Նեղ խմբային նպատակներ հետապնդող իշխանությունն ապօրինաբար փոխեց Սահմանադրությունը, զավթեց ՍԴ-ն, յուրացրեց իշխանությունը. ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցություններ

11/07/2020 14:12

Նեղ խմբային նպատակներ հետապնդող իշխանությունն ապօրինաբար փոխեց Սահմանադրությունը, զավթեց ՍԴ-ն, յուրացրեց իշխանությունը. ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցություններ


«Բարգավաճ Հայաստան», «Հայ յեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խումբը տարածել է կորոնավիրուսի համավարակին հակազդելու իշխանության գործողությունների վերաբերյալ հայտարարություն:

Հայտարարությունն ամբողջությամբ` ստորև.

«2019թ. վերջից նոր կորոնավիրուսի վարակի վտանգավորության մասին ահազանգեցին մի շարք պետություններ և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն ՀՀ կառավարությունն ի սկզբանե արհամարհեց դրանք՝ ցուցաբերելով հանցավոր անփութություն։

Համավարակի տարածումը կանխելու նպատակով հակահամաճարակային անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը շարունակում էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի բազմամարդ քարոզարշավը և անտեսում այդ վտանգավոր ձեռնարկը դադարեցնելու` սթափության կոչերը նույնիսկ այն ժամանակ, երբ պաշտոնապես հայտարարվեց մեզանում վարակի առաջին դեպքի մասին:

Մարտի 12-ին Հայաստանում գրանցվեց վարակի առաջին օջախը։ Մարտի 13-ին հայտնի դարձավ, որ այդ օրը կայացած հանրահավաքի մասնակիցներից մեկը նույնպես վարակակիր է։

Ըստ էության, համավարակի իրական տարածումն ավելի շուտ էր սկսվել, քան այն հայտնաբերվեց։ Ակնառու էր, որ համավարակի տարածման նախնական փուլում սահմանային անցակետերում առավել մեծ խմբաքանակներով թեստավորումներ պետք է կազմակերպվեին` որպես կանխարգելիչ կարևորագույն միջոցառում: Անբացատրելի կերպով համավարակի դեմ պայքարի գործընթացը կենտրոնացվեց Երևանում՝ անտարբերության մատնելով մարզերում անհրաժեշտ կանխարգելիչ գործողությունները: Իշխանության այս, ինչպես նաև այլ գործողություններում ուշացած ու հանցավոր բացթողումները անդառնալիորեն կանխորոշեցին համավարակի դեմ պայքարի ձախողումը:

Մարտի 16-ին կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն, ստեղծեց պարետատուն: Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը դիրքավորվեց գործադիրին սպասարկողի դերում։ Բազմաթիվ կուսակցություններ, քաղաքական գործիչներ, մասնագետներ, հանրային տարբեր խմբեր, կարևորելով ուժերի համատեղմամբ, արտակարգ դրության միջոցով համավարակի տարածումը կանխելու հրամայականը, հանդես եկան հակաճգնաժամային կառավարման, համահայկական ներուժի համախմբման հորդորներով և ծրագրային առաջարկություններով։ Իշխանության արձագանքը եղավ անտեսումն ու մերժողականությունը, ակնհայտ սխալները քննադատողները պիտակավորվեցին որպես խուճապ տարածողներ՝ այսպիսով խորացնելով երկրում ահագնացած անհանդուրժողականության մթնոլորտն ու ներազգային պառակտումը։

Կոպիտ սխալ էր համավարակի մասին լրատվության նկատմամբ կոշտ գրաքննության սահմանումը։ Դրանով իշխանությունը մարդկանց զրկեց ոչ միայն գիտակցված վարքագիծ դրսևորելու անհատական պատասխանատվությունից, այլև տարբեր կարծիքներ լսելու, աշխարհում համավարակի տարածման ծավալների ու զանգվածային մահացությունների մասին լուրեր ստանալու իրավունքից։

Աղետը ընդհանուր ուժերով դիմագրավելու և հասարակական համերաշխություն հաստատելու ճանապարհով մարդկանց ներգրավելու փոխարեն` պետական հստակ ռազմավարություն չունեցող կառավարությունը, ինչպես նաև պարետատունը և դրա գործերին պատեհ-անպատեհ միջամտող գործադիրի ղեկավարը ծանր հարված հասցրին վտանգի հասարակական համարժեք ընկալումներին։ Փոխարենը որդեգրվեց էժանագին պոպուլիզմը:

