15/07/2020 15:41
Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք առաքելությամբ Տավուշի մարզում է
Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք առաքելությամբ Տավուշի մարզում է, հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանը երկրորդ միջանկյալ զեկույցն էր ուղարկել միջազգային կառույցներին՝ կապված Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-14-ի ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների և գնդակոծությունների հետ։
Զեկույցում հատուկ շեշտադրումներ էին արվել քաղաքացիական բնակավայրերի, նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության պաշտպանության մասով։