11/07/2020 12:52
Փրկարարները վերսկսել են քաղաքացու որոնողական աշխատանքները
Հուլիսի 11-ին, ժամը 11։30-ին Ներքին Խնձորեսկ գյուղի կորած բնակչի որոնողական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (5 փրկարար-ծառայող)։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին, ժամը 01:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի թիվ 7 փողոցի տներից մեկի բնակիչ Նարեկ Ս․-ն (ծնված 1990 թ․) գնացել է Գորայք գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել:
Նախօրեին որոնումները դադարեցվել էին մթության պատճառով: