15/07/2020 13:49
Ձեր տակը ռումբ եք դնում․ սա աբսուրդ բան է, վերցրեք հետ տարեք․ Էդմոն Մարուքյանը՝ ծրարով քվեարկություններին մասնակցելու մասին
«Ելք» դաշինքի ինը հոգանոց խմբակցությունում սկզբունք կար չօգտվել ծրարներ թողելու կարգից, ԱԺ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկին՝ թույլատրել առողջական խնդիրներ ունեցող պատգամավորներին մասնակցել ԱԺ քվեարկություններին՝ ձայնը ծրարով թողնելով:
«Մենք երբեք ծրար չենք թողել։ Հետո եղավ հեղափոխություն, նոր իշխանություններն եկան ու դա դարձավ լեգիտիմ գործիք։ Հիմա քիչ չի դա դարձրել եք լեգիտիմ գործիք, ասում եք՝ նորմալ ա, որ անգործունակ մարդը ծրար ա ուղարկում։ Ասում եք՝ եկեք մի հատ էլ անաշխատունակության հետ կապված էլի ծրար ուղարկի։ Կարո՞ղ ա մոռանում եք, որ Հասյատանը խորհրդարանական երկիր ա։ Էս դահլիճում կարող ա մի ժամից երկրի ղեկավար փոխվի։ Էդ ո՞նց եք պատկերացնում պատգամվորին չտենսնեք, ինչ իմանանք տանը զենք են դրել գլխին, ինչ ա ստարգրել, չտեսնե՞նք էդ մարդուն։ Ձեր տակը ռումբ եք դնում։ Սա աբսուրդ բան է, վերցրեք հետ տարեք», - ասաց Մարուքյանը։