13/07/2020 15:47
Նարեկ Մալյանին այսօրվա մեջ երկրորդ անգամ բերման ենթարկեցին (Տեսանյութ)
Արտաշատ-Երևան ճանապարհին, որտեղ «ՎԵՏՕ» շարժման առաջնորդ Նարեկ Մալյանն ավտոմեքենայով երթ է իրականացնում, իրավիճակը նորից լարվել է:
Ոստիկաններն արդեն երկրոդ անգամ բերման ենթարկեցին Նարեկ Մալյանին։
Վերջինս, հիշեցնենք, ավտոերթ է իրականացնում՝ դժգոհություն հայտնելով արտակարգ դրության ռեժիմը երկարացելու վերաբերյալ։
Նշենք, որ ոստիկական մեծ ուժեր են կուտակված ճանապարհին, վերջիններս ուժի գործադրմամբ բերման են ենթարկում այլ քաղաքացիների ևս։