«Ոսկե ծիրան»-ը դարձավ մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը. Ատոմ Էգոյան

14/07/2020 18:53

«Ոսկե ծիրան»-ը դարձավ մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը. Ատոմ Էգոյան


 

Աշխարհահռչակ կինոռեժիսոր, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր խորհրդի անդամ Ատոմ Էգոյանն ակտիվ մասնակցություն է ունենալու փառատոնային GAIFF PRO հարթակի աշխատանքներում։

Կինոռեժիսորն իր փորձով է կիսվելու հուլիսի 13-16-ն անցկացվող GAIFF PRO-ի մասնակիցների հետ, արդեն հասցրել է ընթերցել C2C օնլայն շուկայի նախագծերը։

Նշենք նաև, որ հուլիսի 14-ին նախատեսվում է համեմատական քննարկում Ատոմ Էգոյանի «Օրացույց» և Եկաթերինե Չելիձեի «Մեռած հոգիների արձակուրդ» ֆիլմերի շուրջ, որին կմասնակցեն երկու ռեժիսորները։

«Հենց սկզբից, երբ ստեղծվում էր «Ոսկե ծիրան»-ը, մենք մտածում էինք մշակույթների խաչմերուկ գաղափարի մասին։ Հայաստանն այն երկիրն է, որտեղով անցել են բազում մշակույթներ, և մենք միշտ հավատացել ենք, որ մեր երկիրը հիանալի վայր է փառատոնի անցկացման համար», - ասաց Ատոմ Էգոյանը։

Ռեժիսորի խոսքով՝ հենց սկզբից պարզ դարձավ, որ փառատոնի շրջանակում Հայաստան այցելող կինոգործիչները կախարդական, յուրահատուկ զգացողություններ են ունենում։ Էգոյանը փաստում է՝ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը աննկարագրելի հմայք ունի, յուրահատուկ անձնավորություն է, և մարդիկ սիրում են նրա շուրջը գտնվել։

«Հենց սկզբից մենք հույս ունեինք, որ փառատոնը կդառնա Հայաստանի բրենդը, և բոլորովին զարմանալի չէ, որ այն դարձավ մշակույթի ամենակարևոր իրադարձություններից մեկը։ Մենք այնքա՜ն բան ունենք առաջարկելու աշխարհին, սա շատ ոգեշնչող փառատոն է։ Իմ ճանաչած բոլոր կինոգործիչները, ովքեր եկել են, մասնակցել փառատոնին՝ հիասքանչ փորձառություն են ունեցել, և շատ են խոսում այն մասին, թե որքան հիասքանչ էր փառատոնը։ Ահա թե ինչու՝ շատ կինոգործիչներ են ցանկանում գալ այստեղ», - նկատեց աշխարհահռչակ ռեժիսորը։

Նրա վստահեցմամբ՝ կինոգործիչները շատ են տպավորվում հատկապես այն փաստից, որ Հայաստանում մեծարում են արվեստի գործիչներին։ Օրինակ, մեր երկրում Փարաջանովի, Կոմիտասի, Սարյանի և այլ գործիչների գործունեությունը ներկայացնող թանգարաններ կան, որոնք հիացնում են արտերկրից մեր երկիր ժամանողներին։ Էգոյանը շեշտում է՝ մեզ համար այս ամենը կարող է սովորական թվալ, քանի որ մենք ապրում ենք Հայաստանում, սակայն այն, որ երկիրը հարգում է իր արվեստագետներին, ապշեցնում և հիացնում է արտերկրի կինոգործիչներին, երկիրն այդ կերպ կարևորում է մշակույթը։ 

Էգոյանն առանձնահատուկ ընդգծեց՝ շատ է հպարտանում փառատոնով, «Ոսկե ծիրան»-ը հնագույն մշակույթ ունեցող երկրի և երիտասարդ փառատոնի յուրատեսակ համադրություն է, այս համադրության արդյունքում յուրահատուկ բան է ստեղծվում։

Աշխարհահռչակ ռեժիսորը տխրում է, որ համավարակի պատճառով փառատոնը չի անցկացվում, սակայն հուսով է, որ շատ շուտով կվերադառնանք նորմալ կյանքին։ Այս օրերին հետաքրքրությամբ կարդացել է C2C օնլայն շուկայի նախագծերը, հետաքրքիր սցենարներ է գտել, և խոստանում է իր փորձով կիսվել մասնակիցների հետ՝ ամեն կերպ օժանդակելով նրանց նախագծի էլ ավելի լավը դառնալու գործընթացում։

Ընդգծեց՝ երիտասարդ կինոարտադրողները պետք է ամուր մաշկ ունենան, հասկանան, որ իրենց հաճախ են մերժելու, պետք է պատրաստ լինեն դրան, ամբողջ ընթացքում պայքարեն։ Պետք է շարունակեն փորձել, ոգեշնչված լինեն, և իրենց կրքով վարակեն այլ մարդկանց։ Ներկայացված ֆիլմերից շատերը կարող են հաջողակ լինել, մնում է լավագույն ձևով աշխատել, օգտագործել մեր ունեցած ռեսուրսները՝ ֆիլմերն էլ ավելի կատարելագործելու համար։

Ատոմ Էգոյանի խոսքով՝ նման ձևաչափի օնլայն փառատոնի միջոցով կինոոլորտի մարդիկ միավորված լինելու զգացողություն կունենան, կզգան, որ ընտանիքի անդամ են։ Պետք է ադապտացվել ժամանակներին, օգտագործել տեխնոլոգիաներն այնքանով, որքանով հնարավոր է։

«Ի տարբերություն շատերի՝ ես առավել հաջողակ եմ եղել, որովհետև մեր վերջին ֆիլմը` «Պատվավոր հյուրը» ցուցադրվել է Վենետիկի, Տորոնտոյի, Լոնդոնի կինոփառատոներին, մենք պետք է լինեինք Սոֆիայում, այնուհետև ի հայտ եկավ կորոնավիրուսը և ամեն ինչ դադարեց։ Երջանիկ եմ, որ ֆիլմը որոշակի փառատոնային կյանք ունեցավ, բայց տխուր եմ, որ բազում կինոստեղծողներ, հատկապես՝ երիտասարդները, սպասման մեջ են։ Միևնույն ժամանակ՝ մենք պետք է հասկանանք, որ որևէ ազդեցություն չունենք այս ամենի վրա։ Մարդկային բազում սերունդներ բախվել են նմանատիպ խնդիրների հետ, և մենք կհաղթահարենք ամեն ինչ։ Ամեն ինչ շատ առեղծվածային է, որովհետև մենք չենք էլ հասկանում ոչինչ։ Մենք ամեն օր նոր բան ենք բացահայտում այս վիրուսի մասին», - ավելացրեց ռեժիսորը։

Էգոյանը հույս ունի, որ «Պատվավոր հյուրը» շատ շուտով կցուցադրի նաև Հայաստանում։

Անդրադառնալով Կաննի փառատոնին՝ Ա. Էգոյանը շեշտեց՝ շատ ուրախ է, որ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Ի դեպ, օրեր առաջ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում անցկացվեց օնլայն հանդիպում ֆիլմի հեղինակների հետ։

«Սա հրաշալի ձեռքբերում է Հայաստանի համար, որովհետև առաջին անգամ Կաննի մրցութային ծրագրում հայկական ֆիլմ է ընտրվում «Բարև, ես եմ»-ից հետո։ Ափսոս, Նորան այս տարի չի կարողանա անձամբ գնալ Կաննի փառատոն, բայց սա մեր կինոինդուստրիայի համար իսկական հաղթանակ է», - նշեց նա։

Այս օրերին ռեժիսորը շատ է կարդում, ընթերցում գրքեր, որոնց անդրադառնալու ժամանակ չի ունեցել: Շարունակում է գրել, ստեղծագործել։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11/08/2020 19:18 Արցախի նախագահը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է ստարտափների ֆինանսավորմանը վերաբերող հարցեր 11/08/2020 19:17 Չինաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 61 դեպք 11/08/2020 18:58 Պարետի սահմանած նորմերը խախտելու դեպքերով կասեցվել է 5054 կազմակերպության գործունեություն 11/08/2020 18:50 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ 11/08/2020 18:48 Անցած օրվա ընթացքում Բելառուսում ավելի քան 2 հազար մարդ է ձերբակալվել 11/08/2020 18:42 «Դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի 11/08/2020 18:32 Znak.com-ի թղթակիցն անհետացել է Մինսկում 11/08/2020 18:29 Հանգստյան տներում անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրվել 11/08/2020 18:14 Արդարադատության նախարարությունը մերժել է Փաստաբանների պալատի առաջարկը 11/08/2020 17:59 Չինական ներդրումների համար, ցավոք, մեր երկրում չկան ո՛չ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական հիմքեր 11/08/2020 17:49 Սևրի պայմանագրի առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը՝ առերեսվելու իր անցյալի հետ. Նաղդալյան 11/08/2020 17:41 Վերջին մեկ օրում ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 93 դեպք 11/08/2020 17:36 ԱԴԾ-ն Բաշկորտոստանում ահաբեկչական հարձակում է կանխել 11/08/2020 17:29 2020թ. քննված և քննվող քրգործերով պարզվել է պետությանը և համայնքներին պատճառված 214.8 մլրդ դրամի վնաս, վերականգնվել է շուրջ 25 մլրդ դրամ 11/08/2020 17:22 Եվրահանձնաժողովը կասկածում է Բելառուսում կայացած ընտրությունների պաշտոնական արդյունքների վրա 11/08/2020 17:12 «Լիդիան Արմենիան» ազդարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերագնահատման գործընթաց 11/08/2020 17:07 Ցուցարարները Մինսկում «Մոլոտովի կոկտեյլներ» են օգտագործել ՕՄՕՆ հետ բախումների ժամանակ 11/08/2020 17:01 Վարչապետի մոտ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը 11/08/2020 16:49 Որևէ ծանր տեխնիկա Ամուլսար չի մտել և չի մտնելու. Ամուլսարի պահապաններ 11/08/2020 16:39 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 130 մարդ է մահացել 11/08/2020 16:32 Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ․ երկու անձ ձերբակալվել է 11/08/2020 16:18 Տիխանովսկայան հայտնել է, որ Բելառուսը լքելու որոշումն ինքնուրույն է կայացրել (Տեսանյութ) 11/08/2020 16:07 Կամերային կենտրոնը կներկայացնի Ռիշար Գալիանոյի մասնակցությամբ «Տարվա եղանակներ» համերգի տեսագրությունը 11/08/2020 15:57 Խորհրդարանն առաջին անգամ պետական կառավարման համակարգում կիրառում է Google-ի և Facebook-ի կառավարման հիմնական մեթոդաբանությունը. Տիգրան Գալստյան 11/08/2020 15:48 Ալավերդիում ամուսինների կողմից միմյանց ծեծի դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է 11/08/2020 15:36 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք 11/08/2020 15:19 Երևանում կանխվել է ինքնասպանության փորձ 11/08/2020 15:05 «Ոստիկանը չի կարող կատարել քաղաքական պատվեր»․ Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց (Տեսանյութ) 11/08/2020 14:43 Ադրբեջանի զինուժը կիրառել է Տ-90 տանկեր, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ․ ամփոփ տեղեկատվություն՝ Ադրբեջանում կայացած զորավարժությունների մասին 11/08/2020 14:37 Հակակոռուպցիոն դատարան. իրական նպատակները. «Իմ Ձայնը» նախագիծ 11/08/2020 14:28 Օգոստոսի 12-ին ժամը 10․00-ից մինչև օգոստոսի 13-ի ժամը 16․00-ն կդադարեցվի Աջափնյակի որոշ հատվածների գազամատակարարումը 11/08/2020 14:22 Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) 11/08/2020 14:13 Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդ 11/08/2020 14:00 Կառավարությունն արտահերթ նիստ կանցկացնի. օրակարգում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցն է 11/08/2020 13:54 Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 8-ը․ Յուրի Խաչատուրովի պաշտպանը չի կարողացել ներկայանալ 11/08/2020 13:41 Առանց բնակարանի սեփականատիրոջ համաձայնության՝ տարածքի տեսանկարահանումը բնակարան ապօրինի մուտք գործելուն համարժեք գործողություն է. Հովհաննես Քոչարյան 11/08/2020 13:33 Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ամփոփել է Լիբանան աշխատանքային այցի երկրորդ օրը 11/08/2020 13:20 Երևանի կենդանաբանական այգին համավարակի պատճառով որոշ ֆինանսական խնդիրներ ունի, սակայն առաջիկայում զարգացման լայն հեռանկարներ կբացվեն. Հարցազրույց Վլադիմիր Սիմոնյանի հետ 11/08/2020 13:13 Նարեկ Սամսոնյանին տուգանել են դիմակ չկրելու համար, սակայն ճանապարհային ոստիկանը խոչընդոտել է ավտոմեքենայի ընթացքը՝ թույլ չտալով հեռանալ (Տեսանյութ) 11/08/2020 12:54 Այսօր Հայաստանը Ռուսաստանի հետ, ըստ էության, չունի քաղաքական երկխոսության խողովակ․ Վահե Հովհաննիսյան 11/08/2020 12:45 Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 502 բնակիչ 11/08/2020 12:33 Երևանում մեկնարկել է 500 վերելակի փոխարինման ծրագիրը 11/08/2020 12:18 Զոհրաբ Մնացականյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն քննարկել են Լիբանանին հումանիտար աջակցության տրամադրմանն առնչվող հարցեր 11/08/2020 12:06 «Լուսավոր Հայաստանը» առաջարկում է հանգստայն ուղեգրեր տրամադրել բոլոր բուժաշխատողներին, ովքեր ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարում 11/08/2020 12:00 Զբոսաշրջային կոմիտեն կոչ է անում զերծ մնալ զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքներից՝ դրանց թույլտվության բացակայության պատճառով 11/08/2020 11:59 Երևանի Աջափնյակ վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարումը 30 ժամով կդադարեցվի 11/08/2020 11:49 Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսն իր երախտիքի խոսքն է ուղղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին 11/08/2020 11:40 Հայ ժողովրդին այսպիսի անկարող իշխանություն պետք չէ. Արսեն Բաբայան 11/08/2020 11:32 Ջրանջատումներ՝ Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում 11/08/2020 11:25 2020 թ. քննված և քննվող քրեական գործերով պարզվել է պետությանը և համայնքներին պատճառված 214.8 մլրդ դրամի վնաս, վերականգնվել շուրջ 25 մլրդ դրամի վնասը 11/08/2020 11:18 Վթար՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած 11/08/2020 11:08 Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել 11/08/2020 10:59 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 160 նոր դեպք, մահացել է 13 մարդ 11/08/2020 10:57 Երկու մարդ է վիրավորվել Սպիտակ տան մոտ տեղի ունեցած հրաձգությունից 11/08/2020 10:50 «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 200 000 դոլար է նվիրաբերում Բեյրութում աղետի հետեւանքները հաղթահարելու համար և աջակցության կոչ անում աշխարհի հայերին 11/08/2020 10:45 Կառավարության ֆինանսավորմամբ Արմավիրում 77 ծրագիր կիրականացվի` 3 մլրդ 421 մլն դրամ ընդհանուր բյուջեով 11/08/2020 10:35 Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 20 միլիոնը 11/08/2020 10:24 Էդմոն Մարուքյանը Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը հիմնանորոգելու առաջարկությամբ է հանդես եկել 11/08/2020 10:11 Մինսկում անկարգություններն ավարտվել են 11/08/2020 10:01 Չեմ վախենում փուշ լինել այն մարդկանց աչքերում, ովքեր անարդար են վերաբերվում Լևոնին. Արոնյանի սիրելին ընկերներին ուղղված բաց նամակով է հանդես եկել 11/08/2020 09:53 «Ժողովուրդ». ԱԺ էթիկայի հանձնաժողովին ուզում են լայն լիազորություններ տալ 11/08/2020 09:36 «Ժողովուրդ». Կադրային փոփոխություններ Քննչական կոմիտեում 11/08/2020 09:28 «Ժողովուրդ». Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը պատգամավորներն ավելի դրական են տրամադրված 10/08/2020 22:25 Մինսկում ցույցերը ցրելու ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել. լրագրող է վիրավորվել 10/08/2020 22:03 Լիբանանի վարչապետը պաշտոնապես հայտարարել է կառավարության հրաժարականի մասին 10/08/2020 21:55 Հակամարտության մակարդակն աճել է շատ առումներով․ դա կորուստ է Ադրբեջանի և Հայաստանի համար․ Բոլթոն 10/08/2020 21:36 Մարդիկ չպետք հավատան նրան, որ Սորոսն ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունն է ներկայացնում․ Բոլթոն 10/08/2020 21:28 2018-ին Սերժ Սարգսյանն ինձ ասաց՝ «գիտեմ, Վովա, լավ կանցկացնես օպերացիան, բայց ոչ մի իշխանություն չարժի, որ գեթ մեկը զոհվի». Նախկին ոստիկանապետ (Para TV) 10/08/2020 21:19 Էրդողանը հետևում է իսլամականացման օրակարգին և դա վնաս է հասցնում մեր հարաբերություններին․ Բոլթոն 10/08/2020 21:02 Եթե նույնիսկ ինձ ձերբակալեն կամ գնդակահարեն, ես զոհի կերպար չեմ կարող ընդունել. Գասպարյան (Para TV) 10/08/2020 20:39 Նրանք չեն հասկանում, որ սա փոքր երկիր է, որ իրենք արդեն գժուկներ չեն, լուրջ գժեր են դառել․ Վլադիմիր Գասպարյան (Para TV) 10/08/2020 20:34 Այսպիսի քայլ անում են սադրելու համար և դա հասկանալով՝ սադրանքի չեմ գնացել. Վլադիմիր Գասպարյանը՝ «Ազատություն» ռ/կ լրագրողների հետ միջադեպի մասին (Para TV) 10/08/2020 20:14 Լրագրողական կազմակերպություններ պահանջում են պատասխանատվության ենթարկել Վլադիմիր Գասպարյանին 10/08/2020 20:08 Նոր ոստիկանապետը կհաջողի, եթե չկրկնի նախկինների սխալները․ Վլադիմիր Գասպարյան (Para TV) 10/08/2020 19:55 Լիբանանի կառավարությունը որոշել է հրաժարական տալ 10/08/2020 19:39 «Մեր բարի, քնքուշ, պրպտող ու հոգատար աղջիկ». Արմեն Մարությանի՝ ավտովթարի հետևանքով մահացած դուստրը խմբավար էր 10/08/2020 19:29 Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ 10/08/2020 19:00 Հրազդանում, Աբովյանում և Ծաղկաձորում իրականացվել է ՃՈ ուժեղացված ծառայություն 10/08/2020 18:51 Սյունիք գյուղի մոտակայքում այրվել է խոտածածկ տարածք․ հրդեհաշիջմանը մասնակցել է 39 փրկարար 10/08/2020 18:36 Նավթի համաշխարհային գներն աճում են 10/08/2020 18:26 Գորիսում կասեցվել է 7 հյուրանոցի գործունեություն 10/08/2020 18:08 Օգոստոսի 1-10-ն ԱԻՆ-ը կատարել է 11 237 վարակազերծում 10/08/2020 17:50 Հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15-ից 10/08/2020 17:45 Նիկոլ Փաշինյանը վերընրտվելու կապակցությամբ շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին 10/08/2020 17:30 Աստղիկ ԲԿ-ում առողջացել է կորոնավիրուսով վարակված 250 հիվանդ. կենտրոնը վերադառնում է իր բնականոն աշխատանքին 10/08/2020 17:11 Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն 10/08/2020 16:50 Էջմիածին քաղաքի 49-ամյա բնակիչը, ինքնիրավչությանն օժանդակելով, էական վնաս է պատճառել համաքաղաքացուն 10/08/2020 16:38 Դատարանը վերահաստատել է Լևոն Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը. ԱԱԾ 10/08/2020 16:27 Արայիկ Հարությունյանի և իմքայլական պատգամավորների հանդիպումը չկայացավ 10/08/2020 16:23 Հոնկոնգում ձերբակալել են մեդիամագնատ Ջիմմի Լային 10/08/2020 16:01 Քաղաքացին ընկել է լիճը 10/08/2020 15:45 Արարատի մարզի բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով 10/08/2020 15:31 Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ 10/08/2020 15:16 Սփյուռքի հետ աշխատանքներում իրական օրակարգ ու գործողությունների ծրագիր պաշտոնական Երևանն այսօր չունի 10/08/2020 15:00 ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ. Մեդիա պաշտպան 10/08/2020 14:44 Կոռուպցիոն առերևույթ չարաշահումներ՝ Զոլաքարի համայնքապետարանում. հարուցվել է քրեական գործ 10/08/2020 14:30 ՀՀ Կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը. Գագիկ Խաչատրյանը բուժում չի ստացել. Փաստաբանական թիմ 10/08/2020 14:24 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 70 մարդ է մահացել 10/08/2020 14:18 Վերջին 3 օրում ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 157 դեպք 10/08/2020 14:12 Ռուս փրկարարները Բեյրութում փլատակների տակից դուրս են բերել ութ զոհի դի

Տվյալ բաժնի վերջին նյութերը