15/07/2020 12:12
Արտակ Տոնոյանին, Ժիրայր Պողոսյանին և Անդրանիկ Փիլոյանին շնորհվել են գեներալ-մայորի զինվորական կոչումներ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանը զինվորական կոչումներ շնորհելու հրամանագրեր է ստորագրել։
Գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանին, 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանին և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանին։
Հրմանագրերը ստորագրվել են հուլիսի 7-ին, այդ մասին հայտարարվել է հուլիսի 15-ին։