16/07/2020 12:48
Բազմաթիվ հայաստանաբնակ եզդիներ պատրաստ են անհրաժետության դեպքում մեկնել սահման և պաշտպանել մեր ընդանուր սահմանը․ Ռուստամ Բաքոյան
Եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները, ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը։
«Ադրբեջանի կողմից վերջին օրերի սադրիչ ռազմական գործողությունները հայկական կողմից արժանանում են պատշաճ պատասխանի։ Եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները և բազմաթիվ հայաստանաբնակ եզդիներ դիմել են ու պատրաստ են անհրաժետության դեպքում մեկնել սահման և պաշտպանել մեր ընդհանուր սահմանը։ Կոչ եմ անում մեր եզդի ազգակցիներին ամբողջ աշխարհում հայկական սփյուռքի հետ ակտիվ աշխատեն Եվրոպայում, ԱՄՆ-ում և մնացած երկրներում, որպեսզի կարողանան Ադրբեջանի սադրիչ ռազմական գործողություններին հստակ դիվանագիտական պատասխան տալ», - ասաց նա։