12/07/2020 20:36
Հույս ունեմ, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը կհասկանա, որ Նիկոլ Փաշինյանի հետ չի կարելի պայմանավորվել. Միքայել Մինասյան (Տեսանյութ)
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հույս է հայտնել, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը կհասկանա, որ Նիկոլ Փաշինյանի հետ չի կարելի պայմանավորվել, նրանք կդադարեցնեն Աննա Հակոբյանի հիմնադրամներին մուծվել և իրականության հետ հաշվի կնստեն։
«Վերջին երկու շաբաթում ստացել եմ բազմաթիվ հարցեր, որոնց հիմքում մարդկանց նեղացվածությունն ու կասկածն է «Ստի վերջը» շարքի դադարեցման կապակցությամբ:
Փորձել եմ պատասխանել այդ և այլ հարցերի: Ինչպես նաև ժամանակ առ ժամանակ այս ձևաչափում կպատասխանեմ ձեր հարցերին» , - գրել է Մինասյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։