Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչև օգոստոսի 12-ը

13/07/2020 11:30

Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մինչև օգոստոսի 12-ը


Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ նաև` վարակ) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,

հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի հուլիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 31969 դեպքերը, որոնցից 19633-ը` առողջացած, 565-ը` մահվան ելքով (2020 թվականի մարտի 16-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 31924), ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը,

հաշվի առնելով այն, որ նման արտակարգ իրավիճակը շարունակում է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու՝ որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է շարունակական միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար,

հիմք ընդունելով այն, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լիազորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկարաձգել արտակարգ դրության ժամկետը, եթե արտակարգ դրություն հայտարարելու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը

և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հուլիսի 13-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման հավելվածի 1-ին գլխում կատարել հետևյալ լրացումները՝

1) 7.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․

«Բացառությամբ սույն հավելվածի 8-րդ գլխով նախատեսված դեպքերի, ինքնամեկուսացման հրահանգը տրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի անունից` համապատասխան մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի բանավոր կարգադրությամբ, իսկ հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է գրավոր ձևակերպման ոչ ուշ, քան պահանջն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»:

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7․8-րդ կետ.

«7.8. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին և պացիենտների հետ շփված անձանց (հնարավոր կոնտակտավորներին) ըստ բժշկական ցուցումների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ այցելությունները` անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ կազմակերպելու նպատակով, չեն հանդիսանում ինքնամեկուսացման կարգի խախտում:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22/09/2020 19:52 Խուլիգանություն Գնդեվազում․ կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ 22/09/2020 19:24 Մեծ Բրիտանիան նոր սահմանափակումներ է մտցնում COVID-19-ի պատճառով 22/09/2020 19:20 Բորելը հայտարարել է Մինսկ մեկնելու պատրաստակամության մասին 22/09/2020 19:16 Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը կտեղափոխեն Օսլոյի համալսարան 22/09/2020 19:11 Եռյակի՝ հանրահավաք անցկացնելու որոշումը որևէ կապ չունի դատարանում Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննության հետ. Արսեն Բաբայան 22/09/2020 19:06 ԱՀԿ-ն արձանագրել է COVID-19-ի դեպքերի շաբաթական աճի հակառեկորդ 22/09/2020 19:00 ԵՄ 22 քաղաքների իշխանությունները զբոսաշրջիկների համար վարձակալության ավելի խիստ կանոններ են պահանջում 22/09/2020 18:51 Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ ՊՆ-ում անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն 22/09/2020 18:50 Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը՝ Եվրոպայի առցանց առաջնության բրոնզե մեդալակիր 22/09/2020 18:44 Հայաստանից ձկնամթերքի արտահանումը 2020-ի 7 ամիսներին աճել է մինչև 7200 տոննայի. ակնկալվում է կրկնակի աճ 22/09/2020 18:40 Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը աճել է 24%-ով` 142 մլն դոլարից հասնելով 176 մլն դոլարի. Վարչապետ 22/09/2020 18:31 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց փոխել դատակոչի ցուցակը և հարցաքննության հրավիրել ևս 126 հոգու 22/09/2020 18:17 Խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնել անհիմն դրվող արգելանքներին. Ռուստամ Բադասյանը՝ ԴԱՀԿ-ում 22/09/2020 18:11 Մանկատան աշխատակիցները փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը. Ոստիկանության բացահայտումը 22/09/2020 18:01 Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին 22/09/2020 17:52 Սեպտեմբերի 18-ից 22-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 155 դեպք 22/09/2020 17:43 Ամերիկացի բժիշկները կանխատեսում են «ապոկալիպտիկ» աշուն 22/09/2020 17:26 Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին անթույլատրելի ճանաչել քննիչ Մուշեղյանի կողմից հավաքած ապացույցները․ դատարանը մերժեց 22/09/2020 17:02 Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան. Գոռ Աբրահամյան 22/09/2020 16:54 Վարորդական վկայականի հետ կապված գործողությունների համար հերթագրվել roadpolice.am կայքի միջոցով. Ոստիկանություն (Տեսանյութ) 22/09/2020 16:42 Հոր և որդու դանակահարության համար մեղադրանք է առաջադրվել Սևան քաղաքի 21-ամյա բնակչին 22/09/2020 16:24 Սուրեն Պապիկյանն առաջարկել է ավելացնել ԱՄԷԳ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանն ուղղված լրացուցիչ աջակցության ծրագրերը 22/09/2020 16:12 COVID-19-ի դեմ «Վեկտոր» պատվաստանյութը նախատեսվում է գրանցել մինչև հոկտեմբերի 15-ը 22/09/2020 16:06 Չարաշահումներ Արտաշատի գեղարվեստի դպրոցի շինությունների և տարածքի օտարման գործընթացներում. հարուցվել է քրեական գործ 22/09/2020 15:54 Վանաձորում 30-ամյա կինն «Օդնոկլասնիկ»-ով ծանոթացել է տղամարդու հետ, կանչել հանդիպման և խուճապ ու վախի զգացում առաջացնելով՝ պահանջել խոշոր գումար 22/09/2020 15:41 «Վերջապես նկատում ենք, որ օրենքը վերականգնվում է համայնքում». ի՞նչ է տեղի ունեցել Ամուլսարում և ովքե՞ր են բերման ենթարկվել 22/09/2020 15:40 Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը 22/09/2020 15:32 Մարդկանց կալանավորելով՝ երկրի առջև ծառացած խնդիրները չեն լուծվելու. Իվետա Տոնոյան 22/09/2020 15:25 Ադրբեջանում ստուգում են քաղաքացիների ամենագնաց մեքենաները, պատճառաբանում են՝ «պատերազմ է սկսելու» 22/09/2020 15:18 Թող հանրությանը ներկայացնեն՝ չեն հավատում, որ ժողովուրդը պետք է ունենա երազանք. Մակունցը՝ ԲՀԿ-ի որակումների մասին 22/09/2020 15:10 Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով 22/09/2020 15:03 ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին 22/09/2020 15:01 Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման և նոր բռնությունների. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 22/09/2020 14:54 Փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել. ՇՎՏՄ 22/09/2020 14:32 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում 22/09/2020 14:27 Պատգամավորի փոխարեն մանդատի հետ կապված ո՛չ կարող եմ որոշում կայացնել, ո՛չ՝ կարծիք հայտնել. Մակունց 22/09/2020 14:14 Ակնալիճ գյուղում վեց ժամ ջուր չի լինի 22/09/2020 14:05 Դատարանը քննում է մարտի 1-ի գործով ամբողջական նյութերը տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը (Տեսանյութ) 22/09/2020 13:59 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 160 մարդ է մահացել 22/09/2020 13:51 Բոլոր երեխաներին տրամադրվել է անհրաժեշտ քանակությամբ ինսուլինային անալոգ. ՀՀ ԱՆ 22/09/2020 13:42 Արտակ Զաքարյան. Մեր դիլետանտ իշխանությունները որոշել են 2050թ. ուրվագծել. իսկ ո՞վ պետք է լուծի այսօրվա խնդիրները 22/09/2020 13:35 Ադրբեջանում ստեղծած իրավիճակն ու Ադրբեջանի իշխանությունների նպատակը կարելի է խմբավորել մի քանի ուղղություններում. Տիգրան Աբրահամյան 22/09/2020 13:27 Ձեր երեքշաբթին մի «ջնջեք» ձեր օրացույցից, զբաղվեք ավելի կարևոր գործերով. Քոչարյանը դիմեց աջակիցներին (Տեսանյութ) 22/09/2020 13:22 ԱՄՆ-ում փորձարկել են վեցերորդ սերնդի կործանիչ 22/09/2020 13:18 Նիկոլ Փաշինյանն Արցախի բանակցությունների հարցով կուտակել է այնպիսի մեղք, որ այդ մեղքից մաքրվել չի կարող. պետք է մեղքի տոպրակը վերցնի ու գնա. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) 22/09/2020 13:10 ԱԱԾ-ն բացահայտել է Արաբկիրի վարչական շրջանի նախկին ղեկավարի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրման և խարդախության դեպքեր 22/09/2020 13:06 Շատ պարզ գիտեմ՝ երբ և որ պարագայում պատրաստ կլինեմ հետ կանգնել իմ ստանձնած հանձնառությունից. Իմքայլական պատգամավոր 22/09/2020 13:00 Առանց ՀՀԿ-ի գործուն մասնակցության դժվար է պատկերացնել լրջագույն քաղաքական պրոցես, որը կբերի իշխանափոխության. Աշոտյան 22/09/2020 12:55 Ադրբեջանը փորձում է արհեստականորեն լարել իրավիճակը սահմանում (Razm.info) 22/09/2020 12:49 «Ֆունդամենտը լավ գցած չի». Աշոտյանի համար Սահմանադրական դատարանի նկատմամբ հարձակումները եղել են ծուռ 22/09/2020 12:43 Վրաստանում COVID-19-ով վարակների թիվը ավելացել է 218-ով, մահացել է 2 մարդ 22/09/2020 12:38 Շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին, որ աշխատանքից չի ազատում Արայիկ Հարությունյանին. Աշոտյան (Տեսանյութ) 22/09/2020 12:36 Գործադիրն իմ խառնվածքին ավելի բնորոշ է. Փամբուխչյանը՝ նոր աշխատանքի մասին 22/09/2020 12:33 Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Երևանում, Լոռու, Կոտայքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում 22/09/2020 12:29 Ընդդիմությունը միավորվելու է. լինելու է «Հայաստանը Նիկոլից հետո» կարգախոս. Արմեն Աշոտյան (Տեսանյութ) 22/09/2020 12:20 Չեն կարողանալու լայն աջակցություն մոբիլիզացնել. Ռուբինյանը՝ երեք կուսակցությունների հանրահավաքի մասին 22/09/2020 12:14 Ղարաբաղյան հարցում մենք միշտ պատրաստ ենք քննարկումների, և դրա համար անհրաժեշտ է մի քանի հանգամանք. Ռուբինյան 22/09/2020 12:12 «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 22/09/2020 12:05 «Պետք է անընդհատ ընդլայնվեն մեր ռազմական կարողությունները». հանդիպել են Դավիթ Տոնոյանն ու Արցախի նախագահը 22/09/2020 12:00 Երկար տարիների աշխատողներին դո՞ւրս եք թողնելու. պատգամավորը՝ փոխնախարարին (Տեսանյութ) 22/09/2020 11:54 Հակամարտության լուծման հարցում կա երկու տարբերակ. կամ այն կլուծվի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակով, կամ չի լուծվի. Ռուբեն Ռուբինյան 22/09/2020 11:49 «Ունենք մեկ ակնկալիք՝ օրինական երկրում օրենքի գերակայությունը պետք է աշխատի». ՀՊՏՀ դասախոսների բողոքը կզեկուցեն վարչապետին (Տեսանյութ) 22/09/2020 11:42 Հայաստանի անվտանգության «դոսյեն» 22/09/2020 11:30 Արցախում կորոնավիրուսի 12 նոր դեպք է հաստատվել 22/09/2020 11:21 Լևոն Ղասաբօղլյանի հուշամրցաշարի գավաթը կվիճարկեն ֆուտբոլի վետերանները և «Էրեբունին» 22/09/2020 11:14 LIVE. ԱԺ արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է 22/09/2020 11:10 Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է․ իրականացվում է հերթապահություն 22/09/2020 11:08 ՀՊՏՀ դասախոսները ակցիա են անում Կառավարության դիմաց. նրանց է միացել նաև պատգամավոր Միքայել Մելքումյանը 22/09/2020 11:04 Եթե «Լուսավոր Հայաստանն» ունենա իշխանության հրաժարականի պահանջ, խորհրդարանում կնախաձեռնի իմպիչմենթի գործընթաց. Էդմոն Մարուքյան 22/09/2020 11:00 Տեխասում մոլեգնում է «Բետա» արևադարձային փոթորիկը 22/09/2020 10:58 Հանրության շրջանում դժգոհություններ կան, բայց ոչ մեծ ծավալի. «Իմ քայլի» պատգամավոր 22/09/2020 10:56 Մեծ Բրիտանիան նոր միջոցներ կձեռնարկի COVID-19-ի դեմ պայքարի համար 22/09/2020 10:54 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 115 դեպք, մահերի թիվն ավելացել է 3-ով 22/09/2020 10:49 Սուրեն Գրիգորյանը գործադիր չի գնա. նա հերքեց արդարադատության փոխնախարար աշխատելու լուրը 22/09/2020 10:44 Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի ուղղությամբ անհայտ անձը կրակ է բացել 22/09/2020 10:41 Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով 22/09/2020 10:36 Որքան մեծ է սուտը, այնքան հեշտ է նրան հավատալ. Իվետա Տոնոյանը՝ վարչապետի ներկայացրած վերափոխման ռազմավարության մասին 22/09/2020 10:34 Սնոուդենը համաձայնել է Վաշինգտոնին 5 միլիոն դոլար վճարել իր գրքի վաճառքից և ելույթներից 22/09/2020 10:30 Ադրբեջանը ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի. ուզում եմ հուսալ, որ մեր բանակը նույնպես պատրաստ է. Աղասի Ենոքյան 22/09/2020 10:18 Հանրության լայն շերտերի ձայնը լսելի դարձնելու համար քաղաքական երեք ուժերը համապետական հանրահավաք են հրավիրել. Իվետա Տոնոյան 22/09/2020 10:02 Երևանում և մարզերի մեծ մասում լույս չի լինի 22/09/2020 09:53 ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիք» կուսակցությունները հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք կանցկացնեն 22/09/2020 09:50 «Ժողովուրդ». Օրակարգում գլխավոր դատախազին նոր լիազորություններով օժտելու հարցն է 22/09/2020 09:46 «Փաստ». Իշխանական վերնախավի հետ հատուկ համաձայնեցված է՝ հանձնաժողովի աշխատանքներն ինչքան հնարավոր է ձգձգվեն 22/09/2020 09:44 «Ժողովուրդ». Ով է Կամո Քոչունցը, ում շնորհվեց գեներալ-լեյտենանտի կոչում 22/09/2020 09:42 «Փաստ». Իշխանությունները կազմել են փորձագետների «սև ցուցակ» 22/09/2020 09:39 «Ժողովուրդ». Վճռաբեկի դատավոր դառնալ ցանկացող դատավորները չգիտեն, թե ինչ ճակատագիր կսպասվի իրենց Ազգային ժողովում 22/09/2020 09:35 «Փաստ». Վարչապետը նախապատրաստվում է առաջիկա հնարավոր քաղաքական, տնտեսական և ոլորտային մարտահրավերներին 21/09/2020 21:54 Ես, որպես այս ռեժիմի քաղաքական հրահանգները կատարած դատավորի ապօրինություններից տուժած և անհիմն կալանավորված մարդ, պատրաստ եմ լիարժեք աջակցել թափանցիկ հետաքննությանը. Արսեն Բաբայան 21/09/2020 19:18 «Անիրավ դատավոր». AntiFake.am-ը հետաքննական նախաձեռնութուն է սկսում 21/09/2020 19:14 Մեծ Բրիտանիան, հնարավոր է՝ 2030 թվականից արգելի բենզինով աշխատող մեքենաների վաճառքը 21/09/2020 19:08 Թուրքիան Սիրիայում ուժեղացնում է ռազմական ներկայությունը 21/09/2020 18:50 Նյու Յորքի մետրոյում գնացքի վագոնը ռելսերից դուրս է եկել 21/09/2020 18:38 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 71 մարդ է մահացել 21/09/2020 18:24 Չեխիայում Առողջապահության նոր նախարար է նշանակվել 21/09/2020 18:07 Սերժ Սարգսյանը հարգանքի և երախտագիտության տուրք է մատուցել հայրենիքի համար նահատակված քաջորդիների հիշատակին 21/09/2020 17:50 ԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի սպառնալիքի վերաբերյալ Պապիկյանը մտահոգություն է հայտնել ԱԷՄԳ գլխավոր տնօրենին 21/09/2020 17:26 «Գութան»-ն այս տարի կանցկացվի սահմանապահ Տավուշում 21/09/2020 17:11 Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսում սեփականաշնորհում չի լինի 21/09/2020 17:02 Դերասաններ Գրիգոր Խաչատրյանին ու Մակիչ Մարգարյանին ՀՀ վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել

Տվյալ բաժնի վերջին նյութերը