16/07/2020 13:40
Պետք է ֆիքսենք՝ Ադրբեջանը երբեք կառուցողական որոշման չի գնա․ Արման Աբովյան
Ադրբեջանի գործողությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմը պատրաստ չի եղել, պատրաստ չի և չի լինի կառուցողական երկխոսության, ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան Արդբեջանի կողմից կողմից վերսկսված ռազմական սադրանքներին։
«Պետք է մեզ համար ֆիքսենք, որ իրենք երբեք ոչ մի կառուցողական որոշման, առհասարակ կառուցողական կեցվածքի տարածաշրջանում չեն գնալու։ Հորդորում եմ ՀՀ քաղաքացիներին ոչ մի դեպքում չտարածել այն դեսինֆորմացիան, որը պարբերաբար հայկական տեղեկտվական և սոցիալական դաշտ է շպրտվում։ Օգտվեք միայն պաշտոնական տեղեկատվությունից», - կոչ արեց պատգամավորը։