Շահարկելով արտակարգ դրության իրավական ռեժիմի հնարավորությունները՝ նեղ խմբային նպատակներ հետապնդող իշխանությունն ապօրինաբար փոխեց Սահմանադրությունը, զավթեց սահմանադրական դատարանը, յուրացրեց իշխանությունը: Շարունակաբար առաջ են մղվում օտարածին և ապազգային օրակարգեր, սոցիալ-տնտեսական աղետի շեմին բարձրացվում է գույքահարկը։

Իշխանության հակասահմանադրական վարքագիծը լիովին իմաստազրկել է արտակարգ դրության իրավական ռեժիմի էությունը: Այն գործողությունները, որոնք պարունակում են հանրային առողջության պահպանման տարրեր, դիցուք՝ սանիտարահամաճարակային կանոնները, դրանցով պայմանավորված` քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ողջամիտ սահմանափակումները կարող են իրականացվել առանց արտակարգ դրության:

Արտակարգ դրության իրավական ռեժիմի գործարկումը ենթադրում է այնպիսի կոշտ միջոցառումներ, որոնց գործադրումը թելադրված է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգն արագորեն չեզոքացնելու հրամայականով: Մինչդեռ արդեն 120 օր ձգվող արտակարգ դրությունը ոչ միայն չի ծառայում իր նպատակին, այլև դրանով նախատեսված և պարբերաբար վերանայվող միջոցառումները անլրջացնում են այդ ինստիտուտը, անհամաչափորեն սահմանափակում մարդկային իրավունքները՝ առանց էականորեն նպաստելու համավարակի հաղթահարմանը։

Դրա վկայությունն է այն փաստը, որ 1 միլիոն բնակչի հաշվով Հայաստանը տարածաշրջանում համավարակի դիմագրավման արդյունքներով վատթարագույն վիճակում է: Աշխարհի միջին ցուցանիշները, այսօրվա դրությամբ, Հայաստանը բացասական առումով գերազանցում է` հիվանդացության ցուցանիշով շուրջ 7 անգամ, մահվան ցուցանիշով՝ շուրջ 2,5 անգամ:

Կառավարությունը և նրան ենթարկվող Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը անկարող գտնվեցին վարելու տնտեսական անկումը մեղմացնող և սոցիալական աջակցության հավասարակշիռ քաղաքականություն: Ցավալիորեն սպասվում է երկրի տնտեսության խոր անկում, գործազրկության հսկայական աճ և սոցիալական աղետ:

Չնայած ականջահաճո թվերին՝ սոցիալական աջակցության ծրագրերը չեն ներառում իրական կարիքավորների ողջ շրջանակը, հրապարակ են բերվում տնտեսական ակտիվության խթանման անտրամաբանական ծրագրեր, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողներին բանկային աջակցության անպիտան գործիքներ, անորոշ է պարենային անվտանգության և ռազմավարական նշանակության պետական պահուստի համալրումը, գործարարությանը աջակցելու փոխարեն ֆինանսավորվում են բանկերը, որով կառավարությունը խուսափում է տնտեսական ծրագրի իրականացման ռիսկերից՝ բիզնեսի աջակցության ծրագրերը սահմանափակելով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ։

Հակաճգնաժամային փաթեթների կիսատության ու ցածր հասցեականության հետևանքով փոշիացվել են շուրջ 120 մլն դոլար բյուջետային միջոցներ, առնվազն 300 մլն դոլարով ավելացել է պետական պարտքը: Այս պայմաններում Հայաստանին տրամադրված միջազգային սուբսիդիաները, 150 մլն դոլար միջազգային օգնությունը, կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված հիմնադրամի ֆինանսական մուտքերի անբավարար թափանցիկությունն ու ծախսերի հաշվետվողականության բացակայությունը լիակատար անորոշություն և կոռուպցիոն հսկայական ռիսկեր են պարունակում:

