15/07/2020 19:13
ՀՀ քաղաքացի, Խնձորեսկ գյուղի անհայտ կորած 30-ամյա բնակիչը հայտնվել է Ադրբեջանում
Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել գյուղի անհայտ կորած բնակիչ, 30-ամյա Նարեկ Սարդարյանի վերաբերյալ:
«Անկախ ամեն ինչից՝ սպասում ենք:
Սիրելի՛ Խնձորեսկցիներ, Նարեկը ողջ է. բոլորս էլ գիտակցում ենք, որ տեսաձայնագրությունն իրականության հետ կապ չունի, նա ստիպված է ասել այն, ինչ իրեն պարտադրել են: Նարեկը կվերադառնա իր ընտանիք. նրա ծնողները, կինը, երկու տղաները, և բոլորս սպասում ենք: Աստված մեծ է»:
Ադրբեջանական կողմը քիչ առաջ հայտնել է, որ ՀՀ քաղաքացի 30-ամյա Նարեկ Սարդարյանը հայտնվել է Ադրբեջանի տարածքում և հրապարակել է նրա մասնակցությամբ տեսանյութ: