11/07/2020 11:45
Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային շրջայց է կատարել Տավուշի մարզում
Արտակարգ իրավիճակների նախարարն աշխատանքային շրջայց է կատարել Տավուշի մարզում տեղակայված Արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ, որի ընթացքում ստուգվել է ծառայության կազմակերպման և իրականացման, անձնակազմի պատրաստականության, անհրաժեշտ գույքով ու հանդերձանքով համալրվածության, ինչպես նաև հրշեջ-փրկարարական հիմնական, հատուկ և օժանդակ տեխնիկայի հագեցվածության վիճակը, հայտնում են ԱԻՆ-ից:
Անձնակազմի հետ անձնական շփումների ընթացքում քննարկվել են առկա խնդիրները և տրվել համապատասխան հանձնարարականներ` տեխնիկայի և սարքավորումների, ինչպես նաև հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների պատրաստականության անհրաժեշտ մակարդակը պահպանելու և հագեցվածության հարցերը բարելավելու ուղղությամբ: