Նեղ խմբային նպատակներ հետապնդող իշխանությունն ապօրինաբար փոխեց Սահմանադրությունը, զավթեց ՍԴ-ն, յուրացրեց իշխանությունը. ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցություններ

11/07/2020 14:12

Նեղ խմբային նպատակներ հետապնդող իշխանությունն ապօրինաբար փոխեց Սահմանադրությունը, զավթեց ՍԴ-ն, յուրացրեց իշխանությունը. ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցություններ


«Բարգավաճ Հայաստան», «Հայ յեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խումբը տարածել է կորոնավիրուսի համավարակին հակազդելու իշխանության գործողությունների վերաբերյալ հայտարարություն:

Հայտարարությունն ամբողջությամբ` ստորև.

«2019թ. վերջից նոր կորոնավիրուսի վարակի վտանգավորության մասին ահազանգեցին մի շարք պետություններ և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն ՀՀ կառավարությունն ի սկզբանե արհամարհեց դրանք՝ ցուցաբերելով հանցավոր անփութություն։

Համավարակի տարածումը կանխելու նպատակով հակահամաճարակային անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը շարունակում էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի բազմամարդ քարոզարշավը և անտեսում այդ վտանգավոր ձեռնարկը դադարեցնելու` սթափության կոչերը նույնիսկ այն ժամանակ, երբ պաշտոնապես հայտարարվեց մեզանում վարակի առաջին դեպքի մասին:

Մարտի 12-ին Հայաստանում գրանցվեց վարակի առաջին օջախը։ Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ այդ օրը կայացած հանրահավաքի մասնակիցներից մեկը նույնպես վարակակիր է։

Ըստ էության, համավարակի իրական տարածումն ավելի շուտ էր սկսվել, քան այն հայտնաբերվեց։ Ակնառու էր, որ համավարակի տարածման նախնական փուլում սահմանային անցակետերում առավել մեծ խմբաքանակներով թեստավորումներ պետք է կազմակերպվեին` որպես կանխարգելիչ կարևորագույն միջոցառում: Անբացատրելի կերպով համավարակի դեմ պայքարի գործընթացը կենտրոնացվեց Երևանում՝ անտարբերության մատնելով մարզերում անհրաժեշտ կանխարգելիչ գործողությունները: Իշխանության այս, ինչպես նաև այլ գործողություններում ուշացած ու հանցավոր բացթողումները անդառնալիորեն կանխորոշեցին համավարակի դեմ պայքարի ձախողումը:

Մարտի 16-ին կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն, ստեղծեց պարետատուն: Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը դիրքավորվեց գործադիրին սպասարկողի դերում։ Բազմաթիվ կուսակցություններ, քաղաքական գործիչներ, մասնագետներ, հանրային տարբեր խմբեր, կարևորելով ուժերի համատեղմամբ, արտակարգ դրության միջոցով համավարակի տարածումը կանխելու հրամայականը, հանդես եկան հակաճգնաժամային կառավարման, համահայկական ներուժի համախմբման հորդորներով և ծրագրային առաջարկություններով։ Իշխանության արձագանքը եղավ անտեսումն ու մերժողականությունը, ակնհայտ սխալները քննադատողները պիտակավորվեցին որպես խուճապ տարածողներ՝ այսպիսով խորացնելով երկրում ահագնացած անհանդուրժողականության մթնոլորտն ու ներազգային պառակտումը։

Կոպիտ սխալ էր համավարակի մասին լրատվության նկատմամբ կոշտ գրաքննության սահմանումը։ Դրանով իշխանությունը մարդկանց զրկեց ոչ միայն գիտակցված վարքագիծ դրսևորելու անհատական պատասխանատվությունից, այլև տարբեր կարծիքներ լսելու, աշխարհում համավարակի տարածման ծավալների ու զանգվածային մահացությունների մասին լուրեր ստանալու իրավունքից։

Աղետը ընդհանուր ուժերով դիմագրավելու և հասարակական համերաշխություն հաստատելու ճանապարհով մարդկանց ներգրավելու փոխարեն` պետական հստակ ռազմավարություն չունեցող կառավարությունը, ինչպես նաև պարետատունը և դրա գործերին պատեհ-անպատեհ միջամտող գործադիրի ղեկավարը ծանր հարված հասցրին վտանգի հասարակական համարժեք ընկալումներին։ Փոխարենը որդեգրվեց էժանագին պոպուլիզմը:

Շահարկելով արտակարգ դրության իրավական ռեժիմի հնարավորությունները՝ նեղ խմբային նպատակներ հետապնդող իշխանությունն ապօրինաբար փոխեց Սահմանադրությունը, զավթեց սահմանադրական դատարանը, յուրացրեց իշխանությունը: Շարունակաբար առաջ են մղվում օտարածին և ապազգային օրակարգեր, սոցիալ-տնտեսական աղետի շեմին բարձրացվում է գույքահարկը։

Իշխանության հակասահմանադրական վարքագիծը լիովին իմաստազրկել է արտակարգ դրության իրավական ռեժիմի էությունը: Այն գործողությունները, որոնք պարունակում են հանրային առողջության պահպանման տարրեր, դիցուք՝ սանիտարահամաճարակային կանոնները, դրանցով պայմանավորված` քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ողջամիտ սահմանափակումները կարող են իրականացվել առանց արտակարգ դրության:

Արտակարգ դրության իրավական ռեժիմի գործարկումը ենթադրում է այնպիսի կոշտ միջոցառումներ, որոնց գործադրումը թելադրված է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգն արագորեն չեզոքացնելու հրամայականով: Մինչդեռ արդեն 120 օր ձգվող արտակարգ դրությունը ոչ միայն չի ծառայում իր նպատակին, այլև դրանով նախատեսված և պարբերաբար վերանայվող միջոցառումները անլրջացնում են այդ ինստիտուտը, անհամաչափորեն սահմանափակում մարդկային իրավունքները՝ առանց էականորեն նպաստելու համավարակի հաղթահարմանը։

Դրա վկայությունն է այն փաստը, որ 1 միլիոն բնակչի հաշվով Հայաստանը տարածաշրջանում համավարակի դիմագրավման արդյունքներով վատթարագույն վիճակում է: Աշխարհի միջին ցուցանիշները, այսօրվա դրությամբ, Հայաստանը բացասական առումով գերազանցում է` հիվանդացության ցուցանիշով շուրջ 7 անգամ, մահվան ցուցանիշով՝ շուրջ 2,5 անգամ:

Կառավարությունը և նրան ենթարկվող Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը անկարող գտնվեցին վարելու տնտեսական անկումը մեղմացնող և սոցիալական աջակցության հավասարակշիռ քաղաքականություն: Ցավալիորեն սպասվում է երկրի տնտեսության խոր անկում, գործազրկության հսկայական աճ և սոցիալական աղետ:

Չնայած ականջահաճո թվերին՝ սոցիալական աջակցության ծրագրերը չեն ներառում իրական կարիքավորների ողջ շրջանակը, հրապարակ են բերվում տնտեսական ակտիվության խթանման անտրամաբանական ծրագրեր, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողներին բանկային աջակցության անպիտան գործիքներ, անորոշ է պարենային անվտանգության և ռազմավարական նշանակության պետական պահուստի համալրումը, գործարարությանը աջակցելու փոխարեն ֆինանսավորվում են բանկերը, որով կառավարությունը խուսափում է տնտեսական ծրագրի իրականացման ռիսկերից՝ բիզնեսի աջակցության ծրագրերը սահմանափակելով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ։

Հակաճգնաժամային փաթեթների կիսատության ու ցածր հասցեականության հետևանքով փոշիացվել են շուրջ 120 մլն դոլար բյուջետային միջոցներ, առնվազն 300 մլն դոլարով ավելացել է պետական պարտքը: Այս պայմաններում Հայաստանին տրամադրված միջազգային սուբսիդիաները, 150 մլն դոլար միջազգային օգնությունը, կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված հիմնադրամի ֆինանսական մուտքերի անբավարար թափանցիկությունն ու ծախսերի հաշվետվողականության բացակայությունը լիակատար անորոշություն և կոռուպցիոն հսկայական ռիսկեր են պարունակում:

Կառավարության չմտածված և անհավասարակշիռ քայլերի հետևանքները խիստ ծանր են անդրադառնում ժողովրդի կենսամակարդակի վրա, իսկ այդ տագնապները ցրելու` վարչապետի պոպուլիստական հայտարարությունները, որոնք ավելի ու ավելի շատ մարդիկ համարում են պարզ սուտ, նպատակ ունեն քողարկելու իր վարկանիշի անկումը:

Պատահական չէ, որ ստեղծված վիճակից ելքը քաղաքացիները համարում են արտակարգ դրությունով թելադրված սահմանափակումների զանգվածային խախտումները: Համավարակի կանխման հիմնական պատասխանատու հայտարարելով անհատ քաղաքացուն՝ իշխանությունը խոստովանում է ճգնաժամային կառավարման իր անզորությունը, որը դրսևորվեց նաև դժվար պահերին Սփյուռքի բարեսիրական նախաձեռնություններին արձագանքելու, դրանք կյանքի կոչող աշխատանքները համակարգելու անկարողությամբ:

Ամփոփելով վերը ասվածը՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների համատեղ աշխատանքային խումբը եզրակացնում է, որ համավարակի տարածման ամբողջ ընթացքում իշխանությունն անտեսել է ահագնացող մարտահրավերները, հաճախ ստեղծել նոր սպառնալիքներ, ինքնադրսևորվել իբրև քաղաքականապես անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ խմբակ, առաջնորդվել սոսկ անձնական և նեղ քաղաքական շահախնդրությամբ։

Արտակարգ դրության իրավական ռեժիմի արդյունքները համահունչ չեն այն հայտարարելու նպատակադրումներին։ Այդ ձախողման պատասխանատվությունը համապարտությամբ կրում են գործադիր իշխանությունը և խորհրդարանի իշխանական մեծամասնությունը։ ԱԺ ընդդիմադիր ուժերի կողմից պահանջող ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը, ինչպես և իրավապահներին ներկայացված առերևույթ քրեական հանցագործությունների մասին հաղորդման անաչառ քննությունը անուն առ անուն կպարզեն համավարակի տարածման և հարյուրավոր մահերի պատասխանատուներին։

Համավարակին հակազդելու իշխանությունների գորոծողությունները գնահատելով ձախողված՝ անընդունելի ենք համարում արտակարգ դրության իրավական ռեժիմի հերթական երկարացումը, քանի որ այն պահպանվում է մարդկանց իրավունքները և քաղաքացիական ու քաղաքական ազատությունները սահմանափակելու, ժողովրդական դժգոհության ձայնը խլացնելու նպատակներով։ Համավարակին արդյունավետորեն հակազդելու միջոցառումներն անհրաժեշտ է մշակել և գործադրել օրինականության, ողջամտության և նպատակայնության սկզբունքներով՝ բացառելով մարդկանց և իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների ինքնանպատակ, անհամաչափ և անարդյունավետ սահմանափակումները:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ.

Անհապաղ դադարեցնել սահմանադրական ինստիտուտների կազմալուծման հակապետական ընթացքը:

Վերջ տալ ազգային արժեքներին, ինքնությանը և հանրային դիմադրողականությանը սպառնացող օտարածին օրակարգերի սպասարկմանը միտված գործողություններին:

Վերանայել և չեղարկել համավարակին հակազդելու պատրվակով ոչ իրավաչափ հարկադրանքի միջոցների կիրառումը, այդ թվում՝ վարչական տուգանքները»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08/08/2020 15:39 Երթևեկության փոփոխություն՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին 08/08/2020 15:25 ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է. փաստաբան 08/08/2020 15:00 Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ 08/08/2020 14:54 Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին. Մեդիա պաշտպան 08/08/2020 14:36 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 19 միլիոնը 08/08/2020 14:29 Հակառակորդն անցնող շաբաթվա ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 2800 կրակոց. ՊԲ 08/08/2020 14:20 Հայաստանի բնակչության 98%-ը հայեր են, ինչը մեծ խնդիր է գլոբալիստների համար. Արթուր Ղազինյանը՝ Զարեհ Սինանյանի հայտարարության մասին 08/08/2020 14:04 Ավստրիան Լիբանանին կհատկացնի 1 միլիոն եվրո օգնություն՝ 08/08/2020 13:56 Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկել է Սևանի հիմնախնդիրները 08/08/2020 13:43 Եվրամիությունը թարմացրել է երկրների ցանկը, որոնց համար բացելու է սահմանը 08/08/2020 13:32 Շինարարության ոլորտում պետության կողմից հայտարարված մրցույթներում կիրառվող կարգը պետք է կատարելագործվի 08/08/2020 13:21 Բնակարաններ, ավտոմեքենաներ և պարգևավճարներ. «Կորսված փողեր և հույսեր». 5-րդ ալիքի ֆիլմը 08/08/2020 13:11 Դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի. Pastinfo 08/08/2020 13:03 ՀՅԴ Հայաստանի կառույցն ամեն ինչ անելու է պետականությունը ամրապնդելու, անվտանգությանն ու կայուն զարգացմանն ուղղված մարտահրավերները դիմագրավելու համար 08/08/2020 12:47 Մհեր Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որն ի սկզբանե ընդունվել էր, սակայն հետագայում նա հրաժարվել է. ԱՆ պարզաբանում 08/08/2020 12:32 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 129 մարդ է մահացել 08/08/2020 12:16 Արցախի նախագահը հանդիպել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասի բնակիչների հետ 08/08/2020 12:03 Օդային աղետ՝ Հնդկաստանում. զոհերի թիվն աճում է 08/08/2020 11:54 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք 08/08/2020 11:43 Աֆրիկայում զինյալները շուկայում գնդակահարել են տասնյակ մարդկանց 08/08/2020 11:29 Իր սեփական շողքից վախեցող առողջապահության «պատասխանատուն», պիտի ազատվի այն մարդկանցից, ովքեր տեղյակ են իր «քաջագործություններից». Ուռուցքաբան 08/08/2020 11:20 Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել 08/08/2020 11:03 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 200 նոր դեպք, մահացել է 8 մարդ 08/08/2020 10:55 Իրաքի վարչապետը Սպիտակ տանը հանդիպելու է Թրամփի հետ 08/08/2020 10:52 Արցախի ՊՆ-ն պայմանագրային հիմունքներով ծառայության է հրավիրում մինչև 40 տարեկան պահեստազորայինների (Տեսանյութ) 08/08/2020 10:40 Ադրբեջանում գազատարի վրա հրդեհ է բռնկվել (Տեսանյութ) 08/08/2020 10:34 ԱՄՆ-ում հայրը երեխաներին փրկել է հսկայական կոկորդիլոսից 08/08/2020 10:31 Վթար՝ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին. կա մեկ զոհ և վեց վիրավոր 08/08/2020 10:19 Ամոնիումի նիտրատ տեղափոխող նավը 2018 թվականին Բեյրութում խորտակվել էր 08/08/2020 10:06 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում 08/08/2020 09:56 «Ժողովուրդ». «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները կանցկացվեն առցանց 08/08/2020 09:53 «Ժողովուրդ». Ո՞վ է ճիշտ Գրիշա Թամրազյան-Սմբատ Գոգյան թեժ «մարտերում» 08/08/2020 09:50 «Ժողովուրդ». Ավելացել է գյուղատնտեսական արտադրանքը. աճն արձանագրվել է ձկնորսության ոլորտում 08/08/2020 09:47 «Ժողովուրդ». Հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը 07/08/2020 20:44 Նա հայ չլինելով՝ հանրահռչակում է հայկական երաժշտությունը, ինչու ոչ՝ նաև հայ ժողովրդի պատմությունը. Արամ Մովսիսյանը՝ Ջորդի Սավալի հետ համագործակցության մասին 07/08/2020 20:00 Facebook-ն աշխատակիցներին թույլ է տվել հեռավար աշխատել ևս մեկ տարի 07/08/2020 19:42 Արայիկ Հարությունյանը պետական պագևներ է հանձնել հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներին 07/08/2020 19:34 Հարց է՝ ինչու «հեղափոխական իշխանությունները» անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները. Սարգսյան (Տեսանյութ) 07/08/2020 19:23 Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Ստեփանակերտում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին 07/08/2020 19:10 Նկատե՞լ եք՝ Ամուլսարի հարցում ինչ ցինիկ պահվածք է որդեգրել Փաշինյանի ռեժիմը՝ տնեցիներից մինչև պաշտոնյաներ. Միհրան Հակոբյան 07/08/2020 18:54 Հայկական «Superannotate» ստարտափը համավարակի պայմաններում կարողացել է 3 մլն ԱՄՆ դոլար ներդրում ստանալ. Տիգրան Ավինյան 07/08/2020 18:39 ԱԺ-ն վերսկսում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հանրային քննարկումները 07/08/2020 18:27 Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի և Էրեբունու թաղապետարանի գործունեությունը․ ԱԱՏՄ 07/08/2020 18:18 ԶՈՒ ԳՇ պետը հետևել է զորավարժության ընթացքին 07/08/2020 18:00 Պոմպեոն կոչ է անում Աֆղանստանին ազատել բանտարկյալ թալիբներին 07/08/2020 17:46 Անիրատեսական է ակնկալել, որ ռազմական գործողությունների ժամանակ զոհեր չենք ունենա. ՀՀ երորդ նախագահ (Տեսանյութ) 07/08/2020 17:29 Դատախազությունն առաջարկում է օրենսդրորեն բարելավել ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը 07/08/2020 17:10 ԱՄՆ-ը Թայվանին հետախուզական անօդաչուներ է մատակարարելու 07/08/2020 16:58 Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված տարածքը՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 07/08/2020 16:50 «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել 07/08/2020 16:38 ԱՄՆ-ը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանանին կհատկացնի 17 միլիոն դոլար 07/08/2020 16:24 Սպառելով Հրայր Թովմասյանի սանիկներին՝ ՀՔԾ-ն սանիկներից սահուն անցում կատարեց Հրայր Թովմասյանի նախկին վարորդներին. փաստաբան 07/08/2020 16:10 ՔԿ վարույթ է ընդունվել Լանջիկ համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով առերևույթ յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործը 07/08/2020 15:59 «Հայինկասացիա»-ն հորդորում է փաստաբաններին զերծ մնալ ԶԼՄ-ներով իրականությանը չհամապատասխանող, զրպարտչական բնույթի տեղեկությունների հրապարակումից 07/08/2020 15:45 Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել 07/08/2020 15:39 Լուկաշենկո. Կիևը ազդանշան է տվել հարավից զինյալների երկրորդ խմբի ներխուժման մասին 07/08/2020 15:25 Իսրայելում հյուսիսում տագնապի ազդանշանը կեղծ էր 07/08/2020 15:16 Ամփոփվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի կիսամյակային գուրծունեության արդյունքները 07/08/2020 15:08 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 119 մարդ է մահացել 07/08/2020 14:52 Նիկոլ Փաշինյանը հետևում է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին 07/08/2020 14:43 Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի 07/08/2020 14:37 Չէի կարող չգնալ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին, որովհետև թաքցնելու ոչինչ չունեմ. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 07/08/2020 14:29 Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել քաղաքաշինության ոլորտում ունեցած ձեռքբերումները 07/08/2020 14:14 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք 07/08/2020 14:05 Փրկարարները հենասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացու դի 07/08/2020 13:58 Հարավային Կորեայի նախագահի վեց խորհրդական հրաժարական է տվել 07/08/2020 13:51 Խոշոր չափերով գողություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 44-ամյա բնակչին 07/08/2020 13:47 Հնդկաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 62 հազար նոր դեպք 07/08/2020 13:42 «Դուխ» ասածը հերիքելու է ապաշնորհության ողջ մեղքը միայն Արսեն Թորոսյանի վրա բարդելու ու նրան պաշտոնից ազատելու համար. Արթուր Վանեցյան 07/08/2020 13:40 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 07/08/2020 13:29 Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել, նա հատուցել է պետությանը պատճառված վնասի մի մասը 07/08/2020 13:27 Նավթի համաշխարհային գները նվազում են 07/08/2020 13:24 Ինքնասպանության փորձ՝ Դավթաշենի կամրջից 07/08/2020 13:18 58-ամյա տղամարդը կալանավորվել է քրոջն առանձնակի դաժանությամբ սպանելու մեղադրանքով 07/08/2020 13:10 Թրամփը հրամանագիր է ստորագրել ընդդեմ TikTok-ի և WeChat-ի «սպառնալիքների» 07/08/2020 13:05 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 19 միլիոնը 07/08/2020 12:57 Երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ մեր երկրում իրավիճակն էլ ավելի վատթարանար. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 07/08/2020 12:52 Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել 07/08/2020 12:39 Ավտոմեքենան սահել է դեպի ձորը․ կան տուժածներ և զոհ 07/08/2020 12:37 Հակակառավարական ցույցեր՝ Լիբանանի մայրաքաղաքում (Տեսանյութ) 07/08/2020 12:30 Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ․ ՄԻՊ-ը ՀԿ-ների հետ քննարկման արդյունքներն ուղարկել է պարետատուն 07/08/2020 12:24 Հասրաթյան-Մարտիրոսյան փողոց և Իսակովի պողոտա-դեպի «Զվարթնոց» օ/կ-ի բեռնային համալիր տանող խաչմերուկներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 07/08/2020 12:22 Հայաստանում իշխանության կողմից իրավական համակարգի և իրավունքի ջախջախումը պարբերական բնույթ է կրում և ՀՔԾ-ն մասնակից է այդ ամենին. Արսեն Բաբայան 07/08/2020 12:08 Հայաստանի Հանրապետությունը երեք ինքնաթիռով հումանիտար աջակցություն կցուցաբերի Լիբանանի Հանրապետությանը 07/08/2020 11:56 Ավտովթար՝ Կոտայքում. բախվել են «Օպել»-ն ու «Վազ 21091»-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր (Shamshyan.com) 07/08/2020 11:46 ՀՔԾ ավագ քննիչը «Հայրենիք», ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացրած փաստերը չի դիտարկել ամբողջության մեջ, վերջիններս բողոք կներկայացնեն 07/08/2020 11:38 Ժամանակակից լուծումներով պայքար համաճարակի դեմ. «Զվարթնոցը» սպասում է իր ուղևորներին (Տեսանյութ) 07/08/2020 11:29 ՀՔԾ-ում խառնաշփոթ է. Ռոբերտ Նազարյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ, իսկ նրան կալանավորելու հիմքեր չեն գտնում (168.am) 07/08/2020 11:16 Տիգրան Մնացականյանն ու Մարիամ Հովհաննիսյանը որդի են ունեցել 07/08/2020 11:12 «Անցյալի հետ հարցերը պետք է ավարտել». Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին (Տեսանյութ) 07/08/2020 11:10 Հրատապ է փրկարարներ, բժիշկներ Բեյրութ գործուղելը, Լիբանանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելը․ «Ազգային օրակարգ» 07/08/2020 11:03 Հայաստանի շաշկու հավաքականը՝ անարդարության զոհ. ֆեդերացիան պատրաստվում է դիմել ՄԻՊ-ին և դատի տալ լեհ մրցավարին 07/08/2020 10:51 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 166 նոր դեպք, մահացել է 5 մարդ 07/08/2020 10:40 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում 07/08/2020 10:25 Գյումրիում նռնակ է հայտնաբերվել 07/08/2020 10:17 Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան 07/08/2020 10:05 «Ժողովուրդ». Այս տարվա 6 ամիսներին ծնվածների թիվը պակասել է. ավելացել է մահացածների թիվը 07/08/2020 09:53 Ես այժմ ունեմ մարդ իմ կյանքում, ճակատագիրն ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով. Լևոն Արոնյանը նոր ընտրյալ ունի (Լուսանկարներ) 07/08/2020 09:42 «25-ամյա զինծառայությունից հետո զորացրվում եմ ՊԲ շարքերից». Սենոր Հասրաթյանը թողնում է ՊԲ մամուլի քարտուղարի պաշտոնը 07/08/2020 09:32 «Ժողովուրդ». ԳՇ պետը մերժել է բոլորին. սահմանափակվել է պաշտոնյաների շփումը զինվորների հետ

Տվյալ բաժնի վերջին նյութերը