13/07/2020 17:17
Սա գնդակոծություն է ՀՀ պետական սահմանի վրա, սպասենք ՀԱՊԿ համապատասխան արձագանքին․ Միքայել Մելքումյան
Ադրբեջանի կիսագրագետ ռազմաքաղաքական կամ էլ ոչ քաղաքան ղեկավարությունը հերթական սադրանքը ձեռնարկեց և արժանի պատասխան ստացավ, համոզված ենք՝ միշտ էլ ստանլու է արժանի հակահարվածը, ԱԺ-ում ասաց Տարածարջանայինն և եվրասիական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Հիմա սպասենք ՀԱՊԿ համապատասխան արձագանքին։ Տարբեր տիպի տեղեկություններ կան, որոնց չեմ ուզում անդրադառնալ, այնուամենայնիվ, կսպասենք որոշակի արձագանքների, որովհետև սա ՀՀ պետական սահմանի վրա գնդակոծություն է, ոչ թե Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով», - ասաց Մելքումյանը։
Հիշեցնենք՝ երեկվանից Ադրբեջանը ՀՀ հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ սադրիչ ռազմական գործողություններ է իրականացնում։