններով, նոր հիմնարկներով։ Հիմա իշխանությունը ամեն կերպ խանգարում է, ամեն կերպ խոչընդոտում է։ Ես այս մարդկանց չեմ հասկանում։

· Ասում են, որ ես համաճարակի դեմ պայքարի տապալման մեջ մեղադրում եմ իշխանությանը։

Համաճարակի այս վիճակը, որը կա Հայաստանում, աղետ է։ Ամոթ է այս փոքր երկրում նման իրավիճակ ունենալը։ Սխալը սխալի հետևից է թույլ տրված։ Եվ եթե մենք դեռ չենք հասել ողբերգության, միայն ու միայն մեր բժիշկների և ժողովրդի մի մասի շնորհիվ է, որ ուշադիր են, միմյանց օգնող, միմյանց հասնող։

Առողջապահության նախարարը ուրախանում է իմ ու իմ ընտանիքի դեմ սկսված արշավով, ժամանակ ունի՝ դրա մասին խոսում է։ Հարյուրավոր, վերջը չերևացող մահերի մեղավորություն ունես դու, և դեռ ֆեյսբուքում էժան հումոր անելու ժամանակ ու տրամադրությու՞ն ունես։ Սա լրիվ ուրիշ պատմություն է։

Իմ հանձնարարությամբ կուսակցությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հատ-հատ հավաքում, վերլուծում է թույլ տված սխալները, որոնք առողջություն ու կյանք են արժեցել ու արժենում մեր ժողովրդի համար։ Մենք չգիտենք վաղը մարդկանց առողջության վրա ինչ հետևանքներ է ունենալու այս վարակը։ Ջահելների վրա, երիտասարդ մայրերի վրա։ Մեղքի զգացումից պետք է ձայններդ դուրս չգար, մինչդեռ տաքուկ աշխատասենյակներից Ծառուկյան եք քննադատում։

· Ասում են՝ երկրում արդարություն է ձևավորված և հիմա ամեն ինչ արդար է։

Արդարությունը պրեմիանե՞րն են, որ իշխանությունն ինքն իր համար դուրս է գրում, իսկ մնացած ժողովուրդը հացի փող չունի։ Կորոնավիրուսի օրինակը բերեմ՝ հաշվե՞լ եք, թե մարդու վրա ինչ է նստում բուժվելը՝ ուսուցիչը, դասախոսը, գյուղացին, միջին ընտանիքը ինչքան են վճարում։ Հաշվե՞լ եք՝ թեստը ինչ արժե, տոմոգրաֆիան ինչ արժե, դեղորայքը ինչ արժե։ Մարդիկ պարտք են անում, վարկ են վերցնում, որ վարակից մի կերպ բուժվեն, իսկ իշխանավորները իրենք իրենց պրեմիաներ են դուրս գրում և ապրում։ Սա՞ է արդարությունը։

Արդարությունն այն կլիներ, որ տանը բուժվող տասնյակ հազարավոր մարդիկ պետության կողմից ապահովված լինեին դեղորայքով, մյուս անհրաժեշտ հետազոտություններով, մեկուսացման փուլում նվազագույնը սննդի գումար տրվեր։ Արդարությունն այն կլիներ, որ փակվող փոքր և միջին բիզնեսներին ռեալ աջակության ծրագրեր լինեին, ոչ թե փոշիացվեր մի մեծ գումար։

· Հարցնում են, թե ինչո՞ւ ներդրումներ չկան Հայաստանում, և ես դրա մասին էլ իմ ելույթում խոսել էի։

Ո՞ր ներդրողը կգա Հայաստան։ Ով եկավ՝ արհամարհեցիք, նեղացան գնացին։ Մյուսը՝ տեսնելով քրեական գործերը, բանկային գաղտնիքի թուլացման օրենքը, գույքահարկի բարձրացումը, ինչո՞ւ պիտի գա Հայաստան ներդում անի, ռիսկի տակ դնի իր կապիտալը։ Կգնա ուրիշ երկիր։
Ռուսաստանի խոշոր կապիտալը՝ հայ լինի, թե այլազգի, ո՞նց կգա Հայաստան, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները լարված են։ Էդ հերիք չի, հիմա էլ Նավալնի եք Հ1-ով խաղացնում։ Դրանից հետո ո՞վ կգա։ Իշխանության նոր պաշտոնյաները լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում ներդրումների բացակայություն։ Երևի բացատրել է պետք, որ չլինի ներդրում՝ չի լինի նոր աշխատատեղ, չի լինի աշխատավարձ, չի լինի բյուջե մուծվող նոր գումար, չի լինի զարգացում։ Ու կլինի մի բան՝ սոված, անհույս հարյուր հազարավոր մարդիկ։

· Ասում են, որ շատ երկրներում է այդպես ու միայն Հայաստանի խնդիրը չէ։

Ճի՛շտ են ասում, բայց իրավիճակից դուրս են գալու այն երկրները, որոնք այդ ուղղությամբ աշխատում են, միասնական են, խելք խելքի տված լուծումներ են գտնում։ Իմ ասածն էլ հենց դա՛ է։ Պետք է վերջ տալ բոլորին բոլորի դեմ թշնամացնելուն, անգրագետ պաշտոնյաներին պետք է փոխել բանիմացներով, պետք է գործ անել։ Պրոբլեմները մի օրվա չեն։ Հետո մի մոռացեք, որ բոլոր երկրները չեն կիսապատերազմական վիճակում, բոլոր երկրների վրա չի հարևանը ասում՝ կհարձակվեմ, կգրավեմ։

·Ի՞նչ եմ առաջարկում ես:

Լրջանալ ու աշխատել։ Լսել խորհուրդներ, ուրիշների առաջարկները։ Դուրս գալ կաբինետներից, շփվել մարդկանց հետ։ Կարգավորել հարաբերությունները դաշնակիցների հետ։ Ով չի կարողանում աշխատել՝ պիտի գնա։

· Որո՞նք են իմ հետագա քայլերը:

Հենց առողջությունս ների՝ առաջին քայլը, որ պետք է անեմ, մեծ ասուլիս եմ հրավիրելու. շատ հարցեր կան, որոնք անպայման պետք է ստանան իրենց պատասխանները։ Ինձ հետ կապված ոչ մի հարց անպատասխան չպետք է մնա։

Հաջորդ քայլով ես դիմելու եմ Հայաստանի և աշխարհի հեղինակավոր տնտեսագետների, կառավարման փորձ ունեցող գործիչների՝ Հայաստանի համար հակաճգնաժամային լուծումների առաջարկներ մշակելու խնդրանքով։

Շատ կարևոր է որոշակի սոցիալական խավերի ուղիղ օգնության խնդիրը։ Ես պետք է հասկանամ հնարավորությունները, ռեսուրսները և կազմենք մարդկանց հասցեական օգնության ծրագիր։ Չի՛ կարելի մարդուն թողնել սոցիալական և առողջապահական ողբերգության առաջ։ Նման հանձնարարական ես արդեն տվել եմ իմ հիմնադրամին։

Ես հանձնարարություն եմ տվել՝ մշակել խոշոր ներդրումային ծրագրեր։ Երկիրը այս վիճակից դուրս բերելու համար խոշոր շրջադարձային ծրագրեր են պետք՝ մեծ կապիտալով, որոնք միանգամից մեծ թվով մարդկանց կապահովեն աշխատանքով։ Ես իմ անձնական կապերով և անձնական հեղինակությամբ կբանակցեմ ներդրողների հետ։ Իշխանություններից ոչ մի աջակցություն պետք չէ։ Միտումնավոր չխանգարեն՝ արդեն լավ է։

Շատ կարևոր է աշխատել հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ, փորձել հարթել չհասկացվածության և սառնության պահերը։ Բոլոր խողովակներով դա պիտի արվի. որպես ամենախոշոր ընդդիմադիր խմբակցության ղեկավար, որպես անձ, որը լայն շփումներ ունի ռուսական քաղաքական, հանրային, գործարար վերնախավերի հետ, ես պարտավոր եմ դա անել։ Սա և՛ ազգային անվտանգության խնդիր է, և՛ հնարավոր ներդրումների և մեր հարյուր հազարավոր քաղաքացիների ամենօրյա խնդիրներին առնչվող հարց։

