15/07/2020 13:56
Նոր պատերազմի դեպքում Ադրբեջանը կանգնում է մեծաթիվ զինուժ, մարտական տեխնիկա և տարածքներ կորցնելու վտանգի առաջ. Շիրակ Թորոսյան
Արցախյան հարցում Թուրքիայի խիստ կողմնակալ դիրքորոշումը մեկ անգամ ևս ապացուցում է, որ այդ երկիրն իրավունք չունի ներգրավվելու ԵԱՀԿ շրջանակներում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
«Թուրքիան խիստ ադրբեջանամետ դիրքորոշում ունի: Ինչ վերաբերում է Ուկրաինայի հայտարարությանն, այն, մեղմ ասած, չէր բխում արդարության ոգուց: Մնացած դեպքերում միջազգային հանրության արձագանքը եղել է չեզոք և արդարության ոգուն համապատասխան», - նշեց Շիրակ Թորոսյանը՝ շեշտելով, որ նոր պատերազմի դեպքում Ադրբեջանը կանգնում է մեծաթիվ զինուժ, մարտական տեխնիկա և տարածքներ կորցնելու վտանգի առաջ:
Պատգամավորի խոսքով՝ 2016 թվականի ապրիլյան էսկալացիայից հետո Ադրբեջանը հիմա էլ վեկտորն ուղղել է դեպի Հայաստան: