Արամ Վարդանյանին՝ «Վստրեչի Ապեր», մեղադրանք է առաջադրվել. Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդել

16/07/2020 09:54

Արամ Վարդանյանին՝ «Վստրեչի Ապեր», մեղադրանք է առաջադրվել. Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդել


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Ա.Վարդանյանի կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթում կատարելու,  իր նախկին մերձավորի առևանգումը, նրա նկատմամբ կողոպուտ և սպանության փորձ կազմակերպելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, հայտնում են Քննչական կոմիտեից։

Պարզվել է, որ Ա.Վարդանյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ներգրավված լինելով որպես մեղադրյալ և կալանավորմանը որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավի կիրառմամբ գտնվելով ազատության մեջ, իմանալով շրջանառության մեջ գտնվող՝ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի նախագծի նորմի մասին, համաձայն որի՝ առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք համաներման մասին հիշյալ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչև երեք տարեկան երեխա ունենալու դեպքում կարող են ազատվել պատժից, նախնական համաձայնության գալով միայնակ մայր հանդիսացող Ուկրաինայի քաղաքացի կնոջ հետ, նրա հետ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին վերջինիս դստեր կենսաբանական հայրը հանդիսանալու վերաբերյալ սուտ տեղեկություններ հաղորդելու դիտավորությամբ, քրեական պատասխանատվությունից ազատվելու համար հիմքեր ստեղծելու նպատակով, համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի ընդունվելուց 3 օր առաջ՝ 2018թ. հոկտեմբերի 29-ին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին է ներկայացրել երեխայի հայրության որոշման մասին դիմում:

Նախազգուշացված լինելով սուտ տեղեկություններ հայտնելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին, չհանդիսանալով երեխայի կենսաբանական հայրը՝ հայտնել է ակնհայտ սուտ տեղեկություն այն մասին, որ իբր հանդիսանում է 30.08.2018թ. ծնված երեխայի կենսաբանական հայրը: Նշված դիմումի հիման վրա 2018թ. հոկտեմբերի 29-ին երեխայի ծննդյան վերաբերյալ կատարվել է ձեռագիր փոփոխություն, և որպես երեխայի հայր նախկինում գրանցված անձի տվյալները փոփոխվել են Ա.Վարդանյանի տվյալներով, ապա նույն օրը կատարվել է հայրությունը ճանաչելու մասին ակտի գրանցում, որով որպես երեխայի հայր գրանցվել է Ա.Վարդանյանը՝ այդ կերպ երեխայի նկատմամբ ձեռք բերելով հայրության իրավունք և ստանալով բովանդակությամբ կեղծ, պատասխանատվությունից ազատող հայրության որոշման մասին պետական վկայական:

Այնուհետև, 2019թ. հունվարի 17-ին՝ հիշյալ քրեական գործը դատարանում ըստ էության քննելու ժամանակ, գործով ամբաստանյալ Ա.Վարդանյանը դատարանին է ներկայացրել նշված կեղծ վկայականը, որի հիման վրա՝ դատարանը 2019թ. հունվարի 17-ին որոշում է կայացրել՝ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիմքով Ա.Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են Ա.Վարդանյանի կողմից առերևույթ կատարված այլ հանցագործություններ ևս:
Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ Ա.Վարդանյանի կողմից քաղաքացուց շորթմամբ առանձնապես խոշոր չափերով գումար և գույք հափշտակելու վերաբերյալ:
Ըստ այդմ, պարզվել է, որ 2012թ. Վարդանյանին դիմել է իր ծանոթը՝ առաջարկելով գումարային պարտավորությունը վերադարձնելու հարցում օժանդակել, ինչին Վարդանյանը համաձայնել է: Այդ նպատակով վերջինս պարտապանին հանդիպման է հրավիրել նախ՝ մեկուսի տարածք, այնուհետև՝ իր առանձնատուն: Հանդիպումների ընթացքում, օգտվելով իրեն որպես հանցավոր շրջանակներում հեղինակություն վայելող, մեծ շրջապատ ունեցող և օրենքով սահմանված կարգից դուրս գումարի հետվերադարձի հարցեր լուծող անձ ընկալելու և դրա արդյունքում իրենից վախենալու հանգամանքից, բռնություն գործադրելու սպառնալիքով, պարտապանից պահանջել և ստացել է 50.000 ԱՄՆ դոլար, ևս 50.000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ վերջինիս պատկանող «Մերսեդես G» մակնիշի ավտոմեքենան, որը նա անվանափոխել է իր անվամբ, իսկ ևս 50.000 ԱՄՆ դոլարի դիմաց ստացել է նշված անձին պատկանող և վերջինիս մոր անվամբ հաշվառված առանձնատունը՝ արդյունքում ընդհանուր առմամբ շորթմամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 60 մլն 261 հազար ՀՀ դրամ գումարին համարժեք դրամական միջոցներ և գույք:

Բացի այդ, Ա.Վարդանյանն իր նախկին մերձավորին պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 25.000 ԱՄՆ դոլար արժողությամբ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, 2016թ. ամռանն իր մերձավորներին հրահանգել է՝ խմբով, բռնության գործադրմամբ, բացահայտ հափշտակել վերոնշյալ ավտոմեքենան: Այդ նպատակով խմբի անդամները, նախնական համաձայնությամբ, Ա.Վարդանյանի ցուցումներով, Երևանի Բուռնազյան և Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում արգելափակել և բացահայտ հափշտակել են հիշյալ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան, սեփականատիրոջ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝  հարվածներ են հասցրել նրան, գցել գետնին ու հեռացել:

Քրեական գործով պարզվել է նաև, որ Ա.Վարդանյանը ոչ միայն հափշտակել է հիշյալ ավտոմեքենան, այլև կազմակերպել է ավտոմեքենայի սեփականատիրոջ առևանգումը, որի իրականացումը 2019թ. ամռանը հանձնարարել է իր եղբոր որդուն: Վերջինս, Վարդանյանից ստացած ցուցումների համաձայն, հանցավոր մտադրությունն իրականացնելու ուղղակի դիտավորությամբ, ավտոմեքենայի սեփականատիրոջ բնակության վայրի մոտ հանդիպել է նրան և օգտվելով իրենց փոխհարաբերություններում նախկինում ձևավորված փոխադարձ վստահությունից, հնարավոր դիմադրությունից խուսափելու նպատակով, խաբեությամբ, դիտավորյալ խեղաթյուրելով իրականությունը և ներկայացնելով, թե իբր Ա.Վարդանյանի հետ հանդիպման են գնում՝ զրուցելու նպատակով, մոլորեցրել է նրան և գաղտնի առևանգելով՝ տեղափոխել Վարդանյանին պատկանող առանձնատուն, որտեղ վերջինիս ցուցումով, տևական ժամանակ պահվել է իր կամքին հակառակ՝ միաժամանակ Ա.Վարդանյանի ու քննությամբ չպարզված անձանց կողմից ենթարկվելով բռնության:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ բացի հիշյալ անձին առևանգելուց և նրա նկատմամբ բռնություն գործադրելուց, Ա.Վարդանյանը նաև կազմակերպել է նրա սպանությունը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Այսպես՝ Ա.Վարդանյանը, իր նախկին մերձավորի հետ տևական ժամանակ ունենալով թշնամական հարաբերություններ, հանձնարարել է հանրային վայրում ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրան և հանցագործությունն իրագործելու նպատակով կազմել պլան ու կատարել դերաբաշխում:

Ըստ դերաբաշխման՝ Վարդանյանի մերձավորներից մեկը 2020թ. մարտի 4-ին վարձակալել է ավտոմեքենա, ապա, բացահայտումը կանխելու նպատակով, խանութից գնված կոշիկի քսուքով սևացրել է ավտոմեքենայի անվահեծերը, որից հետո իրական համարանիշը փոխարինել է այլ համարանիշով և նույն օրը, քննությամբ չպարզված անձի հետ, հիշյալ ավտոմեքենայով ուղևորվել Ա.Վարդանյանի նախկին մերձավորի բնակության հասցե:

Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Բուռնազյան փողոցում գտնվող արհեստանոցի դիմաց տեսնելով վերջինիս, նպաստավոր պայմաններ ստեղծելով հանցավոր մտադրությունն իրականացնելու համար, ավտոմեքենայի հետևի նստատեղին գտնվող, քննությամբ չպարզված անձը ավտոմեքենայի սրահից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, քննությամբ չպարզված հրազենից, մոտ տարածությունից կրակոցներ է արձակել Վարդանյանի նախկին մերձավորի ուղղությամբ, որի հետևանքով արձակված գնդակներից վնասվածք է ստացել ինչպես նշված անձը, այնպես էլ՝ արհեստանոցում գտնվող մեկ այլ անձ՝ իրական վտանգ ստեղծելով նույն արհեստանոցում գտնվող մյուս մարդկանց կյանքի համար, սակայն, իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելով, դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1691-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 182-րդ հոդվածի (շորթում) 3-րդ մասի 2-րդ կետով, 38-176-րդ հոդվածի (կողոպուտի կազմակերպում), 3-րդ մասի 1-ին կետով, 38-131-րդ հոդվածի (մարդու առևանգման կազմակերպում) 1-ին մասով, 38-34-104-րդ հոդվածի (սպանության փորձի կազմակերպում) 2-րդ մասի 6-րդ կետով:

Վարույթն իրականացնող մարմինը  միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը բավարարվել է 2020թ. հուլիսի 15-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ա.Վարդանյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2020թ. մարտի 5-ին, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել էր և 2020թ. հուլիսի 12-ին ձերբակալվել:

Քրեական գործի նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից իրականացվել և շարունակում են իրականացվել քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, առանձնապես ծանր հանցագործությունների կազմակերպմանը և իրականացմանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:43 Արձանագրվել են շուրջ 160 միլիոն դրամի խախտումներ «Զինառ» ՓԲԸ-ում Այսօր, 10:29 Իշխանությունները երազանքի մեջ են, թե 2018-ի ապրիլ-մայիսի տրամադրությունների ներքո են գտնվում. Արծվիկ Մինասյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Եթե իշխանությունը գնա ստոր քայլի և կալանավորի Ծառուկյանին, հանրահավաքը շատ ավելի հուժկու է լինելու. Արսեն Բաբայան Այսօր, 10:10 Եթե ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա. Ծառուկյան (Տեսանյութ) Այսօր, 09:59 Արմավիրի Պտղունք համայնքում այրվել է 10 բնակարան, որից 2-ը՝ մասնակի․ ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացրել Այսօր, 09:57 «Հրապարակ». Միշուստինը կհանդիպի՞ Գագիկ Խաչատրյանի հետ Այսօր, 09:55 «Փաստ». Առաջնային խնդիր է դրված առավելագույնս վարկաբեկել նախկին իշխանություններին ու զինվորական ղեկավարությանը Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Ավարտին է մոտենում համաձայնագրի վավերացման գործընթացը Այսօր, 09:50 «Հրապարակ». Փաշինյանի թիմը աղքատությունը ոչ միայն սեփական գլուխներում է հաղթահարել, այլև՝ կենցաղում Այսօր, 09:47 «Իրատես». Երկու տարի առաջ 80 տոկոս վստահության քվե ունեցող ուժի ոտքերը դողում են առաջիկա հանրահավաքից Այսօր, 09:44 «Փաստ». Տպավորություն է, որ գործ ունենք «խռովկան երեխայի» սինդրոմի հետ Այսօր, 09:42 «Ժողովուրդ». ՍԴ նախագահի ընտրության ելքը կանխորոշվելու է երկրորդ փուլով Այսօր, 09:39 «Հրապարակ». Հայկ Մարությանը հասկացել է, որ բուլդոզերով շենք-շինություններ քանդելը բարբարոսություն է Այսօր, 09:37 «Փաստ». Իշխանություններն իրենց կատարած աշխատանքի բովանդակության վրա շեշտը դնելու փոխարեն սկսեցին ավելի շատ կենտրոնանալ փիառի վրա Այսօր, 09:35 «Ժողովուրդ». «Արտ Լանչ»-ին պատժելու փոխարեն ՍԱՏՄ ղեկավարն է պաշտոնը թողնում Այսօր, 09:33 «Իրատես». ՀԱԿ-ականների դժգոհությունը Փաշինյանից շատ է մեծացել Այսօր, 09:30 «Հրապարակ». Իրավապահները շարունակում են փորփրել ԲՀԿ-ական բոլոր ներկա ու նախկին պատգամավորների անցյալը 24/09/2020 23:27 Արսեն Խառատյանը հերքում է, որ Նիկոլ Փաշինյանի անունից գաղտնի բանակցություններ է վարել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ 24/09/2020 23:17 Ադրբեջանցիները փորձում են ստեղծել մոտակա պատերազմի զգացողություն և խուճապ 24/09/2020 23:07 Մելիք-Շահնազարյան. Թուրքիայում որոշել են գնալ Ալիևի հետքերով՝ սկզբից սպառնալ Հայաստանին, հետո վերելակում խոստանալ փոխել վարքագիծը (Տեսանյութ) 24/09/2020 23:01 Գրիշա Թամրազյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից 24/09/2020 22:57 Սմբատ Գոգյանը 2020 թվականի սեպտեմբերի 25-ից ազատվում է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից 24/09/2020 22:53 Գեորգի Ավետիսյանն ազատվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից 24/09/2020 19:08 Քիշնևի կենտրոնում հրդեհվել է ֆիլհարմոնիայի շենքը 24/09/2020 19:01 Թրամփը մեկնաբանել է ԱՄՆ-ի առաջիկա ընտրությունները 24/09/2020 18:56 Բորելը մեկնաբանել է Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը 24/09/2020 18:49 Իսրայելի կառավարությունը հաստատել է կարանտինի խստացումը 24/09/2020 18:37 ՍԴ նիստը կրկին ընդմիջվեց, կշարունակվի վաղը. նախագահի միակ թեկնածուն այս պահին Երվանդ Խունդկարյանն է 24/09/2020 18:36 Նավթի համաշխարհային գները նվազում են 24/09/2020 18:27 Վարչապետին ներկայացվել են Սննդամթերքի անվտանգության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների գործունեությունների հաշվետվությունները 24/09/2020 18:19 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 149 մարդ է մահացել 24/09/2020 18:13 Որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն՝ Աբովյան քաղաքում. հարուցվել է քրեական գործ 24/09/2020 18:06 Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 24/09/2020 18:02 «Չկրկնել14-րդ ծրագրի սխալները». ԵՊՀ ՈւԽ նախագահի արձագանքը` Արայիկ Հարությունյանի հայտարարությանը 24/09/2020 17:55 Մոսկվայում տրվել է «Հայկական գինիները՝ Ռուսաստանում» նախագծի պաշտոնական մեկնարկը 24/09/2020 17:47 «Օդալեն» ռեստորանային համալիրում խախտում է հայտնաբերվել.կազմվել է արձանագրություն 24/09/2020 17:42 Սաթիկ Սեյրանյան. Թույլ չտվեցի, որ Փաշինյանը շոուն շարունակի (Տեսանյութ) 24/09/2020 17:34 Սաթիկ Սեյրանյանը պատմում է, թե ինչո՞ւ էին Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձից հետո իրեն ԱԱԾ-ում պահել (Տեսանյութ) 24/09/2020 17:06 Հարժիսում 23-ամյա բնակիչը համագյուղացուն դանակահարել է 24/09/2020 16:59 Ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 76 դեպք 24/09/2020 16:47 Տեղեկություններ ենք ստացել, որ Գագիկ Ծառուկյանը պետք է կալանավորվի. պաշտպանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին ու ՀՔԾ պետին 24/09/2020 16:40 Գնդեվազ համայնքի երեք բնակիչների մեղադրանք է առաջադրվել որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար 24/09/2020 16:30 ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար եղել է մեկ ինքնաառաջադրում և մեկ առաջադրում. Արևիկ Պետրոսյան 24/09/2020 16:19 Կառավարությունը կապահովի համայնքային նշանակության ճանապարհների բարեկարգման ծրագրի արդյունավետ իրականացումը 24/09/2020 16:10 Քաղաքացիները բանկային պայմանագրերը չեն կարդում, դրանք էլ խրթին ձևակերպումներով են. ՄԻՊ 24/09/2020 16:03 Ազգային ինքնությունը մեզ համար կարևորագույն ուղենիշ է և պետք է փոխանցվի կրթության միջոցով. Արայիկ Հարությունյան 24/09/2020 15:58 Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում, Դեբեդ գետի վրա նոր կամուրջ կկառուցվի 24/09/2020 15:51 Հոկտեմբերին կհայտարարվի մետրոյի նոր կայարանի կառուցման մրցույթ, որից հետո պարզ կլինի ընդհանուր ծրագրի արժեքը 24/09/2020 15:47 Թույլ մի՛ տվեք ապրուստ ապահովելու համար վերադառնալ օտար ափեր. հայրենադարձն՝ իշխանությանը (Տեսանյութ) 24/09/2020 15:35 Ջերմուկի տարածաշրջանում հանքի բացման ու փակման կողմնակիցների միջև քաղաքացիական պատերազմ է սկսվում. Ստեփան Դանիելյան 24/09/2020 15:27 «Չկա Արցախի կողմից առաջարկված մի նախագիծ կամ հարց, որը լուծում չստանա ՀՀ իշխանությունների կողմից». հանդիպել են Հայաստանի ու Արցախի ԱԺ նախագահները 24/09/2020 15:15 Կարող է տանն ունենանք 5 մլն. դրամ, բայց չկարողանաք հաց գնել. պատգամավորը ներկայացրեց դրամի հետ «խաղալու» հետևանքը 24/09/2020 15:01 «Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալը կարել է շրթունքները, ոտնաթաթերը գամել մահճակալի փայտյա հատվածին 24/09/2020 14:49 Եթե տույժից ազատեն, վարկային գումարի տույժերն էլի ավելանալու են, վարկի գումարից ազատեն՝ ավանդատուների հարցն է. Խաչատրյանը՝ խնդրահարույց վարկերի մասին 24/09/2020 14:39 Լուկաշենկոն, «գաղտնի» երդմնակալության արարողության հետ կապված, պատասխանել է մի շարք երկրների մեղադրանքներին 24/09/2020 14:26 Լիահույս եմ՝ բարեկամական փոխհարաբերությունների լույսի ներքո երկու ժողովուրդների պայծառ ապագայի ականատեսը կլինենք. Հասան Ռոհանին՝ Նիկոլ Փաշինյանին 24/09/2020 14:14 Վարկառուները կսկսեն չվճարել՝ ենթադրելով, որ ապագայում ներվելու են. Երիցյանը՝ համաներման մասին 24/09/2020 14:10 Ժամանակավորապես դադարեցվել է Մասիս քաղաքի գազասպառողների գազամատակարարումը 24/09/2020 14:01 Միայն աշխատավարձով բավարար չէ ՊԵԿ աշխատակիցների արդյունավետ աշխատանքը կազմակերպել. ՊԵԿ նախագահը՝ պարգևատրումների մասին 24/09/2020 13:55 ՏԶՆԿ. 5000 նոր աշխատատեղ, թե՞ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ 24/09/2020 13:50 Մարդը վարկ վերցնելիս ուշադիր չի լինում պայմաններին. Ներսես Երիցյան 24/09/2020 13:43 Ժամանակավորապես դադարեցվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարումը 24/09/2020 13:37 Այս փուլում նպատակահարմար չէ, որ պետությունը Մանվել Գրիգորյանի գույքը նվեր ընդունի. Նարեկ Բաբայան 24/09/2020 13:33 «Գոլդեն Փելիս»-ը կրկին ներկայացվել է աճուրդի 24/09/2020 13:22 Վարչապետի դատաիրավական էմոցիաները. Էլինար Վարդանյան 24/09/2020 13:13 ՍԴ-ում նախագահի թեկնածու դեռ չի առաջադրվել. Էդգար Շաթիրյան 24/09/2020 13:09 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 259 նոր դեպք 24/09/2020 13:00 ԱԱԾ-ում բացահայտվել է ծառայողի կողմից խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպք 24/09/2020 12:51 Եթե երեխան սոված է, մարդն ամեն ինչի տակ կստորագրի. բողոքում են վարկային կազմակերպություններից (Տեսանյութ) 24/09/2020 12:46 Ռուսաստանն ու Հայաստանը կնվազեցնեն երկրների միջև ծանրոցներ ուղարկելու սակագները 24/09/2020 12:41 Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ պանդեմիան ԱՄՆ ընտրությունների վրա 24/09/2020 12:36 Հանցագործություն սեփական ժողովրդի նկատմամբ. ցուցարարները բողոքում են վարկային կազմակերպություններից ու վարկային պայմաններից 24/09/2020 12:32 Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ 24/09/2020 12:28 Օգոստոսին 13 422-ով ավելի աշխատատեղ ունենք Հայաստանում. Նիկոլ Փաշինյան 24/09/2020 12:23 Բողոքի ցույցերի ժամանակ ամերիկյան Լուիսվիլում երկու ոստիկան է վիրավորվել 24/09/2020 12:19 Մահացել է Ժյուլիետ Գրեկոն 24/09/2020 12:14 «Էքսպրես կրեդիտ»-ը մարդկանցից խաբեությամբ խլել է տուն, հող, փող. ցուցարար (Տեսանյութ) 24/09/2020 12:07 Գազամատակարարման պլանային ընդհատումներ Վանաձորում և Գուգարք գյուղում 24/09/2020 11:58 Հայաստանի դատական ոլորտում բարեփոխումների համար Եվրոպական հանձնաժողովը 30 մլն եվրո կտրամադրի 24/09/2020 11:56 Սուարեսը պաշտոնապես «Բարսելոնայից» տեղափոխվել է «Ատլետիկո» 24/09/2020 11:52 Լուկաշենկոյի երդմնակալության պատճառով Բելառուսում կարող է սկսվել ազգային գործադուլ 24/09/2020 11:46 COVID-19 համավարակի դիմակայման համար Հայաստանը 30 մլն եվրո կստանա Եվրոպական հանձնաժողովից 24/09/2020 11:40 Հայաստանը ԱՄՆ-ի հետ ունենալու է ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը, իսկ ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններում ներառված է բարձր կոնտեքստում. Փաշինյան 24/09/2020 11:35 Հակաճգնաժամային միջոցառում 1-ով ու 2-ով սուբսիդավորման ենթակա պորտֆելի չափը երեկվա դրությամբ կազմում է շուրջ 119 միլիարդ դրամ. Մհեր Գրիգորյան 24/09/2020 11:31 Թող մի կադր ցույց տան, որ գիշերն այստեղ երեխա է եղել հացադուլավոր. Ակցիայի մասնակից (Տեսանյութ) 24/09/2020 11:27 Հայաստանը 2 մլն դոլար դրամաշնորհ կստանա COVID-19-ի դեմ պայքարելու համար 24/09/2020 11:24 Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված հարյուր տոկոսանոց թափանցիկ է, մենք որևէ թիվ չենք փոխել. Վարչապետ 24/09/2020 11:20 ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք կտրամադրվի 24/09/2020 11:14 ԱՀԿ-ն թարմացրել է աշխարհում կորոնավիրուսի վերաբերյալ տվյալները 24/09/2020 11:08 Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի սրում ունենք. Վարչապետը զգուշացրեց՝ հսկողությունը կուժեղացվի 24/09/2020 11:00 Կառավարության նիստ 24/09/2020 10:55 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 374 դեպք, մահերի թիվն ավելացել է 3-ով 24/09/2020 10:52 Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվի իր փորձով (Տեսանյութ) 24/09/2020 10:43 Հաստատվել են հանրակրթական ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները 24/09/2020 10:32 Երկրներ, որոնք չեն ճանաչել Լուկաշենկոյին երդմնակալությունից հետո 24/09/2020 10:20 Կառավարության նիստի օրակարգում 30 հարց է, որից 27-ը զեկուցվող չէ 24/09/2020 10:12 Թրյուդոն հայտարարել է Կանադայում COVID-19-ի երկրորդ ալիքի մասին 24/09/2020 09:53 Գագիկ Խաչատրյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել 24/09/2020 09:49 «Փաստ». Դատարանի որոշման հիմքով քրեական գործ կհարուցվի Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու առիթով 24/09/2020 09:48 «Հրապարակ». Ծառուկյանը չի վախենում կալանքից, միայն թե դա լինի որդու հարսանիքից հետո

Տվյալ բաժնի վերջին նյութերը