Այնպես որ շատ բան կա անելու, շատ-շատ։ Ու ամենակարևորը՝ երբեք չի կարելի պրոբլեմների ծավալից, դժվարություններից վախենալ։ Երբ անելիքդ գիտես, պատկերացնում ես, խնդիր ես դնում, ամենադժվար հարցն էլ կարող ես լուծել»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:44 Նա հայ չլինելով՝ հանրահռչակում է հայկական երաժշտությունը, ինչու ոչ՝ նաև ժայ ժողովրդի պատմությունը. Արամ Մովսիսյանը՝ Ջորդի Սավալի հետ համագործակցության մասին Այսօր, 20:00 Facebook-ն աշխատակիցներին թույլ է տվել հեռավար աշխատել ևս մեկ տարի Այսօր, 19:42 Արայիկ Հարությունյանը պետական պագևներ է հանձնել հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին Այսօր, 19:34 Հարց է՝ ինչու «հեղափոխական իշխանությունները» անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սարգսյան (Տեսանյութ) Այսօր, 19:23 Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Ստեփանակերտում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին Այսօր, 19:10 Նկատե՞լ եք՝ Ամուլսարի հարցում ինչ ցինիկ պահվածք է որդեգրել Փաշինյանի ռեժիմը՝ տնեցիներից մինչև պաշտոնյաներ. Միհրան Հակոբյան Այսօր, 18:54 Հայկական «Superannotate» ստարտափը համավարակի պայմաններում կարողացել է 3 մլն ԱՄՆ դոլար ներդրում ստանալ. Տիգրան Ավինյան Այսօր, 18:39 ԱԺ-ն վերսկսում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հանրային քննարկումները Այսօր, 18:27 Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի և Էրեբունու թաղապետարանի գործունեությունը․ ԱԱՏՄ Այսօր, 18:18 ԶՈՒ ԳՇ պետը հետևել է զորավարժության ընթացքին Այսօր, 18:00 Պոմպեոն կոչ է անում Աֆղանստանին ազատել բանտարկյալ թալիբներին Այսօր, 17:46 Անիրատեսական է ակնկալել, որ ռազմական գործողությունների ժամանակ զոհեր չենք ունենա. ՀՀ երորդ նախագահ (Տեսանյութ) Այսօր, 17:29 Դատախազությունն առաջարկում է օրենսդրորեն բարելավել ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը Այսօր, 17:10 ԱՄՆ-ը Թայվանին հետախուզական անօդաչուներ է մատակարարելու Այսօր, 16:58 Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված տարածքը՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) Այսօր, 16:50 «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Այսօր, 16:38 ԱՄՆ-ը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանանին կհատկացնի 17 միլիոն դոլար Այսօր, 16:24 Սպառելով Հրայր Թովմասյանի սանիկներին՝ ՀՔԾ-ն սանիկներից սահուն անցում կատարեց Հրայր Թովմասյանի նախկին վարորդներին. փաստաբան Այսօր, 16:10 ՔԿ վարույթ է ընդունվել Լանջիկ համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով առերևույթ յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործը Այսօր, 15:59 «Հայինկասացիա»-ն հորդորում է փաստաբաններին զերծ մնալ ԶԼՄ-ներով իրականությանը չհամապատասխանող, զրպարտչական բնույթի տեղեկությունների հրապարակումից Այսօր, 15:45 Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել Այսօր, 15:39 Լուկաշենկո. Կիևը ազդանշան է տվել հարավից զինյալների երկրորդ խմբի ներխուժման մասին Այսօր, 15:25 Իսրայելում հյուսիսում տագնապի ազդանշանը կեղծ էր Այսօր, 15:16 Ամփոփվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի կիսամյակային գուրծունեության արդյունքները Այսօր, 15:08 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 119 մարդ է մահացել Այսօր, 14:52 Նիկոլ Փաշինյանը հետևում է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին Այսօր, 14:43 Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի Այսօր, 14:37 Չէի կարող չգնալ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին, որովհետև թաքցնելու ոչինչ չունեմ. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) Այսօր, 14:29 Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել քաղաքաշինության ոլորտում ունեցած ձեռքբերումները Այսօր, 14:14 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք Այսօր, 14:05 Փրկարարները հենասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացու դի Այսօր, 13:58 Հարավային Կորեայի նախագահի վեց խորհրդական հրաժարական է տվել Այսօր, 13:51 Խոշոր չափերով գողություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 44-ամյա բնակչին Այսօր, 13:47 Հնդկաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 62 հազար նոր դեպք Այսօր, 13:42 «Դուխ» ասածը հերիքելու է ապաշնորհության ողջ մեղքը միայն Արսեն Թորոսյանի վրա բարդելու ու նրան պաշտոնից ազատելու համար. Արթուր Վանեցյան Այսօր, 13:40 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այսօր, 13:29 Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել, նա հատուցել է պետությանը պատճառված վնասի մի մասը Այսօր, 13:27 Նավթի համաշխարհային գները նվազում են Այսօր, 13:24 Ինքնասպանության փորձ՝ Դավթաշենի կամրջից Այսօր, 13:18 58-ամյա տղամարդը կալանավորվել է քրոջն առանձնակի դաժանությամբ սպանելու մեղադրանքով Այսօր, 13:10 Թրամփը հրամանագիր է ստորագրել ընդդեմ TikTok-ի և WeChat-ի «սպառնալիքների» Այսօր, 13:05 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 19 միլիոնը Այսօր, 12:57 Երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ մեր երկրում իրավիճակն էլ ավելի վատթարանար. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) Այսօր, 12:52 Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել Այսօր, 12:39 Ավտոմեքենան սահել է դեպի ձորը․ կան տուժածներ և զոհ Այսօր, 12:37 Հակակառավարական ցույցեր՝ Լիբանանի մայրաքաղաքում (Տեսանյութ) Այսօր, 12:30 Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ․ ՄԻՊ-ը ՀԿ-ների հետ քննարկման արդյունքներն ուղարկել է պարետատուն Այսօր, 12:24 Հասրաթյան-Մարտիրոսյան փողոց և Իսակովի պողոտա-դեպի «Զվարթնոց» օ/կ-ի բեռնային համալիր տանող խաչմերուկներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Այսօր, 12:22 Հայաստանում իշխանության կողմից իրավական համակարգի և իրավունքի ջախջախումը պարբերական բնույթ է կրում և ՀՔԾ-ն մասնակից է այդ ամենին. Արսեն Բաբայան Այսօր, 12:08 Հայաստանի Հանրապետությունը երեք ինքնաթիռով հումանիտար աջակցություն կցուցաբերի Լիբանանի Հանրապետությանը Այսօր, 11:56 Ավտովթար՝ Կոտայքում. բախվել են «Օպել»-ն ու «Վազ 21091»-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր (Shamshyan.com) Այսօր, 11:46 ՀՔԾ ավագ քննիչը «Հայրենիք», ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացրած փաստերը չի դիտարկել ամբողջության մեջ, վերջիններս բողոք կներկայացնեն Այսօր, 11:38 Ժամանակակից լուծումներով պայքար համաճարակի դեմ. «Զվարթնոցը» սպասում է իր ուղևորներին (Տեսանյութ) Այսօր, 11:29 ՀՔԾ-ում խառնաշփոթ է. Ռոբերտ Նազարյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ, իսկ նրան կալանավորելու հիմքեր չեն գտնում (168.am) Այսօր, 11:16 Տիգրան Մնացականյանն ու Մարիամ Հովհաննիսյանը որդի են ունեցել Այսօր, 11:12 «Անցյալի հետ հարցերը պետք է ավարտել». Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին (Տեսանյութ) Այսօր, 11:10 Հրատապ է փրկարարներ, բժիշկներ Բեյրութ գործուղելը, Լիբանանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելը․ «Ազգային օրակարգ» Այսօր, 11:03 Հայաստանի շաշկու հավաքականը՝ անարդարության զոհ. ֆեդերացիան պատրաստվում է դիմել ՄԻՊ-ին և դատի տալ լեհ մրցավարին Այսօր, 10:51 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 166 նոր դեպք, մահացել է 5 մարդ Այսօր, 10:40 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 10:25 Գյումրիում նռնակ է հայտնաբերվել Այսօր, 10:17 Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան Այսօր, 10:05 «Ժողովուրդ». Այս տարվա 6 ամիսներին ծնվածների թիվը պակասել է. ավելացել է մահացածների թիվը Այսօր, 09:53 Ես այժմ ունեմ մարդ իմ կյանքում, ճակատագիրն ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով. Լևոն Արոնյանը նոր ընտրյալ ունի (Լուսանկարներ) Այսօր, 09:42 «25-ամյա զինծառայությունից հետո զորացրվում եմ ՊԲ շարքերից». Սենոր Հասրաթյանը թողնում է ՊԲ մամուլի քարտուղարի պաշտոնը Այսօր, 09:32 «Ժողովուրդ». ԳՇ պետը մերժել է բոլորին. սահմանափակվել է պաշտոնյաների շփումը զինվորների հետ Այսօր, 09:22 «Ժողովուրդ». Ինչ փոփոխություններ են ցանկանում կատարել իշխանական խմբակցության պատգամավորները «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում 06/08/2020 23:55 Բեյրութում պայթյունի գործով ձերբակալվել է 16 պաշտոնյա 06/08/2020 22:26 Ամուլսարի հանքի շահագործումն ազգային անվտանգության հետ կապված առեղծվածային հարցեր է առաջացնում․ վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանին ամբողջը չեն զեկուցել․ Վահագն Վարագյան 06/08/2020 22:07 Հայաստանի խորհրդարանի ու քաղաքապետարանի շենքերը լուսավորվել են Լիբանանի դրոշի գույներով (Տեսանյութ) 06/08/2020 21:51 «Իմ պատկերացրած առողջապահական կազմակերպման մոդելը չէր համապատասխանում ներկա տեսչական մոդելին». Անուշ Պողոսյանը թողնում է պաշտոնը 06/08/2020 20:00 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 116 մարդ է մահացել 06/08/2020 19:51 Թուրքիայում անցկացվում է հակամաճարակային կանոնների պահպանման ամենաընդգրկուն ստուգումը 06/08/2020 19:36 Նախատեսվում է Արագած և Վարդենուտ բնակավայրերում կազմակերպել օրգանական գյուղատնտեսական մթերքների արտադրություն 06/08/2020 19:22 Արագածոտնի մարզում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցված քրգործերն ավելացել են 40 տոկոսով 06/08/2020 19:14 Բրազիլիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 57 հազար դեպք 06/08/2020 19:03 Կոտայքում արձանագրվել են խախտումներ. կազմվում են արձանագրություններ 06/08/2020 18:52 Հանդիպել են Հովիկ Աբրահամյանն ու Արայիկ Հարությունյանը 06/08/2020 18:39 Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը կազատվի աշխատանքից 06/08/2020 18:37 Ես իրենց ստատիստիկայի համար մայր չունեմ. Քաղաքացին դժգոհում է առողջապահության նախարարությունից 06/08/2020 18:19 Մի շարք խոշոր հյուրանոցների գործունեության կասեցման միջնորդություն կներկայացվի․ ԱԱՏՄ-ն մարզերում խնդիրներ է արձանագրել 06/08/2020 18:05 «Մեր բոլոր առաջարկներին ի պատասխան արժանացանք խուլիգանական հարձակումների». Մարուքյանն անդրադարձել է Վանաձորում տեղի ունեցած արտակարգ դեպքին 06/08/2020 18:03 Հայտնաբերվել են սահմանված քանակից ավելի ուղևորներով փոխադրումներ իրականացնելու դեպքեր, առանց դիմակի վարորդներ 06/08/2020 17:52 Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 150-ը 06/08/2020 17:44 Ղազախստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95 942-ի 06/08/2020 17:28 Արցախում առաջիկա օրերին կվերանայվի սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացման կարգը 06/08/2020 17:19 Անհայտ անձինք հրթիռակոծել են Սիրիայում ամերիկյան ռազմակայանը 06/08/2020 17:08 ՀՔԾ-ին կոչ ենք անում մնալ հանրությանը հստակ, այլ ոչ թե մանիպուլյատիվ տեղեկատվություն տրամադրելու սահմաններում. Սերժ Սարգսյանի փաստաբաններ 06/08/2020 16:50 Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ֆրանսիացի ճարտարապետ է զոհվել, Ֆրանսիայի ևս 24 քաղաքացի վնասվածքներ է ստացել 06/08/2020 16:46 ՊԵԿ-ը խիստ հսկողություն է իրականացնելու առանց ՀԴՄ-ի գործունեություն իրականացնող հարկ վճարողների նկատմամբ 06/08/2020 16:37 Ղուրսալի համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ 06/08/2020 16:30 Ռոբերտ Նազարյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. ՀՔԾ 06/08/2020 16:25 Շահերի բախման հիմքով Արսեն Թորոսյանի նկատմամբ վարույթ է հարուցվել 06/08/2020 16:08 Քրեական ենթամշակույթի հանցակազմով քրեական գործ է հարուցվել․ Շիրակի ոստիկանների բացահայտումը (Տեսանյութ) 06/08/2020 16:06 Էմանուել Մակրոնը ժամանել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վայր 06/08/2020 16:00 Համաշխարհային բանկը պատրաստ է օգնել Լիբանանին 06/08/2020 15:45 Մաշտոցի պուրակի կառուցապատման վերաբերյալ Հայկ Մարությանի պատճառաբանություններն ու բացատրություններն ամբողջովին անընդունելի են. ՀՅԴ գործիչ 06/08/2020 15:33 Արտոնություն՝ «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ին. կստեղծվի 37 նոր աշխատատեղ 06/08/2020 15:23 Սա ուժեղ պետության համար անհրաժեշտ ռազմավարություն է. վարչապետը՝ հանրակրթության չափորոշչի մասին 06/08/2020 15:03 Դատարանն անհարգելի համարեց Սերժ Սարգսյանի բացակայությունը․ նիստը հետաձգվեց

Տվյալ բաժնի վերջին նյութերը