Կառավարության չմտածված և անհավասարակշիռ քայլերի հետևանքները խիստ ծանր են անդրադառնում ժողովրդի կենսամակարդակի վրա, իսկ այդ տագնապները ցրելու` վարչապետի պոպուլիստական հայտարարությունները, որոնք ավելի ու ավելի շատ մարդիկ համարում են պարզ սուտ, նպատակ ունեն քողարկելու իր վարկանիշի անկումը:

Պատահական չէ, որ ստեղծված վիճակից ելքը քաղաքացիները համարում են արտակարգ դրությունով թելադրված սահմանափակումների զանգվածային խախտումները: Համավարակի կանխման հիմնական պատասխանատու հայտարարելով անհատ քաղաքացուն՝ իշխանությունը խոստովանում է ճգնաժամային կառավարման իր անզորությունը, որը դրսևորվեց նաև դժվար պահերին Սփյուռքի բարեսիրական նախաձեռնություններին արձագանքելու, դրանք կյանքի կոչող աշխատանքները համակարգելու անկարողությամբ:

Ամփոփելով վերը ասվածը՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների համատեղ աշխատանքային խումբը եզրակացնում է, որ համավարակի տարածման ամբողջ ընթացքում իշխանությունն անտեսել է ահագնացող մարտահրավերները, հաճախ ստեղծել նոր սպառնալիքներ, ինքնադրսևորվել իբրև քաղաքականապես անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ խմբակ, առաջնորդվել սոսկ անձնական և նեղ քաղաքական շահախնդրությամբ։

Արտակարգ դրության իրավական ռեժիմի արդյունքները համահունչ չեն այն հայտարարելու նպատակադրումներին։ Այդ ձախողման պատասխանատվությունը համապարտությամբ կրում են գործադիր իշխանությունը և խորհրդարանի իշխանական մեծամասնությունը։ ԱԺ ընդդիմադիր ուժերի կողմից պահանջող ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը, ինչպես և իրավապահներին ներկայացված առերևույթ քրեական հանցագործությունների մասին հաղորդման անաչառ քննությունը անուն առ անուն կպարզեն համավարակի տարածման և հարյուրավոր մահերի պատասխանատուներին։

Համավարակին հակազդելու իշխանությունների գորոծողությունները գնահատելով ձախողված՝ անընդունելի ենք համարում արտակարգ դրության իրավական ռեժիմի հերթական երկարացումը, քանի որ այն պահպանվում է մարդկանց իրավունքները և քաղաքացիական ու քաղաքական ազատությունները սահմանափակելու, ժողովրդական դժգոհության ձայնը խլացնելու նպատակներով։ Համավարակին արդյունավետորեն հակազդելու միջոցառումներն անհրաժեշտ է մշակել և գործադրել օրինականության, ողջամտության և նպատակայնության սկզբունքներով՝ բացառելով մարդկանց և իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների ինքնանպատակ, անհամաչափ և անարդյունավետ սահմանափակումները:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ.

Անհապաղ դադարեցնել սահմանադրական ինստիտուտների կազմալուծման հակապետական ընթացքը:

Վերջ տալ ազգային արժեքներին, ինքնությանը և հանրային դիմադրողականությանը սպառնացող օտարածին օրակարգերի սպասարկմանը միտված գործողություններին:

