16/07/2020 11:24
Հասարակական ոլորտի մասնագիտական աշխատանքը մեզ համար չափազանց կարևոր է, բայց ՀԿ-ները չեն կարող իրենց կամքը մեզ թելադրել․ Մխիթար Հայրապետյան
Ինձ համար հասկանալի է, որ մեդիա ոլորտում ռեֆորմներին մեր ընդդիմադիր գործընկները տարբեր պատճառներով զգուշությամբ են վերաբերում, խորհրդարանում «տեսալսողական մեդիա մադին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծի ներկայացման ժամանակ ասաց նախագծի հեղինակ, իշխանական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։
Վերջինս ընդգծեց, որ ընդդիմության կողմից հնչել են քննադատություններ առ այն, որ հասարակական կազմակերպություններին օրենքի փոփոխությունների քննարկումներին չեն ներգրավել՝ նշելով, որ նրանց հետ հանդիպումներ եղել են։
«Քանի որ վերջերս շատ են մտահոգություններ հայտնում ՀԿ-ները, ինձ այլևս չի զարմացնում նույն մեր ընդդիմադիր գործընկների այն հայտարարութությունները, որ նախկինում ասում են՝ ինչո՞ւ եք գրանտակեր ՀԿ-ների հետ աշխատում, իսկ այսօր մեղադրում են, որ նույն ՀԿ-ների հետ չենք աշխատում։ Ուզում եմ ասել, որ հասարակական ոլորտի մեր պրոֆեսիոնալ մասնագիտական աշխատանքը մեզ համար չափազանց կարևոր է, բայց դա չի նշանակում, որ այդ նույն ՀԿ-ները կարող են իրենց կամքը մեզ թելադրել։ Մենք բաց ենք քննարկումների համար, բայց որևէ կերպ թույլ չենք տա, որ որևէ մեկը իր կամքը թելադրի ԱԺ պատգամավորներին։ Լսել ենք, քննարկել ենք, մասնակիորեն ընդունել ենք իրենց դիրքորոշումներրը, բայց շարժվել ենք մեր մղումներով և մեր պատկերացրած քայլերն ենք իրականացրել», - ասաց Հայրապետյանը՝ հավելելով․
«Առաջիկա մեկ տարվա ընթացքում մեր քաղաքացին հեռուստացույց դիտելիս զգալու է այն տարբերությունները, որի մասին խոսել ենք»։