10/07/2020 14:15
Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի
Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի: Այս մասին հայտնում է Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
«Հուլիսի 10-ին՝ ժամը 11:45, Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից «Armenia» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս չվերթով Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի», - նշված է հրապարակման մեջ: