13/07/2020 15:29
Ոստիկանության նպատակն է, որ քաղաքացիները որևէ տեղ չկարողանան կուտակվել և իրենց ձայնը հնչեցնել. Արթուր Դանիելյանին բաց թողեցին ոստիկանությունից (Տեսանյութ)
«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանին բաց են թողել ոստիկանության Մասիսի բաժանմունքից։
«Եվս տասը մարդ դեռ բաժանունքում է։ Ըստ էության, մենք այստեղ ենք հայտնվել, երբ մեզ բոլորիս առևանգել են։ Երկու րոպե ժամանակ տվեցին ոստիկանները տարածքը լքելու համար, և երբ մենք շարժվում էինք դեպի մեր մեքենաները, ինձ թույլ չտվեցին հասնել մեքենայիս։ Նպատակն այն է, որ քաղաքացիները որևէ տեղ չկարողանան կուտակվել և իրենց ձայնը հնչեցնել» , - ասաց Արթուր Դանիելյանը։
Հիշեցնենք, որ «Ադեկվադ» միաբանության անդամներն Արտաշատի ոստիկանության բաժանմունքի դիմաց էին՝ ի աջակցություն Նարեկ Մալյանի։
Մանրամասները՝ տեսանյութում։