16/07/2020 13:55
Գարուշ ջան, ունես երկու արու զավակ, կմեծանան, քո պակաս թողած գործն ավարտին կհասցնեն. Զոհված մայորի հորեղբայր (Տեսանյութ)
Ամբողջ ազգով սուգ ենք ապրում՝ կորցնելով մեր հերոսներին, որոնք իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի բարգավաճման և ապագա միլիոնավոր կյանքեր փրկելու համար, Եռաբլուր զինվորական պանթեոնում, որտեղ տեղի է ունենում Տավուշում հակառակորդի կրակոցից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությունը, ասաց նրա հորեղբայրը։
«Իմ եղբոր որդին շատ նվիրված էր մեր հայոց բանակին, և նա ընկավ հերոսի մահով։ Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին, նրանք ողջ են, նրանք կապրեն՝ քանի մենք կանք։ Գարուշ ջան, ունես երկու արու զավակ, կմեծանան, քո պակաս թողած գործն ավարտին կհասցնեն» , - ասաց Գարուշ Համբարձումյանի հորեղբայրը։