16/07/2020 14:30
Բարձր եմ գնահատում հայ զինվորի անձնազոհ պահվածքը, սպայական կազմի պրոֆեսիոնալիզմը. ԱԺ նախագահ
Մեր զինվորների անձնազոհ պահվածքը, սպայական կազմի պրոֆեսիոնալիզմը մշտապես բարձր եմ գնահատում՝ և՛ նախկինում, և՛ այժմ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Անդրադառնալով Ուկրաինայի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին արված հայտարարությանը՝ Արարատ Միրզոյանը նկատեց, որ բարեկամ կամ հարևան ժողովրդի հետ միշտ էլ աշխատելու տեղ կա, այդ թվում՝ հայ-ուկրաինական հարաբերությունների ուղղությամբ: