14/07/2020 23:03
Ազգը էս ինչ ա դառել, անգլիացիների ոսկու համար հայ տղերքի դեմ են դուրս գալիս․ լարված իրավիճակ Ամուլսարում (Տեսանյութ)
Այսօր ընդհարում է տեղի ունեցել Ամուլսարում նոր պահնորդական կազմակերպության անդամների և Ամուլսարի պահապանների միջև միջև, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Ֆեյսբուքյան օգտատեր Արտյոմ Վարդանյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։
«Նայեք ի՞նչ ա կատարվում՝ էս տղերքը սաղ կռված տղերք եկել պրովոկացիա են արել։ Սահամնում երեխք են կռվում, էդ ո՞ւմ դեմ եք հելնում։ Գնացեք սհաման պահեք էս տղեքից ինչ եք ուզում։ Տեսեք ինչ ա կատարվում Ամուլսարում էս օրով, որ պտի սաղ հայերը գնան սահման, նայեք ինչ ա կատարվում», - ասում է օգտատերը։
Ըստ նրա՝ «Լիդիան Արմենիան» փորձել է գործողություններ իրականացնել:
«Ջերմուկի տղերքը մի հատ պրովոկացիա չի արել։ Ազգը էս ինչ ա դառել, անգլիացիների ոսկու համար հայ տղերքի դեմ են դուրս գալիս։ Լավա ոստիկանները եկան, մեջտեղում կանգնեցին, նրանց ուզածն ենա, որ գան տղերքին տանեն, ասեն՝ խուլիգան են, բայց ջերմուկցի տղերքից ոչ մեկը խուլիգան չէ», - ասում է օգտատերը։