13/07/2020 12:03
Լարված իրավիճակ՝ Արտաշատի ոստիկանության դիմաց (Տեսանյութ)
«Ադեկվադ» միաբանության անդամներն այս պահին Արտաշատի ոստիկանության առջև են, որտեղ բերման է ենթարկվել «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը և ևս մի քանի համակիր։
Ոստիկանության դիմաց են հավաքվել ոստիկաններ, որոնք պարբերաբար լարում են իրավիճակը։
«Ավել-պակաս մի խոսեք», - ասում են ոստիկանները՝ տարածքում ընդդիմացող քաղաքացիներին, ինչն էլ առաջացնում է քաղաքացիների զայրույթը։
Մանրամասները՝ տեսանյութում։