Վերանայել և չեղարկել համավարակին հակազդելու պատրվակով ոչ իրավաչափ հարկադրանքի միջոցների կիրառումը, այդ թվում՝ վարչական տուգանքները»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:49 Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Այսօր, 11:41 Մինչև վերջ պայքարելու ենք այս վարչախմբին հեռացնելու համար. Հովհաննես Շահինյան Այսօր, 11:39 Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Այսօր, 11:34 Խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին». Պետդումայի պատգամավոր Այսօր, 11:30 Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ Այսօր, 11:28 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում Այսօր, 11:15 Նիկոլ Փաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջ. Հրապարակ Այսօր, 11:08 Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարարը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Այսօր, 11:02 Կոտայքում «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է. կա զոհ և վիրավոր, նրանց գյուղացիները հայտնաբերել են ավտոմեքենայից 20 մետր հեռավորության վրա Այսօր, 10:56 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Այսօր, 10:44 Ռուսաստանի քաղաքականությունը Հրվ․ Կովկասում բերեց նրան, որ ՌԴ ազդեցությունը սկսեց թուլանալ, իսկ թուրքական ներկայությունն աճեց․ Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:38 Մեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Մարուքյան Այսօր, 10:34 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի ՀՀ-ին Այսօր, 10:28 ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այսօր, 10:20 Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում Այսօր, 10:17 «Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին Այսօր, 10:09 «Հրապարակ». Իշխանության խոսքի հանդեպ տավուշցիները հավատ չունեն այլևս և որոշել են սպասել քայլերին Այսօր, 10:07 «Փաստ». «Գող-գող գալիս-գնում են». Հոգևորականը Փաշինյանի՝ Ոսկեպար այցի մասին Այսօր, 10:05 «Ժողովուրդ». Ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին Այսօր, 10:03 «Հրապարակ». Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այսօր, 10:01 «Փաստ». Իշխանությունը փաստացի խաբեց միջազգային գործընկերներին՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ Այսօր, 09:47 «Հրապարակ». Օսկանյանի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին Այսօր, 09:43 «Փաստ». Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն են համարում Այսօր, 09:37 «Հրապարակ». Դատարանը կալանքի ու ազատության միջև միջանկյալ լուծում է գտել Այսօր, 01:56 Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք, սահմանվեց 7 միլիոն դրամի գրավ 17/04/2024 23:58 Սամվել Վարդանյանի գործով դատական նիստն ավարտվեց․ Փաստաբանները լուսանկար հրապարակեցին, որն անհերքելի ապացույց է՝ Վարդանյանին խոշտանգման ենթարկելու մասին 17/04/2024 23:34 Գամմա դանակ. Նորագույն տեխնոլոգիան՝ որպես ստերեոտակտիկ թերապիայի մեթոդ 17/04/2024 23:23 «Իմնեմնիմին»-ն է եթերում․ Այսօրվա հերթապահներն Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մարգարյանն են 17/04/2024 23:13 Ուրացում և վանդալիզմ․ «Հիշենք մեր հերոսներին» գրությունն ու զոհված զինվորների նկարները ներկով ջնջել են 17/04/2024 23:02 Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համար 17/04/2024 22:47 Քաղաքացին ընկել է փոսը․ անհրաժեշտ է օգնություն 17/04/2024 22:34 Մոլդովան ամբողջությամբ վերականգնել է Ռուսաստանի հետ փոստային հաղորդակցությունը 17/04/2024 22:18 «Սրանց ուրացման քաղաքականությունը պետք է արժանանա լրջագույն դիմադրության Հայաստանում և Սփյուռքում»․ Կոչ՝ ավելի վճռական ու մեծ թափով մասնակցել Ջահերով երթին 17/04/2024 22:01 Պատմությունը քաղաքական հայտարարություններով չի վերանում․ Թուրք պատգամավոր՝ Գորշ գայլերի ներկայացուցիչն էլ Ցեղասպանության մասին ասում էր, թե ընդամենը 12 հազար հայ է սպանվել 17/04/2024 21:37 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից «Առավոտ» օրաթերթի լրագրողի նկատմամբ սանձարձակ պահվածքը 17/04/2024 21:22 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Իրան 