14/07/2020 13:58
Նիկոլ Փաշինյանի ու կառավարության պաշտոնական կայքերը կոտրվել են ադրբեջանական հաքերների կողմից
ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը՝ Primeminister.am-ն, ու ՀՀ կառավարության պաշտոնական gov.am, e-gov.am կայքերը կոտրվել են ադրբեջանական հաքերների կողմից, այս մասին հայտնում է Տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Ըստ Մարտիրոսյանի՝ կայքերում տեղադրվել են լուսանկար ու տեսանյութեր։
Ավելի վաղ կառավարությունից Aysor.am-ին հայտնել էին, որ փորձում են հասկանալ, թե ինչ խնդիր է: