10/07/2020 20:06
Կայծակի հարվածից հանդամասում 77-ամյա քաղաքացի է մահացել (Shamshyan.com)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Կայծակի հարվածից Բենիամին գյուղի հանդամասում մահացել է նույն գյուղի բնակիչ 77-ամյա Ներսես Անտոնյանը։
Այս պահին նշված վայր են ժամանում Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության օպերատիվ քննչական խմբերը։