15/07/2020 23:03
ՀՀ արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը ուղիղ կապ են պահպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Հայ-ադրբեջանական սահմանին լարված օրերի ընթացքում ՀՀ արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը ուղիղ կապ են պահպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք գործել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև օպերատիվ կապը, ինչի մասին 2018-ին հայտարարել էր Փաշինյանը։
«Հիմնականում այս ֆորմատն է եղել քննարկումների և կապի հիմնական աղբյուրը», - ասաց Հովհաննիսյանը։
Նա նաև ասաց, որ այս ամենն ի ցույց դրեց, որ վերահսկողության մեխանիզմների հարցը շատ ակտուալ է։