17/04/2024 21:09 «Պահանջում ենք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել» 17/04/2024 20:57 Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վրաերթի ենթարկել 17/04/2024 20:47 3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծանր է 17/04/2024 20:33 Ինչպե՞ս հասկանալ՝ երբ է մարդը հիմար կամ խելագար ձևանում 17/04/2024 20:22 Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ 17/04/2024 20:11 «Բնակիչները գոհունակություն են հայտնել կառավարության նախաձեռնությունից»․ Պաշտոնական տեղեկատվություն՝ Տավուշի մարզ Փաշինյանի այցի մասին 17/04/2024 19:55 Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան 17/04/2024 19:38 Միրզոյանը Սաուդյան Արաբիայի արտգործնախարարին էլ ներկայացրեց Փաշինյանի մշակած «Խաղաղության խաչմերուկ»-ը 17/04/2024 19:20 Վերջին զեկույցների նման զեկույցներ լինելու են, ավելին՝ խստանալու են. Հովհաննես Խուդոյան (Տեսանյութ) 17/04/2024 19:07 ՀՀ ինքնիշխան տարածքներ հանձնելը, իշխանության վերազանցությամբ ընդունված ապօրինի որոշումները պետության դեմ ուղղված ծանր հանցագործություններ են․ «Տավուշը հանուն Հայրենիքի» 17/04/2024 18:56 Օրինականության մակարդակի անկում կա համակարգի ներսում․ Նախկին փոխոստիկանապետ 17/04/2024 18:44 Փաշինյանի ռեժիմի գործողությունները վկայում են մարդու իրավունքների, խոսքի ազատության, ժողովրդավարության հիմնարար նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին․ ՀԱԿ 17/04/2024 18:33 Խաչատուրյանը դեսպանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Բաշար ալ Ասադին․ Սիրիայի Անկախության օրն է 17/04/2024 18:23 «Խորհուրդ եմ տալիս սխալներ չգործել»․ Իրանի բանակի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարն զգուշացրել է՝ Իսրայելի հնարավոր գործողության դեպքում Սու-24 ռմբակոծիչները հարվածներ կհասցնեն 17/04/2024 18:09 Լուրերը, որ Իսրայելի բարեկամ Բաքուն համաձայնել է Իրանի դեմ օդային հարձակումների համար երեք ռազմակայան տրամադրել, պատահական չեն․ Իրանագետ 17/04/2024 17:56 «Արել է, թող քաշի․ ձեռք է բարձրացրել պետության վրա»․ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյան 17/04/2024 17:44 «Համագործակցության համար» մեդալներ՝ ոստիկաններին 17/04/2024 17:32 Իշխանությունը թիրախավորում է պարզ քաղաքացու, ով ընդամենը իր քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտել․ «Միասնություն» շարժում 17/04/2024 17:20 Փաշինյանը հետքայլ է արել, բայց դա հարցի լուծում չէ. փորձում են փափուկ բարձ դնել ժողովորդի գլխի տակ. Դանիելյան 17/04/2024 17:07 «Տարածքի փոխանակում, այլընտրանքային ճանապարհ, դիրքերում՝ սահմանապահներ»․ Ինչ է խոսել Փաշինյանը Ոսկեպարում 17/04/2024 16:56 «Սամվել Վարդանյանի դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունքն է»․ Հայաստանի հելսինկյան կոմիտե 17/04/2024 16:45 ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների օրենքն անժամկետ դարձնելու նախագծին 17/04/2024 16:38 Իր հակահայ քայլով Փաշինյանը հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը․ Մուրադ Փափազյան 17/04/2024 16:35 Հայաստանում արված վիրահատությունից հետո Էվան Վրաստան է վերադարձել կուրանալու վտանգը հաղթահարած (Տեսանյութ) 17/04/2024 16:32 Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել 17/04/2024 16:29 Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական 17/04/2024 16:27 Ագարակում 93-ամյա կնոջը բռնաբարելու և սպանելու դեպքի նախաքննությունն ավարտվել է. 24-ամյա երիտասարդը կալանավորվել է 17/04/2024 16:25 ՀՀ-ն ադեկվատ քաղաքականության դեպքում կարող էր ունենալ Իսրայելին հավասար ցուցանիշ. Մարգարյան (Տեսանյութ) 17/04/2024 16:16 Չկա մի երկիր, որ հիմնական եկամուտի հոսքերը ստանում է X երկրից, բայց քաղաքականպես Y երկրի դաշտում է գտնվում. Պարսյան (Տեսանյութ) 17/04/2024 16:12 «90 %-ով գարանտիա եմ տալիս, որ ձեր ուզածն է լինելու». Փաշինյանը խոստացել է ոսկեպարցիներին 17/04/2024 16:03 ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը 17/04/2024 15:58 Փաշինյանն ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիևի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Պետրոսյան 17/04/2024 15:48 Տավուշցիների հետ հանդիպումից հետո, Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ. Վարչապետի խոսնակ 17/04/2024 15:38 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչներին 17/04/2024 15:36 Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել և բախվում է մարտահրավերների. Վարդանյան 17/04/2024 15:26 «Խուլիգանախմբի ջղաձգումները կարապի երգ են հիշեցնում». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 17/04/2024 15:21 Պուտինն ու Ալիևը որոշում են կայացրել ԼՂ-ից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին 17/04/2024 15:18 Այս իշխանությունը սպասում է աջակցություն մի տեղից, որը, բացի խոսքից, այլ բան չի առաջարկում. Բոստանջյան (Տեսանյութ) 17/04/2024 15:09 Անվտանգային հարցը կլուծվի միայն համընդհանուր՝ բոլոր ուժերի կոնսենսուսի պայմաններում. Մելքումյանը փոխանցեց ոսկեպարցիների «մեսիջը» (Տեսանյութ) 17/04/2024 14:58 Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար 17/04/2024 14:53 Սամվել Վարդանյանի նկատմամբ քաղաքական իշխանության հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը․ «Որդիների կանչ» 17/04/2024 14:40 «Պատրաստ ենք անել ամեն բան, որ ՀՀ-ն ավելի մոտ կանգնի եվրոպական ընտանիքին»․ Վիլնյուսում Ալեն Սիմոնյանին ընդունել է Լիտվայի Սեյմի նախագահը (Տեսանյութ) 17/04/2024 14:27 Փաշինյանը հանդիպել է Կիրանցի բնակիչների հետ 17/04/2024 14:15 Թող այս Նոր տարին ՀՀ-ում ապրող եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տար․ ՀՀ ՄԻՊ 17/04/2024 14:10 Գարշելի է․ իշխանական պատգամավորը ՀՀ ժողովրդավարական հետընթացը կապում է տեղահանվածների խնդիրների հետ․ Արցախի ՄԻՊ 17/04/2024 14:07 Մեկնարկել է ԱԳ նախարարի այցը Սաուդյան Արաբիա․ առաջին բարձր մակարդակի այցն է 17/04/2024 13:55 Սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը ԼՂ-ից․ Մոսկվայից հաստատել են 17/04/2024 13:44 Վահան Քերոբյանի դեմ մեղադրանքը հիմնված է Աշոտ Հովհաննիսյանի և Անի Գևորգյանի անուղղակի ցուցմունքի հիման վրա, որն իրականության հետ կապ չունի. Փաստաբան 17/04/2024 13:32 Ոսկեպարում վարչապետը բնակիչներին ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը 17/04/2024 13:30 Իրենց կարճ խելքով մտածում են, թե Սամվելին խոշտանգելով կարող են վախեցնել սովորական մարդկանց, ոգեշնչել սեփական պատգամավորներին և կողմնակիցներին. Աթանեսյան 17/04/2024 13:19 Քերոբյանի նկատմամբ սահմանափակումներն անհամաչափ են, չի թույլատրվում նույնիսկ վարսահարդարի և ատամնաբույժի ծառայություններից օգտվել. Փաստաբան 17/04/2024 13:12 Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ոսկեպարցիների հետ. Լուսանկարներ 17/04/2024 13:10 Փաշինյանի թիկնազորից ասացին՝ ցուցում կա, որ անձամբ ինձ թույլ չտան մտնել հանդիպմանը. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 17/04/2024 12:53 Ոսկեպարում վարչապետի հետ հանդիպմանը մասնակիցների մուտքը դահլիճ սահմանափակվում է․ գյուղացիները սպառնում են բոյկոտել հանդիպումը (Տեսանյութ) 17/04/2024 12:48 Մարտին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր են արձանագրվել 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը՝ 34․750 մլն 17/04/2024 12:45 Սամվել Վարդանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու 17/04/2024 12:40 Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում 17/04/2024 12:38 Եկել եմ Հայաստան՝ վերականգնելու հին ընկերությունը․ Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի նորընտիր քաղաքապետ 17/04/2024 12:35 Շնորհավոր տարեդարձդ, մեծ հայ. Ալեն Սիմոնյան 17/04/2024 12:32 Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է. 1-4 տարի ազատազրկում նախատեսող հոդված է. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) 17/04/2024 12:22 Ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությանը բարձրաստիճան սպաները հիմնականում հաջողությամբ են խոցել թիրախները 17/04/2024 12:16 Այն, ինչ կատարվել է Սամվել Վարդանյանի հետ, կատարվել է ԱԺ նախագահի ցուցումներից հետո. Լիլիթ Թումանյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը