15/07/2020 12:07
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պետք են դիվանագիտական լուծումներ, այլ ոչ թե՝ փախուստ դեպի առաջ. Իտալացի սենատոր
Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ իրադրության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել իտալացի սենատոր Ալդո Դի Բիաջոն։
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումը դեպի խաղաղություն տանող ճանապարհ չէ. վստահություն՝ ԵԱՀԿ-ի հանդեպ», - հայտարարել է նա Տավուշի մարզի ուղղությամբ ներթափանցելու ադրբեջանական կողմի որոշման վերաբերյալ, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ միջազգային մակարդակում:
«Ինչպես ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, - նշում է սենատոր Դի Բիաջոն, - այս փուլում անհրաժեշտ է զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ հրադադարի ռեժիմի տևական պահպանման ուղղությամբ աշխատելու համար: Ռազմական էսկալացիան համակեցության ցանկացած ձևի թշնամին է, առավել ևս` այնպիսի պահի, երբ մի կողմից ականատես ենք լինում հեռատեսական քաղաքական լուծումների, ինչպես օրինակ, վերջերս Հյուսիսային Մակեդոնիայի անվան ճանաչումը, իսկ մյուս կողմից՝ համաճարակով պայմանավորված արտակարգ իրավիճակն է, որը պետք է բոլորին վերադարձներ խելամտության դաշտ:
Հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պետք են դիվանագիտական լուծումներ, այլ ոչ թե՝ փախուստ դեպի առաջ: Այդ իսկ պատճառով, բոլոր եվրոպական և ոչ եվրոպական հաստատությունները բարոյական պարտավորություն ունեն խուսափել բախումներից և հակադրություններից՝ առանց մոռանալու այդ փոքրիկ հողակտորի ռազմավարական նշանակությունը, որը հանդիսանում է նավթատարների և ներգրավված տարբեր խաղացողների հավասարակշռությունների և ռազամավարությունների տարանցման վայր»: